«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2023-2033 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջացառումների ծրագրի ՏԿԵՆ 48.1-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից։
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) TA 9793-ARM ծրագրի շրջանակներում ԱԶԲ-Ի փորձագիտական խմբի կողմից մշակված «Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարություն, 2020-2040» (TTFS) և «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն» փաստաթղթերի հիման վրա։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Ինչպես գիտեք ԱԶԲ ներգրավել է միջազգային խորհրդատուներ, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-2040թթ. ռազմավարության» մշակման (ՏԱԽՌ) գործում: ՏԱԽՌ-ն ընդրկում է հետևյալ հինգ հիմնական ոլորտային բաղադրիչները՝
- ճանապարհային ոլորտը,
- երկաթուղային ոլորտը,
- ավիացիան,
- առևտի խթանման բաղադրիչը, ինչպես նաև
- ճանապարհային անվտանգության ոլորտը։
Ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ԱԶԲ կողմից ֆինանսավորվող և կառավարվող խորհրդատուների թիմի տեխնիկական աջակցությամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված վերլուծությունների, միջազգային կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունների և ներկայացված առաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության ծարագրով ստանձնած հանձնարառությունների հիման վրա:
Ռազմավարությունում ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու ոլորտում առկա մարտահրավերները՝ հիմնախնդիրները:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Ռազմավարության նախագծում ներկայացված են մինչև 2022 թվականը ճանապարհային ոլորտի նվաճումները, ճանապարհային ցանցի առկա վիճակը և ոլորտի հիմնախնդիրները, ոլորտի առաքելությունը, 2023-2033թթ. զարգացման տեսլականը և նպատակները, յուրաքանչյուր փիրախի և բարեփոխման գործողությունները, ակնկալվող արդյունքները և ռիսկերը։
Ռազմավարության նախագծով սահմանվել են հետևյալ 10 թիրախները, որոնց ՏԿԵՆ-ն պետք է հասնի 2023-2027թթ.-ին՝
- Թիրախ 1. Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի (ՃՑԿՀ/RAMS) բարելավում
- Թիրախ 2. Տարածաշրջանի ճանապարհային ցանցի համակարգված զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության ամրապնդում
- Թիրախ 3. Ներդրումների ապահովելու համար կայուն ֆինանսավորում և համարժեք քաղաքականության մշակում
- Թիրախ 4. Օրենսդրության արդիականացում
- Թիրախ 5. Մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում
- Թիրախ 6. Ճանապարհային ոլորտի ճգնաժամային իրավիճակներում գործողությունների ռազմավարություն
- Թիրախ 7. Նորարարությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ճանապարհային ոլորտում
- Թիրախ 8. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն ճանապարհային ենթակառուցվածքում
- Թիրախ 9. Ճանապարհային անվտանգության բարելավում
- Թիրախ 10․ Ճանապարհային ցանցի ինտեգրում տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային ուղիներում
Ռազմավարության նախագծով նշված թիրախների շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 14 բարեփոխումներ։
Նախագծով ներկայացված է նաև ռազմավարական ծրագրերի իրականացման ֆինանսական գնահատականը, ինչպես նաև բարեփոխումների մշտադիտարկման և վերլուծության իրականացման, հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը։
4․ Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի 2023-2033թթ․ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարությունը, ինչպես նաև ճանապարհային ոլորտի գործողությունների միջոցառումների ծրագիրը, որին ՀՀ կառավարությունը պետք է հասնի 2023-2027թթ. ընթացքում։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» վերնագրով և ՀՀ կառավարության 18.11.2021թ․ թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի ՏԿԵՆ 48.1-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման պայմաններից։
7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
-
Discussed
14.11.2022 - 29.11.2022
-
Type
Decision
-
Area
Nature protection, Urban planning, International relations, Transport, Territorial administration and development, Economical, Emergency situations, Road traffic safety, Information technologies
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 4030
Print