Add to favourites

The draft has been accepted

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նպատակն է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովելով պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքները (տեղադրումը) կարող են իրականացվել հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ ունենալով հիմքեր և կարող են պահանջել թաց շինարարական գործընթացներ և անհրաժեշտության դեպքում չեն կարող անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես ոչ հիմնական շինություն: Հաշվի առնելով վերոգրյալը, նպատակահարմար է այն դիտարկել որպես առանձին օբյեկտ և տեսակի գործունեություն՝ սահմանելով առանձին ենթակետով և բացառությունների դեպքերով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հստակեցված չէ հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու անհրաժեշտության պահանջները, որի արդյունքում ՀՀ ողջ տարածքում առանձ սահմանված կարգի պահպանման և պետական լիազոր մարմինների համաձայնությունների բացակայությամբ իրականցվում են հուշաքարերի, խաչքարերի և խաչերի տեղադրման աշխատանքներ, որի ժամանակ խախտվում են հատուկ կարգավորման գոտում գտնվող տարածքների պահպանման կարգերը, ինչպես նաև քաղաքաշինական, գեղագիտական և անվտանգության կանոնները: Տեխնոլոգիական տեսակետից նշված օբյեկտների տեղադրումը վնաս է հասցնում հողի ծածկույթին, ինչպես նաև դրանց հուսալիությունն ապահովելու նպատակով պահանջվում է թաց շինարարական աշխատանքների իրականացում, որը համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հանդիսանում է թույլտվություն պահանջող գործընթաց: Որոշ դեպքերում նաև ոլորտային մարմինների մասնագիտական եզրակացությունների առկայություն:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հստակեցվում է օբյեկտների ռիսկայնության աստիճանն ու դրանից բխող՝ շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելով՝ հնարավորություն է ընձեռնվում հստակեցնել օբյեկտների ռիսկայնության աստիճանն ու դրանից բխող՝ շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը:

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն օբյեկտների ռիսկայնության աստիճանն ու դրանից բխող՝ շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Նախագիծը բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 2.7-րդ կետից։

 

  • Discussed

    11.11.2022 - 26.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2918

Print