«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝․
«4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին» N 623-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 11․1-ին կետից հետո լրացնել նոր 11․2-րդ-11․6-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․
.«11․2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխան՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի (համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի, տեխնիկական կանոնակարգով սահմանված գնահատման այլ փաստաթղթի) գրանցման կամ տրման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով համապատասխանության գնահատման նշանակված մարմին կարող է ներկայացնել համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ նույնականացման քարտի հիման վրա, իսկ համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության գնահատման փաստաթուղթ կարող է տրամադրել «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով (միաժամանակյա համապատասխանության գնահատման փաստաթղթի թղթային տարբերակի պահպանմամբ)։ Ընդ որում, համապատասխանության գնահատման փաստաթղթեր ստանալու համար համապատասխանության գնահատման նշանակված մարմին համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացվել թղթային եղանակով միայն անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում։
11.3․ Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով համապատասխանության գնահատման նշանակված մարմինները դիմելու օրվանից հետո ոլորտը կանոնակարգող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգերով և ժամկետներում գրանցում կամ տալիս են համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթուղթը կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:
11․4. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման կամ տրման մերժման մասին ծանուցումը հայտատուին տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։
11․5. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվելու դեպքում հայտատուն համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցումը համապատասխանության գնահատման նշանակված մարմնին է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։
11․6․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների մասով ամբողջական տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակը պետք է ապահովի հասանելիությունը համապատասխանության գնահատման փաստաթղթերի (տվյալ դեպքում՝ ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան տրված համապատասխանության սերտիֆիկատ և գրանցված համապատասխանության հայտարարագիր) և համապատասխանության գնահատման մարմինների ազգային և միասնական ռեեստրներին (ռեեստրների վարման լիազոր մարմինը Նախարարության ենթակայությամբ գործող «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն է՝ www.armnab.am), ինչպես նաև պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրին (պարենային արտադրանքի գրանցման մասով՝ լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը)։»։
2․ Սույն որոշման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն www.sw.gov.am համացանցային կայքէջի գործարկման օրվանից:
-
Discussed
05.12.2022 - 25.12.2022
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2744
Print