ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն <<Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին: Ավագանին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է ավագանին:>>
Համայնքի բյուջեն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, որով սահմանվում են համընդհանուր նորմեր և դրույթներ, հետևաբար համայնքի տեղական տուրքի և վճարների դրույքաչափերը հաստատվում են նորմատիվ իրավական ակտով:
Ա. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
1. ԻՆ՞Չ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:
Մեր կողմից 2023 թվականի բյուջեի ծրագրային ձևաչափի ընտրությունը ուղղված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը և վերջնական արդյունքների ստացմանը:
Ծրագրային բյուջեն ցույց է տալիս 2023 թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու դեպքում արդյունքների ձեռքբերումը՝ միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետ մեխանիզմը:
Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով ամրագրվում է հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:
Որդեգրելով աշխատանքային նոր ռազմավարություն՝ համայնքի բյուջետավարումը դադարում է դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում և կատարում, այլ առավել կարևորվում են բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը:
2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համայնքի 2023թ. ծրագրային բյուջեն մշակվել է` հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի 2022-2026թթ. հնգամյա զարգացման ծրագրի, ինչպես նաև 2023թ. տարեկան աշխատանքային պլանի նախագծերում նախատեսված առաջնահերթությունները:
Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:
Համայնքի 2023թ. բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
- Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,
- Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի, համայնքային կազմակերպություն ների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը,
- Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների /ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների/ մակարդակն ու որակը:
- Ուշադրություն դարձնել այն հարցին, թե ինչպես են բյուջետային գործընթացները եւ որոշումները տարբեր կերպ ազդում կանանց եւ տղամարդկանց կյանքի որակի վրա:
- Իրականացնել կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:
- Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում ըստ բնակավայրերի յուրահատկությունների (մասնավորապես միջհամայնքային ենթակայության ճանապարհների՝ առաջարկելով կատարել իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ):
- Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը և զարգացման ուղղվածությունն ու տեսլականը:
- Խոցելի խմբերին ցուցաբերել աջակցություն,
- Զարգացնել գյուղատնտեսությունը։
Համայնքի 2023թ. զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը։ Բյուջեի կազմման գործընթացում ներդրվել են գենդերային զգայուն բյուջետավորման տարրեր, որի համաձայն տարբեր ոլորտների բյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց նպատակները, նկարագրությունները և արդյունքային ցուցանիշները կապված են նաև գենդերային քաղաքականության ռազմավարության միջոցառումների, նպատակների, գերակայությունների և արդյունքների հետ:
Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2022թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
2021թ. փաստացի ցուցանիշներ՝
2022թ. հաստատված ցուցանիշներ՝
Հաշվի առնելով, որ Ծաղկաձոր բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է 20.12.2021թ․ Ծաղկաձոր և Մեղրաձոր համայնքների միավորումից, 2021թ ցուցանիշները 2022թ և 2023թ ցուցանիշների հետ համադրելի չեն և չեն դիտարկվել։
2023թ. կանխատեսվող ցուցանիշներ՝
Համայնքի 2023թ. բյուջեն՝ հաստատված համայնքի 2022թ դեկտեմբերի -ի թիվ -Ն որոշմամբ
“ՀՀ Բյուջետային համակարգի մասին” ՀՀ օրենք, “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենք, “ՀՀ 2022թ. Պետական բյուջեի մասին” ՀՀ օրենք, «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշումը
-
Discussed
06.12.2022 - 22.12.2022
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Tsakhkadzor municipality of Kotayk region
Public discussion
23.12.2022 14:29
ք․Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 9
Views 3237
Print