Add to favourites

Under development

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխի 1.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Էներգետիկայի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել սույն որոշման Հավելվածի 1-ի 7-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պար­բերականությամբ ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխու­թյան մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի (Խորհուրդ) քարտուղարության միջոցով հաշվետվություն ներկայացնել Խորհրդին` համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    30.11.2022 - 16.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3905

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

30.11.2022

https://youtu.be/8C7ICCDPWGM ես դեմ եմ ցանկացած կլիմայական օրակարգի կեղծ առաջ քաշվող խնդիրներին օվալ ուզում է կանգնած լինի դրա ետևում մի հատ խորին լրջությամբ էս հաշվետվությունը դիտեք ու հասկացեք որ փոփոխությունը ձեզանից կապված չէ, մարդկային գործոնը ամենաչնչինն է ու եթե էդքան մտածում եք մտածեք երկու միլիոնանոց հայ ազգի բարեկեցիկ կյանքի մասին, միևնույնն է 2036 թ ին քիչ ժամանակ կա, գլոբալիստների օրակարգը առաջ քաշելու փոխարեն ռեալ լավ գործ արեք ու Հավաքեք գիտնականներին իրար հետ մեկ տեղ մարդիկ միասին աշխատեն, էդքան միլիարդավոր դոլարներ եք ցոփ ու շվայտ վատնում ծառայողական թիթիզությունների համար բա դա փոխարեն հայոց հողի ամեն մի մետրի վրա փողոցներում բեքատու ծառեր տնկեք անգամ հանրապետական ճանապարհների կողքին ու թաղամասերում, մենակ գռանտներ եք ստանում ու հայ ազգի շահերը ոտնահարող օրենքներ ընդունում, հեիք եղավ, ամբողջ ազգը ձեզ ատում ա հիշեք առաջին բանը խառը վիճակին որ ազգովի անելու են հատ հատ ձեր նմաններին պիտի սատկացնեն դա իմ կարծիքը չի այլ էն մադկանց որ ամեն ինչից տեղյակ են..

See more