Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)   Ուժը կորցրած ճանաչել 15-րդ և 16-րդ կետերը.

2)  19-րդ կետի «Վեդու «Քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ քաղ. Վեդի» բառերը փոխարինել ««Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկ ք. Վեդի» բառերով.

3)   20-րդ կետի ««Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ քաղ. Մասիս» բառերը փոխարինել ««Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ» քաղ. Մասիս» բառերով.

4) 26-րդ կետի ««Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ քաղ. Մարտունի» բառերը փոխարինել ««Մարտունի համայնքի թիվ 1 սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ» քաղ. Մարտունի» բառերով.

5) 30-րդ կետի ««Բարեկարգ Վաղաշեն» ՀՈԱԿ» բառերը փոխարինել ««Մարտունի համայնքի թիվ 2 սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ գ. Վարդենիկ» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    11.11.2022 - 26.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2750

Print