«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» №465-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ հեռախոսակապի ծառայություններ մատուցող օպերատորները պետք է մինչև 2022 թվականի մարտի 1-ը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնեին նշված որոշմամբ նախատեսված չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի տեխնիկական նախագծերը (նկարագրերը) և համաձայնություն ստանալուց հետո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովեն հիշյալ որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը։
Նկատի ունենալով, որ նշված կարգավորումներն ըստ էության վերաբերում են տվյալ իրավական ակտի ընդունման պահին արդեն իսկ գործունեություն իրականացնող հեռախոսակապի օպերատորներին, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի նշված որոշումը համապատասխան պարտավորություններ նախատեսելով նաև այդ որոշման ընդունումից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած օպերատորների համար։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, հանձնաժողովը մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի №465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով, առաջարկվում չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկմանն առնչվող համապատասխան պարտավորություններ նախատեսել նաև այդ որոշման ընդունումից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած օպերատորների համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկմանն առնչվող համապատասխան պարտավորություններ կնախատեսվի նաև այդ որոշման ընդունումից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած (սկսող) օպերատորների համար։
-
Discussed
17.11.2022 - 04.12.2022
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 2731
Print