«Հայաստանի Հանրապետության կառավարության N 404-Ն, N 1019-Ն և N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության N 1176-Ն և N 1440-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 404-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1019-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 395-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում:
Այդպիսով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, նախատեսվում է համապատասխան որոշման Նախագծով ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի՝ «Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 404-Ն, 2017 թվականի օգոստոսի 17-ի՝ «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն, 2018 թվականի ապրիլի 5-ի՝ N 395-Ն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումները:
2) Հաշվի առնելով պրոբացիային վերաբերող օրենսդրությունում գոյություն ունեցող իրավանորմերի՝ փոխադարձ համապատասխանելիության և կոլիզիաների առաջացումը ցանկացած կերպ բացառող հանգամանքների ապահովման կարևորությունը՝ նախատեսվում է ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) ներքին կանոնակարգը հաստատելու մասին նոր որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի պայմաններում կունենանք Օրենքի ներկայիս կարգավորումներին և Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին համապատասախանող նոր կանոնակարգ, այդպիսով ապահովելով՝ այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման և խորհրդատվական զեկույցի տրամադրման իրավահարաբերությունները համակարգող նոր իրավական ակտ:
3) Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում և «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-247-Ն օրենքով, ի թիվս այլ գործառույթների, Պրոբացիայի ծառայությանն է վերապահվել նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովման և անվտանգության որոշ միջոցների կիրառման ապահովման գործառույթը, ուստի անհրաժեշտություն է առաջացել նախատեսելու համապատասխան իրավական կարգավորումներ նույնպես։
Պրոբացիայի շահառուի վերաբերյալ տվյալների շտեմարանում ներառվող տեղեկությունների գաղտնիությունը և դրանց պաշտպանվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման մեջ նախատեսել կարգավորում առ այն, որ Պրոբացիայի ծառայությունն ապահովվում է տվյալների շտեմարանում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը՝ ձեռնարկելով տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ծրագրային և ապարատային պաշտպանության միջոցներ։
Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1176-Ն որոշման 5-րդ կետի համաձայն՝ «Ծառայողը պրոբացիայի շահառուի մասին տեղեկություններ ստանալու նպատակով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից կատարված հարցումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները շտեմարանում մուտքագրում է դրանք ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում»:
Հարկ է նշել, որ «Պրոբացիայի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված են շահառուի անձնական գործին վերաբերելի և հետևաբար տվյալների շտեմարանում պարտադիր ներառվող այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են` անձի սոցիալական միջավայրի մասին տվյալները` մասնավորապես աոցիալական և մշակութային պայմանները, ներառյալ՝ վերաբերմունքը, ինչպես նաև ֆիզիկական շրջապատը, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում է իր անձնական կյանքը: Այսուհետ՝ կատարվող փոփոխության արդյունքում Պրոբացիայի ծառայությունն այդ տվյալները կկարողանա ստանալ ոչ միայն կազմակերպություններից, այլ նաև ֆիզիկական անձանցից:
Հաշվի առնելով այն, որ պրոբացիայի շահառուն կամ վերջինիս անունից հանդես եկող իրավասու անձը` օրինակ օրինական ներկայացուցիչը, ունի իր անձնական գործին հասանելիության այնքանով, որքանով դա չի խախտում այլ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, որի ապահովման նպատակով հիշյալ տվյալներին ծանոթանալու սահմանափակում կմտցվի այն դեպքում, երբ դա կարող է հանգեցնել այլ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմանը։
4) Կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման կարգը Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով ամբողջական և համակարգային կարգավորելու անհրաժեշտությամբ, ինչ վերաբերում է քննարկվող որոշման մեջ տեղ գտած մյուս իրավակարգավորումներին՝ ապա հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունը դրանք շարադրվել են նոր խմբագրությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.
1) Որոշման Նախագծի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն Կառավարության մի շարք որոշումներ, մասնավորապես՝ Կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի՝ «Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 404-Ն և 2017 թվականի օգոստոսի 17-ի՝ «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն և N 395-Ն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումները:
Փոխարենը, վերոհիշյալ որոշումներում առկա կարգավորումները կնախատեսվեն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգում, որը կապահովի նույնասեռ հարաբերությունների համապարփակ և մեկ միասնական իրավական ակտում ամրագրումը:
2) Նախագծի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում կունենանք այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման և խորհրդատվական զեկույցի տրամադրման իրավահարաբերություններն առավել դետալացված և ամբոջական համակարգող նոր կանոնակարգ, որն ուղղակիորեն կբխի և կարտացոլի Օրենքի իրավանորմների բովանդակությունը, այդպիսով ապահովել պրոբացիայի օրենսդրության իրավանորմերի փոխադարձ համապատասխանելիությունը:
Մասնավորապես, որոշման Նախագծով կկարգավորվեն՝ պրոբացիայի ծառայության գործառույթները՝ տուգանքի ձևով պատիժը կատարելիս, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը կատարելիս, հանրային աշխատանքների ձևով պատիժը կատարելիս, օտարերկրյա քաղաքացուն հայաստանի հանրապետության տարածքից վտարելու կատարման կարգն ու պայմանները, պրոբացիայի ծառայության գործառույթները՝ ազատության սահմանափակում պատիժը կատարելիս, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումն ապահովելիս, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումն ապահովվելիս, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարումն ապահովելիս, իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն ապահովելիս, իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կիրառումն ապահովելիս, որոշակի վայրեր այցելելու արգելքի կիրառումն ապահովելիս, հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումն ապահովելիս, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, հղի կանանց, մինչև վեց տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային հսկողություն իրականացնելիս, տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումն ապահովելիս, վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումն ապահովելիս, օրենքով նախատեսված դեպքերում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում, վերասոցիալականացման միջոցառումների ու ծրագրերի մշակման կարգը և իրականացման ձևերը, պրոբացիայի շահառուին հաշվառումից հանելու կարգը։
Միևնույն ժամանակ, որոշման Նախագծի նպատակ է սահմանվել՝ Պրոբացիայի ծառայության գործառույթների մանրակրկիտ կարգավորումը և համապատասխանեցումն Օրենքի ներկայիս կարգավորումներին:
Այդպիսով, որպես վերջնանպատակ, որոշման Նախագծի խնդիրներ են սահմանվել՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի ենթարկված անձանց, այլընտրանքային խափանման միջոցներ նշանակված անձանց, ինչպես նաև քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառված իրավաբանական անձի իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը և դրանց իրականացումը, մշտական վերահսկողությունը նրանց նկատմամբ, նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, ինչպես նաև համապատասխան պարտականությունների չկատարման դեպքում նշանակված պատժի փոփոխման պայմանները։
3) Որոշման Նախագծի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կվերապահվի նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովման և անվտանգության որոշ միջոցների կիրառման ապահովման գործառույթը։ Պրոբացիայի ծառայությունը կապահովի պրոբացիայի շահառուի տվյալների շտեմարանում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը՝ ձեռնարկելով տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ծրագրային և ապարատային պաշտպանության միջոցներ։ Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի մասին անհրաժեշտ տեղեկություններ կկարողանա ստանալ ոչ միայն կազմակերպություններից այլև ֆիզիկական անձանցից։ Անձնական տվյալների պաշտպանության չափանիշների բարելավման նկատառումներից ելնելով կնախատեսվի կարգավորում, առ այն, որ պրոբացիայի շահառուն կամ վերջինիս անունից հանդես եկող իրավասու անձն ունի տվյալների շտեմարանում պահվող իր անձնական գործին վերաբերելի տեղեկություններին ազատ հասանելիություն, այնքանով, որքանով դա չի հանգեցնի այլ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմանը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Որոշումների Նախագծերի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Որոշումների Նախագծերի առաջարկվող իրավակարգավորումների ընդունումից հետո փոփոխության են ենթարկվելու ՀՀ արդարադատության նախարարի այն հրամանները, որոնք ապահովում են Որոշումների Նախագծերով սահմանված իրավակարգավորումների կիրարկումն ու սահմանում որոշակի տեխնիկական կամ կազմակերպչական կարգավորումներ:
Որոշումների Նախագծերի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չկան։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Որոշումների Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
1) Որոշման Նախագծի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն Կառավարության համապատասխան որոշումները՝ այդպիսով ապահովելով դրանց կարգավորումների նախատեսում մեկ միասնական իրավական ակտում՝ ներքին կանոնակարգում:
2) Որոշման Նախագծի առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում կունենանք ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, այլընտրանքային խափանման միջոցների, ինչպես նաև քրեաիրավական ներգործության միջոցների կատարման և Պրոբացիայի ծառայության գործառույթներով պայմանավորված այլ իրավահարաբերություններն առավել դետալացված և ամբոջական համակարգող նոր կանոնակարգ, որն ուղղակիորեն կբխի և կարտացոլի Օրենքի ներկայիս կարգավորումները:
3) Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարվի պրոբացիայի ծառայությանը վերապահված նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովման և անվտանգության որոշ միջոցների կիրառման ապահովման գործառույթը, կապահովվեն՝ պրոբացիայի շահառուի տվյալների շտեմարանում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի, ինչպես նաև պրոբացիայի շահառուների անձնական տվյալների պաշտպանվածությունը:
-
Discussed
11.11.2022 - 26.11.2022
-
Type
Decision
-
Area
Justice, Probation
-
Ministry
Ministry of Justice
Views 3317
Print