« Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ________ 2017 թվականի N _____-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված |
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Սույն չափանիշների իմաստով գիտական հետազոտություններն ու մշակումները համարվում են գիտահետազոտական աշխատանքներ, եթե դրանք ուղղված են ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը (կիրառմանը) և (կամ) նոր գիտելիքների ստացմանը (կիրառմանը):
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտությունները, փորձարարական մշակումները համարվում են գիտահետազոտական աշխատանքներ, եթե`
1) հիմնարար հետազոտություններն իրականացվում են փորձարարական կամ տեսական աշխատանքների միջոցով, որոնք ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերմանը` նպատակ չունենալով դրանք անմիջական կիրառել կամ օգտագործել.
2) կիրառական հետազոտություններն իրականացվում են ինքնօրինակ հետազոտությունների միջոցով, որոնք ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռքբերմանը, անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար.
3) փորձարարական մշակումներն իրականացվում են հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքների միջոցով, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը:
-
Discussed
16.02.2017 - 20.03.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 9570
Print