Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծով առաջարկվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել՝ երեխան մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված լինելու դեպքում՝ 31600 դրամ, երեխան 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լինելու դեպքում, եթե՝

ա․ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում՝ 31600 դրամ,

բ․ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով:

 

  • Discussed

    06.12.2022 - 22.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2775

Print

Suggestions

Վիգեն Պողոսյան

14.12.2022

Ըստ նախագծի առաջարկվում է սահմանել խնամքի նպաստ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար իսկ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում անկախ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից, սակայն հաշվի չի առնվել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար նույնպես խնամքի նպաստ սահմանելու անհրաժեշտությունը: Այսինքն տվյալ նախագծով ստացվում է, որ եթե երեխան ծնվել է 2022թ.-ի վերջում և ծնողը չի ցանկացել խնամքի արձակուրդ ձևակերպել այլ հաճախել է աշխաքտանքի ապա նրա դեպքում չի սահմանվում նպաստ իսկ եթե երեխան ծնվեր 2023թ.-ին ապա կսահմանվեր: Կարծում եմ տվյալ մոտեցումը արդար չի նորածին երախա ունեցող և աշխատող ծնողների համար և առաջարկում եմ նախագծում նեռարել նաև մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար նույնպես խնամքի նպաստ սահմանելու դրույթը:

See more