«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծման նպատակով մշակվել է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 7-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով ամրագրված միջոցառումների կատարման պահանջներից ելնելով Կառավարությունը պետք է սահմանի «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման կարգը»։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի ընդունմամբ վտանգավոր քիմիական նյութեր ներմուծողների և արտահանողների համար սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը կիրառվելու է Կառավարության որոշմամբ սահմանած «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման» կարգը խախտելու համար:
Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 188.2. հոդվածով և նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին:
Քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման հավելված 1-ի, կարգը Կառավարության կողմից «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման կարգը» կընդունվի 2023 թվականի նոյեմբերին, իսկ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ կանոնակարգը նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերից, ուստի նախատեսվում է օրենսգրքի 188.2. հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելումը վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման ընթացքում:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, նախատեսվում է պետական բյուջեի եկամուտներում որոշ ավելացում, իսկ բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ ուղղակի առնչություն չունի։
-
Discussed
02.12.2022 - 18.12.2022
-
Type
Law
-
Area
Nature protection, Administrative Offenses
-
Ministry
Ministry of Environment
Views 3376
Print