Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___  _________ 2022 թվականի N ___-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 19–րդ կետի` ավագանին որոշում է.

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2023 թվականի դրույքաչափերը՝
1)հասցեների տրամադրման համար՝ 5000 (հինգ հազար) դրամ.
2)համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 26 000 (քսանվեց հազար) դրամ.
3)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար.
4)ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 10000 (տասը հազար) դրամ.
5)համայնքի գերեզմանատան պահպանման և սպասարկման ծառայության համար՝ 10000 (տասը հազար) դրամ.
6)համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝
ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ,
բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    27.11.2022 - 13.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Byurexavan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2889

Print