Add to favourites

«ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ուժեղացման և վերակառուցման և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա», «գ» և «զ1» *) կետերի, 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 12-րդ կետերի դրույթներից, ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգի իրագործումն ապահովող միջոցառումների N3, 4-րդ և 5-րդ կետերից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝  քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից, ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 3-րդ ենթակետից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 15.3, 15.4 և 15.5 կետերից:

2. Առկա իրավիճակը

Բնակարանային ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենախոշոր կապիտալներից է: Տնտեսական բարեփոխումները բնակարանային ոլորտում սկսվեցլ են 1989 թվականից բնակարանային ֆոնդի վճարովի, ապա անհատույց սեփականաշնորհումով:

Տարիների ընթացքում պետական սեփականությունը փոխանցվել է մասնավորին, դրանով հնարավորություն ստեղծելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձերբազատել մեծածավալ դոտացիոն ծախսերից, որոնք ուղղվում էին բնակարանային ոլորտի պահպանման և շահագործման խնդիրների լուծմանը:

        Միևնույն ժամանակ, բազմաբնակարան ֆոնդում չեն ստեղծվել արդյունավետ կառավարման համարժեք մեխանիզմներ, որոնք կարող էին լրացնել ստեղծված բացը, մոբիլիզացնել սեփականատերերի այն սուղ հնարավորությունները, որոնք պետք է զուգորդվեին պետական աջակցության հստակ ծրագրերով:

        Բացի այդ, ՀՀ կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի N658 որոշմամբ հաստատվել էր ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը, համաձայն որի 1-3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարանները սեփականաշնորհվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող (քանդման ենթակա) բնակելի տների բնակարանները սեփականաշնորհման ենթակա չեն): Այս դեպքերում քաղաքացիներին տրվող բնակարանների սեփականության վկայագրերում պետք է նշումներ կատարվեին շենքի վնասվածության աստիճանի և թերությունների վերաբերյալ: Ընդ որում, 1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակարանների թերությունները պետք է վերացվեին սեփականատերերի միջոցների հաշվին, իսկ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ամրացման աշխատանքները պետք է կատարվեին պետական միջոցների հաշվին: Սակայն, նշված որոշումն ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 588 որոշմամբ:

        1993 թվականին սկսված բազմաբնակարան շենքերի սեփականաշնորհման գործընթացի հետ մեկտեղ նվազել և 1996 թվականից դադարեցվել են բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերանորոգմանն ուղղվող պետական դոտացիաները, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել են շենքերի տեխնիկական վիճակի պահպանման աշխատանքների ծավալները:

        Շենքերի պահպանման աշխատանքների ծավալների կրճատման պատճառով մեծացել է շենքերի մաշվածությունը, և բնակֆոնդը համապատասխան տեխնիկական վիճակի բերելու համար ներկայումս անհրաժեշտություն է առաջանում դրանց ուժեղացման և վերակառուցման միջոցառումների, կամ արդեն քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի մասով, քանդման և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականցման:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը՝ ուժեղացման և վերակառուցման և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականության մասով մոտեցումների և առաջնահերթությունների սահմանումն է, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման ժամանակահատվածում քաղաքացիների վերաբնակեցման հետ կապված հարցերի կանոնակարգումը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն է առաջանում, որի չափը հնարավոր կլինի հստակեցնել բյուջետային գործընթացի ժամանակ մարզերից և Երևանի քաղաքապետարանից ստացված հայտերի վերլուծության արդյունքում:  

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգի  դրույթները:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Քաղաքաշինության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտեր» բաժնի »Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը անհրաժեշտությունը բխում է՝

- «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա», «գ» և «զ1» կետերի, 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 12-րդ կետերից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգի իրագործումն ապահովող միջոցառումների N3, N4 և N5 կետից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրից,

-  ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 3-րդ ենթակետից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 15.3, 15.4 և 15.5 կետերից:

 

*) «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը (10-րդ հոդվածում «զ1» կետով լրացման մասով) ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 16-ին, սակայն դեռևս հրապարակված չէ:

  • Discussed

    05.12.2022 - 21.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2935

Print

Suggestions

Կամո Խաչատրյան

21.12.2022

Առաջարկում եմ 1.Ամրագրել հայացակարգում որոշման նախագծի 4-րդ հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում առաջարկված չափանիշներով պայմանավորված առաջնահերթության բանաձևը: 2.Հաշվի առնելով հայացակարգում առաջնահերթության որոշման մեջ ֆինանսական մասնակցության բաղադրիչը՝ Հավելված 1-ի 6-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակում ֆինանսական մասնակիցների մասնակցության չափը ամրագրել՝ • Պետությանը՝ որպես առավելագույն • Համայնքներինը՝ հաստատուն • Շենքերի շինության սեփականատերերինը՝ նվազագույն: Օրինակ՝ Երևան քաղաքի համար՝ • Պետություն՝ ոչ ավել 40% • Համայնք՝35% • Շենքերի շինության սեփականատեր՝ ոչ պակաս 25%: Կարծում եմ, որ արդյունքում պետական բյուջեն կծախսվի ավելի մրցակցային, արդար և արդյունավետ:

See more