Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2022 թվականի N----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագիր) տրամադրման կարգը հաստատելու մասին» N489-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «դիմումատու» բառը՝ բոլոր հոլովաձևերով փոխարինել «հայտատու» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
- 3-րդ կետում «գրավոր դիմում» բառերը փոխարինել «հայտ» բառով.
- 4-րդ կետում «կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր sw.gov.am)» համակարգի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակով):».
- 6-րդ կետից «, փոստով կամ առձեռն» բառերը հանել.
- 7-րդ կետից «կարող է տրվել թղթային կամ» բառերը փոխարինել «տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգին կցված Ձևին համապատասխան լրացված» բառերով.
- հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ և 7.2-րդ կետերով.
«7.1. Այլ երկներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, հայտատուի գրավոր պահանջով, եզրակացության (թույլատրագիր) բնօրինակը տրամադրվում է առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով)՝ հայտատուի լիազոր մարմին դիմելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում։
7.2. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, հայտատուն սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտը, փաստաթղթերը և տեղեկությունները կարող է ներկայացնել, իսկ լիազոր մարմինը Եզրակացությունը (թույլատրագիր) կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված գրությունը կարող է տրամադրել թղթային տեսքով (փոստով կամ առձեռն)։».
- 11-րդ կետը հանել.
- 13-րդ կետում «Տրված» բառը փոխարինել «Սույն կարգի 7.1-րդ և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում տրամադրված» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով եզրակացության (թույլատրագիր) տրամադրման ենթահամակարգի գործարկման օրվանից:
-
Discussed
28.11.2022 - 13.12.2022
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 3127
Print