ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Սույնով Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 8-ը իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին » Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Տաշիրի համայնքապետարան :
Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30 -ին Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր,Վ. Սարգսյան 94 ) տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0254-2-21-68 հեռախոսահամարով:
-
Discussed
23.11.2022 - 08.12.2022
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Tashir Municipality of Lori Marz
Views 3209
Print