Add to favourites

Under development

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սվետլանա Մարության 06.11.2017 16:41:54 Հոդված 3-ում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ հասկացության սահմանումը առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ նորմատիվ /կանոնակարգող/ փաստաթուղթ է, որը սահմանում է կրթական ծրագրերի պարտադիր, նվազագույն,երեխաների բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Նույն հոդվածի նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր հասկացության սահմանման մեջ հիմնական բառը փոխարինել հենքային բառով՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է հենքային ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը: Առաջարկները չեն ընդունվել: Նախադպրոցական կրթությունը պարտադիր կրթություն չէ և «պարտադիր», «նվազագույն» պահանջներն ընդունելի չեն, ինչպես նաև կրթության ոլորտում «հենքային կրթական ծրագիր» եզրույթ սահմանված և նախատեսված չէ:
2 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 3-ի «կրթության առանձնահատուկ պայմաններ» կետի «անհատական ուսուցան տեխնիկական միջոցների» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների» բառերով։
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 3-ի «կրթության առանձնահատուկ պայմաններ» կետի «հարմարեցված» բառը փոխարինել «մատչելի» բառով։
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 3-ի «կրթության առանձնահատուկ պայմաններ» կետի «հարմարեցված միջավայրի» բառերից հետո լրացնել «և (կամ) խելամիտ հարմարեցումների» բառերով։
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 3-ի «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա» կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված դժվարություններ ունեցող երեխա, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) հոգեկան խնդիրներ ունեցող, ում կողմից նախադպրոցական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.»։
6 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 3-ի «ներառական կրթություն» կետի «անհրաժեշտ պայմանների» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների» բառերով։
7 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 3-ի «ներառական կրթություն» կետի «հարմարեցված» բառը փոխարինել «մատչելի» բառով։
8 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 4-ի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Լսողության խնդիրներ ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը երեխայի և ծնողի կամ օրինական ներկայացուցչի ընտրությամբ կարող է կազմակերպվել հայերեն ժեստերի լեզվով, ազգային փոքրամասնությունների լսողության խնդիրներ ունեցող երեխաների դեպքում՝ նաև ազգային ժեստերի լեզվով (եթե առկա է)»։
9 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 5-ի 2-րդ մասի 3-րդ կետի «Հայրենիքի» բառը փոխարինել «պետականության» բառով։
10 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 5-ի 2-րդ մասի 3-րդ կետի «ազգային և համամարդկային արժեքների» բառերից հետո լրացնել «մարդու իրավունքների և մարդկային բազմազանության» բառերով։
11 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 5-ի 4-րդ մասի 2-րդ կետի «հավասար հնարավորությունները» բառերից հետո լրացնել «անխտրականությունը» բառերով։
12 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 8-ի 2-րդ մասի «երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ժեստերի լեզվով» բառերով։
13 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 16-ի 3-րդ մասից հանել 1-ին կետը։ Գործունակության իրավունքի սահմանափակումը կամ դրանից զրկումը ինքնին անձի նկատմամբ հաշմանդամության հիմքով խտրականություն է։ Այն նաև հակասում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։ Սահմանափակումները, թեև հակասելով միջազգային պայմանագրերին, արդեն իսկ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, ուստի սույն օրենքում չկա նման դրույթի անհրաժեշտություն։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (պարբերություն 5)։
14 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 16-ի 3-րդ մասից հանել 3-րդ կետը։ Այս ցանկերը հակասում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասի ՄԱԿ-ի կոնվենցիային, և առողջության հիմքով ընդհանրականացված սահմանափակումները բացառում են հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Փոխարենը անհրաժեշտ է սահմանել նման սահմանափակումների կիրառման անհատականացված և խտրականությունը բացառող համակարգ։
15 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 16-ի 3-րդ մասից հանել 4-րդ կետը։ Վերջինս հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։ Օրինակ՝ այն պայմաններում, երբ բժշկական նպատակներով թմրանյութերի գործածման քաղաքականությունը չի բխում առողջական խնդիրներ ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքից, և համակարգը ունի մի շարք բացեր, նման սահմանափակումը կարող է բացառել հաշմանդամություն ունեցող մարդկանց այս գործընթացից։
16 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 19-ի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը կարող է խոչընդոտել անձի մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը, բուժզննության և որոշման կարգը.»։
17 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 22-ի 1-ին մասի 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) ապահովում է համայնքային ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը, դրանց անվտանգությունը և մատչելիությունը»։
18 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 25-ի 2-րդ մասից հանել 1-ին կետը։
19 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 25-ի 2-րդ մասից հանել 3-րդ կետը։
20 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 25-ի 2-րդ մասից հանել 4-րդ կետը։
21 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 27-ի 4-րդ մասի 4-րդ կետի «ներառական» բառից հետո լրացնել «անվտանգ և ապահով» բառերով։
22 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 25-ի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «հաղորդում են ներկայացնում իրավապահ մարմիններին` երեխաների նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին»։
23 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 26-ի 3-րդ մասի 1-ին կետի «քարոզչությունից» բառից հետո լրանցել «այդ թվում՝ պատերազմի, բռնության և ատելության» բառերով։
24 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 30-ի «սահմանաված չափաքանակին» բառերից հետո լրացնել «երեխայի առողջական խնդիրներով պայմանավորված պահանջմունքներին» բառերով։
25 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 14.11.2017 23:53:58 Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետը լրացնել նոր զ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «զ) հոգեկան կամ այլ»։