Under development
Միջուկային տեղակայանքներում վթարային իրավիճակների ճառագայթային հետեվանքների գնահատման պահանջները հաստատելու մասին
-
0 - Agree
-
1 - Disagree
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 16 հոդվածի 2-րդ կետի պահանջից, համաձայն որի կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է միջոցառումներ ձեռնարկել ապահովելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների՝ միջուկային տեղակայանքների անձնակազմի, բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը հնարավոր վթարների դեպքում: Վթարների պլանավորման եւ հակազդման գործողություններն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախագծային վթարների ճառագայթային հետևանքների գնահատման պահանջներ:
2. Կարգավորման առարկան
Վերոհիշյալ որոշման ընդունմամբ կսահմանվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում` միջուկային տեղակայանքներում վթարների ճառագայթային հետևանքների գնահատման պահանջներ:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ կսահմանվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների՝ միջուկային տեղակայանքների վթարների ճառագայթային հետևանքների գնահատման պահանջները, որոնց օգնությամբ հնարավորինս հստակ կսահմանվեն վթարային պլանավորման եւ հակազդման գործողությունները, ապահովելու անձնակազմի, բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից:
-
Discussed
02.11.2017 - 22.11.2017
-
Type
Decision
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 10465
Print