Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով  արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։  

Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.amwww.e-draft.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։

Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 091-644-929 հեռախոսահամարներով։

  • Discussed

    15.11.2022 - 02.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Jrvej Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3493

Print