«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N386-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ------------ 2022 թվականի №----Ն
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի «Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» N386-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Որոշման 2-րդ կետում «Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող» բառերը փոխարինել «Հեռախոսակապի ծառայություններ մատուցող» բառերով,
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.-ին կետով.
«2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորին՝ հեռախոսակապի ծառայությունների մատուցումը սկսելու պահից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով նախատեսված տեղորոշման համակարգի գործարկումը՝ տեխնիկական նախագիծը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։»,
3) Որոշման հավելվածի 1-ին կետում և 2-րդ կետի 3-րդ ենթակետում «համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող» բառերը փոխարինել «հեռախոսակապի ծառայություններ մատուցող» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
-- --------------- 2022 թ.
-
Discussed
17.11.2022 - 04.12.2022
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 2563
Print