The project has not been accepted
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
2 - Agree
-
3 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվում են հետևյալ դասային աստիճաները.
1) արդարադատության գեներալ-գնդապետ,
2) արդարադատության գեներալ-լեյտենանտ.
3) արդարադատության գեներալ-մայոր.
4) արդարադատության գնդապետ.
5) արդարադատության փոխգնդապետ.
6) արդարադատության մայոր.
7) արդարադատության կապիտան.
8) արդարադատության ավագ լեյտենանտ.
9) արդարադատության լեյտենանտ:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով՝ նախորդ կոչումում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
- Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:
Հոդված 2. Oրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
- Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության գեներալ-գնդապետի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-լեյտենանտ:
- Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայոր:
- Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության գեներալ-մայոր է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետը:
- Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության փոխգնդապետն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության մայորը:
- Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության մայորն է:
- Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության կապիտանն է:
- Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբերի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության ավագ լեյտենանտն է:
- Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձի համապատասխան դասային աստիճանին: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետները
- Արդարադատության լեյտենանտի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս՝ բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
- Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետևյալ ժամկետները.
1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար՝ 2 տարի.
2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար՝ 3 տարի.
3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար՝ 3 տարի.
4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար՝ 4 տարի.
5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար՝ 5 տարի:
- Արդարադատության գնդապետի կոչում ունեցող անձին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:
- Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
- Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:
- Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց շնորհվում է հերթական դասային աստիճանը:»:
Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց պահից քննչական կոմիտեի քննիչներին նախկինում շնորհված արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի խորհրդականի, արդարադատության երրորդ դասի խորհրդականի, առաջին դասի խորհրդականի, երկրորդ դասի խորհրդականի, երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանները համապատասխանաբար փոխարինվում են Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված դասային աստիճաններով:
- Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճանները շնորհելիս նախկինում շնորհվածներ դասային աստիճաններով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
-
Discussed
16.11.2022 - 01.12.2022
-
Type
Law
-
Area
Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 3005
Print