2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2023 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների հիման վրա։
Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Թեև համայնքը բաժանված է մի քանի տարածագնահատման գոտիների, սակայն քաղաքաշինության և առևտրատնտեսական գործունեության առումով համաչափ է զարգացած, ուստի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում սահմանվել է ըստ բնակավայրերի։
Ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2023 թվականի համար նույնպես առաջարկվում է 2022 թվականի համար սահմանված առևտրի և ծառայությունների ոլորտի տեղական տուրքերի դրույքաչափերը թողնել անփոփոխ: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առաջարկվում է, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023 թվականի համար Աբովյան քաղաքում կիրառել 1.5 գործակից հետևյալ տուրքերի տեսակների համար՝
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, 2) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար։
2021 թվականի համար առաջարկվում է նախագծի հավելվածի 1-3 –րդ կետերում սահմանված տուրքերի դրույքաչափերի համար կիրառել 3.0 գործակից։ Շինարարության հետ կապված քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու գործառույթների կատարման վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Աբովյան համայնքում տարեցտարի ավելանում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից շինարարություն իրականացնելու քանակը, իսկ համապատասխան տուրքերի դրույքաչափերը վերջին տասնամյակում չեն փոփոխվել: Դրան զուգահեռ ավելանում է ծառայությունների պահանջարկը և համապատասխանաբար՝ ավելանում է մասնագիտական հմտություններ պահանջող գործառույթների քանակը: Բացի այդ, մինչև շինարարության թույլտվություն տալը, համայնքի ղեկավարը տրամադրում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որի համար տեղական տուրք կամ վճար սահմանված չէ: Քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ժամանակին և որակյալ ծառայություններ մատուցելու համար պահանջվում է մշտապես ավելացնել և ներդնել ռեսուրսներ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքը մոտ է Երևան քաղաքին, իսկ Երևան քաղաքում նշված տուրքերի դրույքաչափերի վրա կիրառվում է 7.0 գործակից։ Գյուղական բնակավայրերի համար նախորդ տարի սահմանված տեղական տուրքի դրույքաչափը մնացել է անփոփոխ։ Գյուղերում համարյա բոլոր դրույքաչափերի վրա կիրառվել է գործակիցներ։
Ստորև ներկայացվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքում ավագանու կողմից սահմանելու համար նախատեսվող տեղական տուրքերի դրույքաչափերը, նշելով օրենքով սահմանված դրույքաչափը՝ ըստ բնակավայրերի և նրանց վրա կիրառված գործակիցները՝
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Discussed
29.11.2022 - 14.12.2022
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
Views 3135
Print