Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշմամբ հաստատված Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգի դրույթները «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում 2022 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-398-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացումներին և փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության կողմից Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատվել է 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշմամբ, որից հետո կարգում նշված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» և «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության» անվանումները, ինչպես նաև վերջինիս հասցեն և վեբ կայքի հասցեն փոխվել են։ Բացի այդ, Օրենքով «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենքով սահմանված դրույթներին։
  3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշմամբ հաստատված Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ, ըստ որոնց՝

- Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման դրույթները համապատասխանեցվում են Օրենքով սահմանված դրույթներին,

- «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության» անվանումը, հասցեն և վեբ կայքի հասցեն փոխարինվում են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ», «0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1» և«www.aipo.am» հասցեներով,

- սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերը լրացվում և ներկայացվում են այն պահանջներին համապատասխան, որոնք սահմանված են իրավաբանական անձի կողմից հայտերի լրացման և ներկայացման համար,

- հայտատուին և լիազոր մարմնին հնարավորություն է տրվում տեխնիկական հատկորոշումներում նախատեսված՝ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող համապատասխանության գնահատման մարմնի մասին տեղեկատվությունը ներկայացնել և հաստատել տեխնիկական հատկորոշումների հաստատումից հետո։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Մտավոր սեփականության գրասենյակի կողմից։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
  2. Ակնկալվող արդյունքը – Սույն Նախագծի ընդունման արդյունքում Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգի դրույթները կհամապատասխանեցվեն «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում Օրենքով փոփոխված դրույթներին։ Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը ևս հնարավորություն կստանա կարճ ժամանակահատվածում մշակելու և գրանցման ներկայացնելու շուրջ 10 անվանում աշխարհագրական նշումով ապրանքների հայտեր։
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
  4. Սույն օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
  5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի Կառավարության 19-րդ նպատակից և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ միջոցառման 5-րդ արդյունքային ցուցանիշից։
  • Discussed

    24.11.2022 - 09.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3495

Print