Add to favourites

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2023  ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2023 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը  սահմանելու  մասին ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  18-րդ  հոդվածի  1-ին  մասի  21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ  հոդվածի  8-րդ  մասի  հիման վրա։     
Առաջակվում է սահմանել 2023 թվականի համար  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարներ՝ հաշվի առնելով կառույցի նպատակային նշանակությունը և տեսակը՝  ժամանակավոր կառույցների համար (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն), հիմնական կառույցների համար (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում,  բանկեր և նմանատիպ այլ  գործունեության օբյեկտներ), շահույթ չհետապնդող կազմակերպությունների, արտադրություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ավտոտնակների  համար: Կառուցապատման իրավունքի վճարի չափը սահմանելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան համայնքը գտնվում է տարածագնահատման 7-րդ և 8-րդ գոտիներում: Առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին կիրառված դրույքաչափը։  Քանի որ Աբովյան համայնքը բազմաբնակավայր է առաջարկվում է դրույքաչափը կիրառել բոլոր բնակավայրերի համար:
Ստորև ներկայացվում է կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի առաջարկվող չափերը՝

հ/հ

 

 

Տեսակը

1 քառակուսի մետրի համար կառուցապատման իրավունքի վճարի  չափը ըստ գոտիների 
/հազար դրամ/

 

VII

 

VIII

1.

Ժամանակավոր կառույցներ (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն) տեղադրելու համար

 

 

1.1

Մինչև 20 քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից

3.5

2.1

1.2

21 և ավելի ք.մ` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր   քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից

0.3

0.2

2.

Հիմնական կառույցների (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում,  բանկեր և նմանատիպ այլ  գործունեության  օբյեկտներ) համար

 

 

2.1

Մինչև 20 քառակուսի մետրի համար

2.0

1.5

2.2

21-100 ք. մ.` 20 քառակուսի մետրից ավել  յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

1.0

0.6

2.3

101-200 ք. մ.` 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

0.7

0.3

2.4

201 և ավել ք. մ.` 200 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

0.2

0.12

3.

Շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար

0.5

0.3

4.

Արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար

0.1

0.06

5.

Ավտոտնակների համար

0.400

0.400

         


«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև համայնքի սեփականություն համարվող հողերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման  նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամուտների ապահովմանը:       
Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ճարների չափերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Discussed

    29.11.2022 - 14.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2871

Print