Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«______» ____________ 2022 թվականի  N _____ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՍԻԳԻ ՁԿՆԿԻԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով՝ Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 և 0511 91 901 ծածկագրերին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի վրա։
  2. Շրջակա միջավայրի նախարարին`    սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին:
  3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    28.11.2022 - 13.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Agriculture, State revenue, Nature protection, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5022

Print