Add to favourites

՞Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին՞

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

  • ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

 

 

         Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը  սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություն­ներից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։

         Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու և մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

         Ռազմավարության համար հիմնաքարային են մշակութային ժառանգության պահպանության, հասարակության և անհատի՝ մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական ազատության իրավունքի ապահովումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են իրավական երաշխիքները։

         Ռազմավարության հիմքում ընկած է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը, մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու  կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը,  աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը:

         Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝

ա. Մշակույթը ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է.

բ. Մշակույթը արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն պայմանը.

գ. Մշակույթը ազատ և երջանիկ քաղաքացու ձևավորման պայման է.

դ. Մշակույթը անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման և ինքնադրսևորման միջոց է.

ե. Մշակույթը հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիք է,

զ. Մշակույթը միջազգային համագործակցության ընդլայման գործոն է:

 

         Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:

         Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, ինչպես նաև նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը անհատի և հասարակության վրա։

         Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության և միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվո­ղականության սկզբունքների պահպանմանը։

         Ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակվել են ի կատարումն 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործու­նեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության N 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 1-ին կետի 1.2 ենթակետի:

 

  • Discussed

    06.12.2022 - 21.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Preservation and use of movable cultural heritage, Historical and cultural heritage protection, Intangible cultural heritage protection, Contemporary art

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4433

Print