Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ  ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետի՝ համայնքի ղեկավարը  կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, իսկ նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համայնքի ավագանին  հաստատում է համայնքի բյուջեն: Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերով Հրազդան համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը:

     Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  պահանջներին համապատասխան:

Բյուջեի նախագիծը կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, հավաստիության սկզբունքների վրա:

  Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն  ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և  արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

 Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն կանխատեսվում է`

          Եկամուտներ գծով` 2.883.209.800 դրամ,

           Ծախսերի գծով` 2.883.209.800 դրամ

  Եկամուտների կանխատեսում.

  Բյուջեի ընդամենը եկամուտներ տողում վարչական բյուջեի մասով ընդամենը նախատեսվել է 2.173.003.900 դրամ գումարով պլան, որի մեջ մտնում են Հրազդան, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ բնակավայրերի եկամուտների պլանները: Ֆոնդային բյուջեի ընդամենը եկամուտներ տողում պլանավորված 710.205.900 դրամ պլանային թվի մեջ մտած է պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման  նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը 105.205.900 դրամի չափով և 605.000.000 դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումը:

Եկամուտների պլանի մեջ սեփական եկամուտները կազմում են 1.545.264.100 դրամ, որը նախորդ տարվա եկամուտներից պակաս է պլանավորվել 417.804.333 դրամով:

 Հարկեր և տուրքեր.

Հարկեր և տուրքեր եկամուտների 2023 թվականի պլանը կազմում է 479.182.000 դրամ գումար, որի մեջ մտնում են հինգ բնակավայրերի հարկերի և տուրքերի պլանային թվերը: Ըստ բնակավայրերի պլանային թվերը կազմվել են հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N 07-Ն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված դրույքաչափերը:

Պաշտոնական դրամաշնորհներ.

Պաշտոնական դրամաշնորհներ եկամուտների գծով կանխատեսվող պլանային թիվը կազմում է 1.333.947.700 դրամ, որը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը՝ 1.192.180.000 դրամ, կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 105.205.900 դրամի չափով և պետական  բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 36.561.800 դրամի չափով:

Այլ եկամուտներ.

Այլ եկամուտներ տողում պլանների կանխատեսումը կազմում է 465.080.100 դրամ, որն իր մեջ ներառում է գերեզմանոցների սպասարկման և պահպանման վճարը 2.000.000 դրամի չափով, հենասյունների վարձակալության վճարը 10.000.000 դրամի չափով, համայնքի սեփականություն համարվող հողամասերի սեփականության իրավունքի վկայագրերի պետական գրանցման վճարը 5.000.000 դրամի չափով, դատարանի որոշումների  կատարումների վճարների եկամտի պլանը՝ 138.000.000 դրամի չափով, գույքի վարձակալությունից եկամտի պլանը՝ 45.052.600 դրամի չափով, որն իր մեջ ներառում է համայնքի սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների և այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանային թիվը, համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամտի պլանը՝ 118.577.500 դրամի չափով, որն իր մեջ ներառում է Հրազդան համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարների պլանները, պետության կողմից տեղական ինքնակառավարման  մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները, տեղական վճարներ տողի եկամտի պլանը՝ 144.450.000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է  աճուրդների մասնակցության, շինությունների շահագործման թույլտվության, աղբահանության և ինքնակամ կառուցված շենքերի-շինությունների օրինականացման վճարների եկամուտների պլանները, և մուտքեր տույժերից, տուգանքներից տողի եկամտի պլանը՝ 2.000.000 դրամի չափով, որը վարչական իրավախախտումների  համար գանձվող վճարների հանրագումարն է:

  1. Ծախսերի կանխատեսում.

Ծախսային մասում պլանավորվել է 2.883.209.800 դրամի ծախս , որից 2.173.003.900 դրամը վարչական բյուջեով, 710.205.860 դրամ ֆոնդային բյուջեով:

1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական  կառավարում ծրագրով նախատեսվել է 385.394.800 դրամի ծախս, որից 347.894.800 դրամի ծախս է պլանավորվել վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով , 37.500.000 դրամի  ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով:

Աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների գծով պլան նախատեսվել է 264.237.200 դրամի չափով: Այդ տողը ներառում է Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների և Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների աշխատավարձերի պլանները, հիմք ընդունելով նաև Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 217 որոշմամբ հաստատված հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Նախատեսվել են պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների համար 10.570.000 դրամի չափով, իսկ «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների համար 1.750.000 դրամի չափով:

Էներգետիկ ծառայություններ հոդվածի պլանը կազմում է 35.000.000 դրամ, որը ներառում է Հրազդան համայնքի վարչական շենքի, բնակավայրերի վարչական շենքերի էներգետիկ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի գծով ծախսերը, կոմունալ ծառայությունների ծախսը 2.200.000 դրամով իր մեջ ներառում է ջրմուղ-կոյուղու գծով ծախսերը:

Կապի ծառայությունների գծով  Հրազդան համայնքի և «ԷՍԷԼԿԱ ՔԸՆԵՔՇԸՆ» ՍՊԸ-ի հետ, «Տելեկոմ» ՓԲԸ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ կնքված  պայմանագրերի չափով նախատեսվել են պլաններ, որոնց հանրագումարը կազմում է 2.070.500 դրամ:

Նախատեսվել են ապահովագրական, գույքի և սարքավորումների վարձակալության պահպանման ծախսեր, գործուղման, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման զարգացման ծառայությունների գծով ծախսեր: Տեղեկատվական ծառայությունների գծով կնքվում են պայմանագրեր «Պաշտոնական տեղեկագիր» ՍՊԸ-ի հետ, «Գործք» ՍՊԸ-ի հետ: Նախատեսվել են կառավարչական , մասնագիտական ծառայություններ, ներկայացուցչական ծախսեր:

Շենքերի և շինությունների կառուցում 5112 տնտեսագիտական հոդվածով նախատեսվել է պլան 20.000.000 դրամ, որը էներգախնայողության հիմնադրամի հետ կնքված  Հրազդանի վարչական շենքի ջեռուցման համակարգի ներդրման ծախսն է:

5122 հոդվածով  նախատեսվել է  1.000.000 դրամ համակարգչային սարքավորումների ձեռք բերման նպատակով:

5129 հոդվածով նախատեսվել է ձեռք բերել հիմնական միջոցներ՝ գործիքներ:

5134 հոդվածով նախատեսվել է համայնքապետարանի շենքի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերում:

1.3.3 ծրագրով 4231 հոդվածով նախատեսել ենք 3.000.000 դրամի չափով փաստաթղթերի արխիվացման ծախսեր, 4232 հոդվածով 2.000.000 դրամի ծախսեր՝ «Վեկտոր-Պլյուս» ՍՊԸ-ի և «ՏՀԶՎԿ» հասարակական կազմակերպության հետ պայմանագրերով՝ իրականացնելու ծրագրային սպասարկումներ:

4216 հոդվածով նախատեսել ենք 500.000 դրամի չափով այլ մեքենաների վարձակալություն, 4239 հոդվածով նախատեսել ենք 500.000 դրամի չափով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ:

1.6.1.51 ծրագրով  նախատեսել ենք ծախսեր 61.071.800 դրամի սահմաններում, որից 4241  հոդվածով 8.000.000 դրամ Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների չափագրման և սահմանված կարգով հատակագծերի կազմման ծառայությունների մատուցման համար, 4511 հոդվածով 43.071.800 դրամ Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախահաշվով պահպանման ծախսեր, իսկ 4823 հոդվածով ՝10.000.000 դրամ միասնական տեղեկանքների տրամադրման աշխատանքների համար, իրավունքի պետական գրանցման կամ դադարեցման աշխատանքների համար, այլ տեղեկատվության տրամադրման աշխատանքների համար, պատճենների տրամադրման, դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքի վճարման համար:

2.5.1 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող), 2.2.1 Քաղաքացիական պաշտպանության, 3.2.1.51 Փրկարար ծառայություն ծրագրերով նախատեսված են ծախսեր՝ անհետաձգելի, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների ժամանակ բնակչության համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

4.2.1 Գյուղատնտեսության ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է 2.000.000 դրամ գյուղերի դաշտային ճանապարհների բարեկարգման նպատակով:

4.2.4 Ոռոգում ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է 2.000.000 դրամ ոռոգման ցանցի խողովակների վերանորոգման նպատակով:

4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտ ծրագրով պլանավորվել է 564.400.000 դրամի ծախս որից  4251 հոդվածով 40.000.000 դրամը փոսալցման և գծանշման աշխատանքների համար, 4239 հոդվածով պլանավորվել է 2.000.000 դրամ տեղափոխման և այլ ընթացիկ ծառայությունների համար, 4241 հոդվածով նախատեսվել է 2.000.000 դրամ խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման համար, 4269 հոդվածով 1.500.000 դրամ նախատեսվել է  ճանապարհային նշանների ձեռք բերման համար, 5122 հոդվածով՝ 10.000.000 դրամի ծախս է պլանավորվել լուսացույցերի և տեսախցիկների ձեռք բերման նպատակով, 5134 հոդվածով պլանավորվել է 8.900.000 դրամ նախագծանախահաշվային աշխատանքների ձեռք բերման նպատակով, 5113 հոդվածով պլանավորվել է 500.000.000 դրամ գումար ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար:

5.1.1.51 Աղբահանության ծրագրով պլանավորվել է 412.316.500  դրամ գումարով ծախս, որից 4111 հոդվածով 160.000.000  դրամ ծախսը՝ «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի պահպանման նախահաշվով որպես աշխատավարձ, 90.750.000 դրամով պլանավորվել է  «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով աշխատավարձի գծով ծախս: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի աշխատողների վարձատրությունը և պաշտոնային դրույքաչափերը հաստատվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ի N 146 որոշմամբ: Պարգևատրման հոդվածով «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի համար նախատեսվել է 13.400.000 դրամի ծախս, իսկ «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով՝ 8.000.000 դրամի ծախս: Աղբահանության ծրագրով նախատեսվել են նաև կապի ծառայության վճար, աշխատողների ապահովագրության վճարներ, մեքենաների վարձակալության գումարներ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսեր, գրասենյակային նյութերի, հագուստի, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման ծախսեր, բնապահպանական վճարների գծով ծախսեր: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի 4264 հոդվածով պլանավորվել է 80.000.000 դրամ տրանսպորտային նյութերի ձեռք բերման նպատակով: Նախատեսվել են նաև տրանսպորտային սարքավորումների, վարչական սարքավորումների, այլ մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև շենքերի և շինությունների ձեռք բերման ծախսեր:  «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի 4264 հոդվածով նախատեսվել է 12.268.540 դրամ տրանսպորտային նյութերի ձեռք բերման համար:

6.3.1 Ջրամատակարարման ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է ծախս 900.000 դրամի չափով ջրամատակարարման խողովակների ընթացիկ նորոգման նպատակով:

6.4.1.51 Փողոցների լուսավորում ծրագրով նախատեսվել է 4212 հոդվածով 50.000.000 դրամի ծախս, որում ներառված են համայնքի մեջ մտնող բնակավայրերի արտաքին լուսավորության և Հրազդան համայնքի էներգախնայողության հիմնադրամի էներգետիկ ծառայությունների ծախսերի պլանները: Այս ծրագրում ներառել ենք «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսը՝ 63.982.000  դրամի չափով:

6.6.1 Ծրագրով պլանավորվել է 11.500.000 դրամ գումարի ծախս, որն ուղղվելու է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար իզոգամի և թիթեղի ձեռք բերմանը և խորհրդատվական աշխատանքների, ծառայությունների ձեռք բերմանը:

7.6.2 Առողջապահության ծրագրով նախատեսել ենք 500.000 դրամի ծախս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին առողջության պահպանման, բուժօգնության նպատակով:

8.1.1 Հանգստի, սպորտի ծառայություններ ծրագրով 4252 հոդվածի պլանով նախատեսել ենք նստարանների ընթացիկ նորոգման ծախս 500.000 դրամի չափով, 5112 հոդվածով նախատեսել ենք 30.000.000 դրամի սահմաններում սուբվենցիոն ծրագրով խաղահրապարակի կառուցման ծախս:

8.2.3 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ ծրագրով պլանավորել ենք 98.001.000 դրամի ծախս «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար:

8.4.2 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ ծրագրով 4639 հոդվածով  նախատեսվել է  300.000  դրամ, 4819 հոդվածով 2.000.000 դրամ պլանավորված  գումարից նախատեսվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը և «Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն» երեխաների աջակցության հիմնադրամին  նվիրատվություններ:

9.1.1 Նախադպրոցական կրթության ծրագրով պլանավորել ենք 917.756.260 դրամի ծախս, որից սուբսիդիա 691.386.600 դրամի սահմաններում, 4655 հոդվածով 105.863.800 դրամի չափով Էներգախնայողության հիմնադրամին՝ ջեռուցման համակարգերի ներդրման ֆինանսավորման համար և բնապահպանական ծրագրով թիվ 9 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դռների և պատուհանների փոխարինման համար: 5113 հոդվածով նախատեսվել է 39.000.000 դրամի ծախս  Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տանիքի հիմնանորոգման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքների համար,  5112 հոդվածով 80.005.900 դրամի ծախս  Քաղսի գյուղի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի կառուցման համար՝ սուբվենցիոն ծրագրով:

9.2.1 Հիմնական ընդհանուր կրթություն ծրագրով  4239 հոդվածով նախատեսվել է 990.000 դրամի չափով ծախս՝ աշակերտներին դպրոց տեղափոխելու  ծառայության ձեռք բերման նպատակով, 4727 հոդվածով՝ ՝կրթական խրախուսանք տրամադրելու  համար 500.000 դրամի ծախս:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարեկան աշխատավարձը հաշվարկվել է հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 211 որոշումը, որի համաձայն տարեկան աշխատավարձը կազմում է 442.854.000  դրամ: Կապի ծառայության տարեկան գումարը կազմում է 900.000 դրամ:  Մանկապարտեզի 1 երեխայի համար էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 10.000 դրամ: Մանկապարտեզի 1 երեխայի համար նախատեսվել է օրական 30 լիտր ջուր: Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով 1 երեխայի համար նախատեսվել է 2000 դրամ ծախս: Գրասենյակային նյութերի ձեռք բերման համար 1 խմբի հաշվով տարեկան նախատեսվել է 20.000 դրամ: Մասնագիտական ծառայություն, որից դեռատիզացիայի համար ծախս նախատեսվել է ամսական 5000 դրամ, բուժզննման համար նախատեսվել է տարեկան 900.000 դրամի ծախս: 1 երեխայի համար հաշվարկվել է օրական 300 դրամ սննդամթերքի ծախս, որը տարվա կտրվածքով կազմում է 132.930.000 դրամ: Կենցաղային նյութեր ձեռք բերելու համար 1 խմբի հաշվով նախատեսվել է 40.0000 դրամ: Հատուկ նպատակային նյութեր ձեռք բերելու համար 1 երեխայի հաշվով նախատեսվել է տարեկան 2000 դրամ:

9.5.1 Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարեկան աշխատավարձը հաշվարկվել է հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 211 որոշումը, որի համաձայն տարեկան աշխատավարձը կազմում է ՀՈԱԿ-ների համար՝ 144.598.600 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 69.355.800 դրամ: Էլեկտրաէներգիայի և ջեռուցման տարեկան ծախսը կազմել է ՀՈԱԿ-ների համար 9.280.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 6.300.000 դրամ, ջրամատակարարման տարեկան ծախսը ՀՈԱԿ-ների համար կազմել է 469.900 դրամ, իսկ բյուջետային հիմնարկների համար՝ 595.000 դրամ: Կապի ծառայության տարեկան ծախսը ՀՈԱԿ-ների համար կազմել է  322.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 216.000  դրամ: Ներքին գործուղումները բյուջետային հիմնարկների համար կազմում է 450.000 հազար դրամ: Տեղեկատվական ծառայություններ գծով տարեկան ծախսը ՀՈԱԿ-ներում կազմում է 500.000 դրամ: Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար տարեկան նախատեսվել է ՝ՀՈԱԿ-ների համար 15.680.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 400.000 հազար դրամ: Մասնագիտական ծառայությունների գծով ՀՈԱԿ-ների համար նախատեսվել է տարեկան 400.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 56.000 դրամ: Գրասենյակային նյութերի ձեռք բերման համար ՀՈԱԿ-ներում նախատեսվել է 520.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 230.000 դրամ: Կենցաղային նյութեր ձեռք բերելու համար նախատեսվել է՝ ՀՈԱԿ-ների համար 580.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար 230.000 դրամ: Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման համար ՀՈԱԿ-ներում նախատեսվել է 3.050.000 դրամ, բյուջետային հիմնարկներում՝ 1.700.000 դրամ: Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման համար նախատեսվել է ՀՈԱԿ-ներում 6.000.000 դրամ, բյուջետային հիմնարկների  համար՝ 1.600.000 դրամ: Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման համար  ՀՈԱԿ-ներում նախատեսվել է 30.000 դրամ: Կապիտալ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար նախատեսվել է 1.000.000  դրամ, այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածով նախատեսվել է 500.000 դրամ: Բյուջետային հիմնարկների համար առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռք բերման համար նախատեսվել է 115.000 դրամ: Պարտադիր վճարների համար նախատեսվել է ՀՈԱԿ-ներում 66.000 դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 22.000 դրամ: Վարչական սարքավորումներ ձեռք բերման համար բյուջետային հիմնարկներում նախատեսվել է 300.000 դրամի ծախս:

Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվող յուրաքանչյուր երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց գանձվող տեղական վճարի չափը սահմանվել է Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N 09 որոշման համաձայն:

10.2.1 Ծերություն ծրագրով նախատեսել ենք 1.300.000 դրամի ծախս, որից 4216 հոդվածով 1.000.000 դրամ ծերերի ժամանցի վայրերի վարձակալության գումար, 4269 հոդվածով 300.000 դրամ հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման համար:

10.7.1 Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով նախատեսել ենք 4726 հոդվածով 3.000.000  դրամ ծախս՝ հուղարկավորության նպաստ, 4729 հոդվածով 15.000.000 դրամի այլ նպաստներ բնակչությանը:

11.1.2 Հրազդան համայնքի  բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 5.705.100 դրամի պահուստային միջոցներ:

       Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները,  հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է  կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը:

  • Discussed

    09.12.2022 - 28.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Hrazdan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3118

Print