Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

ԱՇՏԱՐԱԿ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻ

————, 2022թ.

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի   5-րդ մասի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 1.Հաստատել Աշտարակ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն`

/հազ. դրամ/   

                                   Վարչական բյուջե          Ֆոնդային բյուջե     Ընդամենը

Եկամտային մաս                   3298338.0                        1920659.1                    5218997.1

Ծախսային մաս                     3318338.0                        1990659.1                   5308997.1

Դեֆիցիտ                             - 20000.0                          - 70000.0  ______       - 90000.0        

Պահուստային ֆոնդ             250000.0                                 0                           250000.0

  1. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:
  3. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:
  4. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:
  5. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված  5-ի:
  6. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված   6-ի:
  7. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
  8. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    08.12.2022 - 23.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Ashtarak municipality of Aragatsotn region

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3720

Print