ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս հանրաքվեի անցկացման, դրան մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, հանրաքվեի անցկացման նախաձեռնությամբ հանդես գալու, հանրաքվե նշանակելու, հանրաքվեի ֆինանսավորման և դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից 12.09.2001 թվականի ընդունված «Հանրաքվեի մասին»  ՀՕ-225 օրենքով: Հարկ է նշել, որ 06.12.2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում էապես փոխվեց հանրաքվեի ինստիտուտի բովանդակությունը և էությունը:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում նախատեսվեցին հստակ երաշխիքներ ժողովրդավարական գործընթացների անխափանության, քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարության, իշխանության գործունեության նկատմամբ համարժեք հանրային վերահսկողության իրականացման հարցերում: Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար որպես օրակարգային խնդիրներ առանձնացվեցին հանրաքվեի օբյեկտների ու սուբյեկտների բովանդակության ու շրջանակի հստակեցումը, հանրաքվեի հարցում պետական իշխանության մարմինների լիազորությունների ու քաղաքացիական նախաձեռնության շրջանակների որոշակիացումը: Հանրաքվեի ինստիտուտի զարգացման արդյունքում նախատեսվեց, որ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնում է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների,  սահմանադրորեն ամրագրվեցին այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող հանրաքվեի դրվել, նախատեսվեց քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ինստիտուտ, սահմանադրաիրավական նախադրյալներ ստեղծվեցին քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի դրված հարցի կամ օրինագծի առնչությամբ Ազգային ժողովի կողմից նախապես եզրակացություն տալու համար։

Վերոնշյալ որակական պահանջներով հանրաքվեի ինստիտուտին վերագրվող նոր որակը թելադրեց «Հանրաքվեի մասին» օրենքի հատուկ կարգավիճակի ամրագրման անհրաժեշտությունը,  ինչն իրացվեց ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանրաքվեի մասին» օրենքին սահմանադրական կարգավիճակ տալով: Բացի այդ,  ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրվեց, որ այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն առաջացավ մշակել «Հանրաքվեի մասին» սահմանադրական նոր օրենքի նախագիծ, որտեղ համապարփակ կկարգավորվեն հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նոր հայեցակարգային մոտեցումները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով   հստակ կարգավորվում են ստացել հանրաքվեի անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգը, վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման՝ այդ թվում քարոզչության և անցկացման, հանրաքվեի ամփոփման  հետ կապված մանրամասները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել և Նախագիծը մշակվել  է ՀՀ արդարադատության նախարարության կողմից

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված մոտեցումները և ապահովել Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին:

  • Discussed

    24.01.2017 - 14.02.2017

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12484

Print