Add to favourites

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը ներկայումս սահմանում է, որ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

Նման կարգավորումը անհարկի սահմանափակում է ընկերությունների հնարավորությունը ձևավորված շահույթն իր մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը նվազեցնում է ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծումը և դրանցում ներդրումների կատարումը, քանի որ բաշխման ենթակա ձևավորված շահույթը չափազանց ուշ է հնարավոր օրինական եղանակով բաշխել ներդրողների օգտին:

Առկա կարգավորումը նաև չի խրախուսում ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը: Գործնականում բազմաթիվ ՍՊԸ-ներ իրենց փայատերերին պարբերաբար գումար են տրամադրում, որը  հաշվետու տարվա վերջում ձևակերպվում է որպես շահույթի բաշխում: Ընդ որում, որոշ դեպքերում այդ գումարները ձևակերպվում են որպես փոխառություն, իսկ որոշ դեպքերում` ընդհանրապես չեն հաշվառվում և ամբողջությամբ մնում են ստվերում:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍՊԸ-ները հիմնականում ունեն խիստ սահմանափակ թվով փայատերեր, որոնք կապված են ընտանեկան, ազգակցական կամ ընկերային կապերով, կամ պատկանում են մեկ փայատիրոջ: Նման պայմաններում ընկերության շահույթի բաշխման հետ կապված որոշումները կայացվում են առավել օպերատիվ կերպով, սակայն օրենքի սահմանափակումը թույլ չի տալիս իրավական ճիշտ արտացոլում տալ իրականացվող գործարքին` ստեղծելով ավելորդ խոչընդոտ:

 

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար:

3ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված հաճախականությամբ, բայց ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն` ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը և դրանցում ներդրումների կատարմանը:

Առաջարկվող կարգավորումը նաև խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը: 

 

  • Discussed

    21.11.2022 - 06.12.2022

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4996

Print