Add to favourites
ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ենգիբարյան 14.11.2022 19:26:57 | Նախագծի հեղինակներին շնորհակալություն կատարած աշխատանքի համար: Որպես գործող ուսուցիչ և ԲՏՃՄ ուղղության միջազգային հետազոտող, ելնելով բազմակողմանի նպատակահարմարություններից, այն է՝ ծախսերի կրճատումից, աշխարհում ընդունված մերօրյա կրթական մոտեցումներից և սովորողների տեսական գիտելիքների գործնական ստուգման անհրաժեշտությունից, ԲՏՃՄ ուղղության առարկաների ռազմավարական նշանակությունից ու գիտության կարևորման գաղափարից, դպրոցների ու համայնքների կարիքների տարբերություններից ու առանձնահատկություններից, առաջարկում եմ և խնդրում եմ, հնարավորության դեպքում 9-րդ դասարանում բնագիտական (աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա) առարկաների ավարտական քննությունների թեստային (գրավոր) տարբերակի փոխարեն ընթացիկ՝ 2022-2023 ուսումնական տարվանից դարձնել լաբորատոր և/կամ բանավոր, որի շրջանակներում ուսուցչին տրամադրել լիազորություններ, հարցաշարերում ըստ պահանջի ներառելու նաև գործնական լուծում պահանջող հարցեր (օրինակ՝ աշխատանք քարտեզի հետ կամ շարժվել նշված ազիմուտով, կամ մեկնաբանել ֆիզիկական այս կամ այն երևույթը, կամ գործնականում ցուցադրել այս կամ այն սարքի օգտագործման սկզբունքները և այլն): Առաջարկը բխում է նաև նախորդ տարիներին մասնագիտական համայնքների լայն շրջանակների կողմից բնագիտական առարկաների քննական թեստերի շուրջ ծագած բացասական կարծիքներից, թեստերում ի հայտ եկած մասնագիտական կոպիտ սխալներից, անտրամաբանական հարցադրումներից ու ԳԹԿ-ի կողմից բազմակի անգամ պատասխանների նոր թերթիկներ դպրոցներ ուղարկելու ամոթալի փորձից: Խնդրահարույց ու սովորողին ոչինչ չտվող թեստերի փոխարեն լաբորատոր/բանավոր եղանակով բնագիտական առարկաների (ընտրությունը՝ սովորողի ցանկությամբ) քննությունների հանձնումն ունի մի շարք դրական կողմեր, մասնավորապես՝ 1. ուսումնական տարվա ընթացքում սովորողի կողմից հետևողականություն առարկայի նկատմամբ. 2. հաշվի են առնվում սովորողների, համայնքների, դպրոցների առանձնահատկություններն ու հնարավորությունները. 3. էապես կրճատվում են քննության վրա ծախսվող ֆինանսական միջոցները. 4. ցուցաբերվում է ավելի գրագետ մանկավարժամեթոդական մոտեցում, հաշվի առնելով նաև սովորողների իմացական մակարդակները, ինչու ոչ՝ հնարավորություն է տալիս նաև գործընթացում ներառել ԿԱՊԿՈՒ աշակերտներին. 5. նպաստում է սովորողների գիտագործնական կարողությունների և հմտությունների, գրագետ ելույթ ունենալու և տարաբնույթ այլ կարողունակությունների զարգացմանը. 6. օգնում է ձևակերպել օրվա գիտակրթական պահանջներին ու համապատասխան հարցաշարեր. 7. հնարավոր է դարձնում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ սերունդ, ինչպես նաև ուղղորդում է սովորողների ավագ դպրոցում ավելի հետևողական լինել բնագիտական առարկաների նկատմամբ: Առաջարկում եմ նաև, հնարավորության դեպքում բնագիտական առարկաների քննություններին կատարել հանձնաժողովների փոխանակում, երբ մի դպրոցի մասնագետները ստուգում են մյուս դպրոցի սովորողների գիտելիքները և հակառակը: Սա նշանակալիորեն կմեծացնի քննությունների հանդեպ սովորողների զգոնությունն ու լուրջ մոտեցումը, ինչն այս պահին խնդիր է մեր կրթական համակարգում: Հուսով եմ, որ առաջարկը կընդունվի ի գիտություն և կքննարկվի պատասխանատու մարմինների կողմից, ի շահ մեր կրթական համակարգի բարելավման և առաջընթացի: Հարգանքով՝ Տիգրան Ենգիբարյան | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: Հարցը քննարկվում է: | |
2 | Արամ Սողոմոնյան 14.11.2022 20:15:43 | Առաջարկվում է 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Բանավոր քննությունները պարտադիր ձայնագրվում են և պահվում ուսումնական հաստատությունում մինչև 1 ամիս»: | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Արամ Սողոմոնյան 14.11.2022 20:15:43 | Առաջարկվում է 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «24. 9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են Նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և Հաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից՝ բացառելով առարկային բնորոշ բոլոր վիճարկելի տարբերակների ընդգրկումը թեստերում»: | Ընդունվել է ի գիտություն: | |
4 | Արամ Սողոմոնյան 14.11.2022 20:15:43 | Անհրաժեշտ է նաև միասնական բոլոր քննություններին (թե՛ 9-րդ դասարանի, թե՛ 12-րդ դասարանի) ապահովել նախարարության, ԳԹԿ կամ վերադաս լիազոր մարմնի ներկայացուցիչների ներկայությունը: | Ընդունվել է ի գիտություն: |