Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման առաջին կետի առաջին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40-րդ կետով․

«40․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում պետական հիմնադրմամբ հիմնադրամներից էներգետիկ ծառայությունների, այդ թվում՝ էներգախնայողության ծառայությունների  ձեռքբերում»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 

  • Discussed

    21.11.2022 - 07.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3167

Print

Suggestions

Արտեմ Պետրոսյան

30.11.2022

Համաձայն էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ "ա" ենթակետի Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մինչդեռ սույն փոփոխությամբ արհեստական մենաշնորհ է տրամադրվում ՀՎԷԷ-ին, փաստացի կառավարության որոշմամբ առաջարկվում է Էներգետիկայի մասին ՀՀ օրենքին հակասող փոփոխություն․․․․․

Հովհաննես Բուրմանյան

28.11.2022

Նախագծից ակնհայտ երևում է, որ փորձ է կատարվում արհեստականորեն գերիշխող դիրք ստեղծել կոնկրետ մատակարարի համար: Նախ, Նախագծի հիմնավորման մեջ տեղ գտած տեղեկատվությունից «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի» սահմանումը վերաբերում է «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին»: Այնուհետ, «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացություն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով նախատեսված չէ: Եվ ի վերջո, «այդ թվում՝ էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում» բացառիկ իրավունք ստեղծելու պատրվակով, քողարկվում է մեկ այլ բացառիկ իրավունքի ստեղծումը, այն է՝ «էներգետիկ ծառայությունների ձեռքբերումը», որն ինքնին ծառայությունների լայն շրջանակ է ընդգրկում, և որի բացառիկ դարձնելը կհանգեցնի մենաշնորհի: Խորհուրդ կտամ Նախագիծը մշակողներին կրկին անգամ ուսումնասիրել Տնտեսական մրցակցության մասին ՀՀ օրենքը: Առաջարկում եմ Նախագծում 40-րդ կետը խմբագրել հետևյալ ձևով. «40․ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի շրջանակներում էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում»:

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամ

24.11.2022

Նախագծի հիմնավորումից երևում է, որ դրա նպատակն է ամրագրել էներգախնայողության ծառայությունների ձեռքբերումը բացառապես կոնկրետ հիմնադրամից: Այլ կերպ ասած փորձ է կատարվում պետական մակարդակով համակարգել Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության (ՀՎԷԷ) Հիմնադրամի տնտեսական գործունեությունը, որը անխուսափելիորեն կբերի Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետևանքներին: 2. «էներգախնայողության ծառայությունների ձեռքբերման» հիմնավորումով փորձ կատարվում է քողարկել վերը նշված հիմնադրամին «էներգետիկ ծառայությունների ձեռքբերման» լայն սպեկտրի ամրագրումը: 3. Համաձայն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ով է հիմնադիրը (ֆիզիակական կամ իրավաբանական անձը, թե պետությունը), հիմնադրամը հետապնդում է հանրօգուտ նպատակներ: Այդ իսկ պատճառով օրենքը չի նախատեսում «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացությունը: Չի բացառվում, որ շուտով Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրեր կարող է իրականացնել նաև ոչ պետության կողմից ստեղծված հիմնադրամը: Առավել ևս, որ պետությունն է որոշում, թե ում տալ բացառիկ իրավունքը, քանի որ դրա տնօրինումը պատկանում հենց պետությանը, այլ ոչ թե իրականացնողին:

See more