Add to favourites

«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փաթեթ

Նախագիծ 1

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

____  ___________ 2022 թվականի N   - Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳԵՐԸ, ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի 3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Սահմանել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                   

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

N ____-Ն որոշման

 

Պահանջներ

թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերի, հարգորոշման և հարգադրոշմման

 

  1. Սույն պահանջներով սահմանվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման իրականացման կարգը։
  2. Սույն պահանջների նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հիմնական մաս՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրի այն մասը, որը որոշում (բնութագրում) է դրա նշանակությունը.
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի երկրորդական մաս՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրի այն մասը, որը բաժանվող և առանձնացվող է, թանկարժեք մետաղներից պատրաստված իրի հիմնական մասին զոդված չէ ու առանձին չի կիրառվում՝ որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իր.
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հավելյալ մաս՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրի այն մասը, որն իր չափսերով, ինչպես նաև տեխնիկական նշանակությամբ լրացնում է հիմնական մասը, սակայն առանձին չի կիրառվում՝ որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իր.
  • հիմնական հարգադրոշմ («Б» լիտեր)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարգադրոշմ, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա դրոշմելիս ունի առանձին նշանակություն.
  • լրացուցիչ հարգադրոշմ («Д» լիտեր)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարգադրոշմ, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր հարգադրոշմելիս կիրառվում է առանձին կամ հարգադրոշմներից որևէ մեկի հետ զուգակցությամբ։ Լրացուցիչ հարգադրոշմը («Д» լիտեր) կարող է ունենալ ինքնուրույն նշանակություն հետևյալը հարգադրոշմելիս․

ա․ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, որոնք ունեն հարգադրոշմ դնելու համար հարթակ, որի չափսը բավարար չէ՝ լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր) հետ զուգակցությամբ հիմնական հարգադրոշմ («Б» լիտեր) կամ հավաստիության նշան («А» լիտեր) դնելու համար.

բ․ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի երկրորդական ու հավելյալ մասեր։

  • հավաստիության նշան («А» լիտեր)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարգադրոշմ, որը հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) հետ զուգակցությամբ կիրառվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր հարգադրոշմելիս (թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա իսկական հարգադրոշմի հարգը հաստատելիս («Б» լիտեր)) և (կամ) լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր) զուգակցությամբ՝ համապատասխան հարգի այն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմելիս, որոնց հիմնական մասի վրա հնարավոր չէ դնել հիմնական հարգադրոշմ («Б» լիտեր).
  • արտադրող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր պատրաստող, ինչպես նաև այդպիսի իրերի նորոգում (վերականգնում) իրականացնող իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր.
  • ներմուծող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ներմուծում իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի խմբաքանակ՝ հարգորոշման և հարգադրոշմման ներկայացված և մեկ փաստաթղթի շրջանակում ընդունված՝ նույնանուն, նույն կատարման (պատրաստման եղանակի), նույն հարգն ունեցող նույն թանկարժեք մետաղի, թանկարժեք մետաղի համաձուլվածքի նույն բաղադրության արտադրանքի միավորների համակցություն.
  • թանկարժեք մետաղով պատվածք (երեսապատում)՝ քիմիական, էլեկտրաքիմիական, մեխանիկական կամ ֆիզիկական այլ եղանակով թանկարժեք մետաղներից ամբողջ իրի կամ դրա մի մասի վրա ծածկապատված՝ թանկարժեք մետաղի կամ թանկարժեք մետաղի համաձուլվածքի շերտ.
  • թանկարժեք մետաղների համաձուլվածքներից կիսապատրաստվածք՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ու դրանց մասերի պատրաստման համար նախատեսված մետաղալար, ժապավեն, թիթեղ, ձողեր, խողովակներ և այլն, ինչպես նաև այդպիսի իրերի մասերը, որոնք, որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իր, առանձին չեն կիրառվում.
  • թանկարժեք մետաղների համաձուլվածք՝ երկու կամ ավելի մետաղներից բաղկացած պինդ լուծույթ, որոնցից առնվազն մեկը թանկարժեք է։
  1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարգադրոշմներ են համարվում Հայաստանի Հանրապետության պետական հարգադրոշմը, Բելառուսի Հանրապետության պետական հարգադրոշմը, Ղազախստանի Հանրապետության հարգադրոշմը, Ղրղզստանի Հանրապետության պետական հարգադրոշմը, Ռուսաստանի Դաշնության պետական հարգադրոշմը։
  2. Պետական հարգադրոշմների պարտադիր տարրերն են՝
  • հավաստիության նշանը.
  • հարգի նշանը (եռանիշ թիվ), որը ցույց է տալիս քիմիապես մաքուր հիմնական թանկարժեք մետաղի զանգվածային մասերի կշռային պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար զանգվածային մասերում.
  • Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ հարգորոշման և հարգադրոշմման համար լիազոր մարմնի (կազմակերպության) գաղտնագիրը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։
  1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար սահմանվում են թանկարժեք մետաղների հետևյալ հարգերը՝

 

Ոսկի

Արծաթ

Պլատին

Պալադիում

999

999

950

850

958

960

900

500

916

925

850

 

875

875

585

 

750

830

 

 

585

800

 

 

583

750

 

 

500

 

 

 

375

 

 

 

333

 

 

 

 

  1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար չի թույլատրվում սահմանված հարգից բացասական շեղում։ Բացառություն են կազմում 583-րդ հարգի ոսկուց թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց համար բացասական շեղումը (բայց ոչ ավելի, քան 5 հարգով) թույլատրվում է հետևյալ դեպքերում՝
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա 583-րդ հարգի իսկական հարգադրոշմի հարգը հաստատվելիս.
  • ֆիզիկական անձանց պատվերով պատրաստված՝ նրանց պատկանող 583-րդ հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից 583-րդ հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր հարգադրոշմելիս։ Այդ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար 583-րդ հարգից բացասական շեղման մեծությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
  1. Սույն պահանջները չեն տարածվում հետևյալ իրերի վրա՝

1)     թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված և հետևյալ հարգերից ցածր հարգ ունեցող իրեր՝

     ա) 585-րդ՝ պլատինի համաձուլվածքի համար,

բ) 333-րդ՝ ոսկու համաձուլվածքի համար,

գ) 500-րդ՝ պալադիումի համաձուլվածքի համար,

դ) 750-րդ՝ արծաթի համաձուլվածքի համար,

2)     տարբեր թանկարժեք մետաղների համաձուլման մեթոդով պատրաստված իրեր («мокумэ-ганэ»).

3)     ոչ թանկարժեք մետաղից պատրաստված գրիչներ՝ թանկարժեք մետաղներից առանձին մասեր (կլիպ-սեղմակ և այլն) կամ ներդիրներ (օղակներ և այլն) ունեցող.

4)     թանկարժեք մետաղների համաձուլվածքներից կիսապատրաստվածքներ.

5)     թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից իրեր.

6)     տարատեսակ գեղազարդ մշակումների օգտագործմամբ՝ բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութերից պատրաստված թանկարժեք քարերից ներդիրներով իրեր։

  1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի զոդման ժամանակ կիրառվող զոդանյութերը պետք է պատրաստված լինեն նույն թանկարժեք մետաղների հիմքով, ինչ այն համաձուլվածքները, որոնցից պատրաստված են նշված իրերը։ Զոդանյութը պետք է օգտագործվի միայն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասերը միացնելու համար։

8․  Պլատինից, ոսկուց ու պալադիումից պատրաստված իրերի համար զոդանյութերը պետք է ունենան նույն հարգը, ինչ հարգ ունի հիմնական համաձուլվածքը։ Թույլատրվում է պլատինից ու պալադիումից պատրաստված իրերում 585-րդ և 750-րդ հարգերի սպիտակ ոսկուց զոդանյութի առկայություն։ Արծաթից պատրաստված իրերի համար զոդանյութը պետք է լինի 650-րդ հարգից ոչ ցածր։

9․ Թույլատրվում է հատուկ հաստոց-ավտոմատներում պատրաստված շղթաների, ապարանջանների, մանյակների զոդման համար օգտագործել թանկարժեք մետաղներ չպարունակող հատուկ զոդանյութ՝ սույն պահանջների 4-րդ կետով սահմանված թանկարժեք մետաղների հարգերը նշված իրերում ապահովելու պայմանով։

10․ Սույն պահանջների 7-9 կետերին չհամապատասխանող զոդանյութով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմման ենթակա չեն։

  1. Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրի վրա դրոշմված՝ հարգադրոշմի դրոշմվածքի վրա նշված հարգը չի համապատասխանում այդ իրի փաստացի հարգին, ապա հարգադրոշմի այդ դրոշմվածքը ոչնչացվում է։
  2. Թույլատրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերում օգտագործել ոչ մետաղական մասեր (կաուչուկ, պլաստիկ, սադափ, խեցեղեն, ապակի, սև արծաթ, արծն, կաշի և այլն)։ Այդպիսի ոչ մետաղական մասերը չպետք է պատված (երեսապատված) կամ ներկված լինեն այնպես, որ նմանություն ունենան թանկարժեք մետաղների հետ։
  3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը չպետք է պարունակեն ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մասեր, բացառությամբ այն դեպքերի, երբ թանկարժեք մետաղների մասերի զուգակցումը ոչ թանկարժեք մետաղներից մասերի հետ նախատեսված է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի կառուցվածքային առանձնահատկություններով և (կամ) այդ մասերը տեխնիկական պատճառներով չեն կարող պատրաստված լինել թանկարժեք մետաղներից՝ դրանց գործառնական օգտագործման համար կամ այդ մասերը պատրաստվում են ոչ թանկարժեք մետաղներից՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մաշակայունությունը բարձրացնելու նպատակով։ Սույն կետի դրույթները կիրառվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հետևյալ մասերի նկատմամբ՝

1)     ինքնահոս գրիչների, ավտոմատիտների, կրակայրիչների և այլնի մեխանիզմներ.

2)     գրիչների գրչածայրեր (գրչածայրերի գլխադիրներ), ծայրոցներ, կլիպ-սեղմակներ, կորպուսի և գլխադիրի վրա օղակներ ու գրիչների և ավտոմատիտների այլ նման մասեր.

3)     ժամացույցների մեխանիզմներ, ժամացույցների լարման գլխիկներ.

4)     դանակների շեղբեր (սայրեր), խցանահանների պտուտակաձև մասեր և խոհանոցային պարագաների, սառը զենքի և այլնի այլ նման մասեր.

5)     զսպանակներ, զսպանակավոր ձող.

6)     փականների մագնիս.

7)     հոդակապերի, բույթերի, տարբեր ամրակման մանրամասերի, պտուտակների, պարուրակավոր միացքների, մետաղալարե հիմնակմախքների և այլնի առանցքներ.

8)     կրծքազարդեր, փողկապի սեղմակներ, քորոցներ, նշաններ և այլ նման իրեր պատրաստելիս օգտագործվող ամրակալներ(քորոցներ).

9)     նշանների, կրծքանշանների և այլ նման իրերի հանվող ճարմանդ-սեղմակներ։

  1. Երբ հարգորոշման և հարգադրոշմման են ներկայացվում թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր՝ կազմված թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների մասերի համադրումից, եթե նշված իրերի պատրաստումը նախատեսված է տեխնիկական պայմաններով, կամ այդ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասերը չեն կարող պատրաստված լինեն թանկարժեք մետաղներից տեխնիկական պատճառներից ելնելով, ապա այդպիսի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է ունենան «Մետաղ» նշանը (գրառում), կամ նույնանման նշանը («мет», «нерж», «steel» և այլն), կամ հատուկ նշում, որը ցույց է տալիս, որ դրանք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղից, որոնք այդ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը կամ ներմուծողը դնում է ոչ թանկարժեք մետաղների մասերի վրա։ Բացառություն կարող են կազմել այն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք պարունակում են սույն պահանջների 13-րդ կետի «1», «3», «5», «6», «7» ենթակետերում նշված մասերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի այլ նման մասեր։ Ոչ թանկարժեք մետաղներից մասերի վրա «Մետաղ» նշանը (գրառումը) բացակայելու դեպքում այդպիսի իրերը հարգադրոշմման ենթակա չեն։
  2. Չի թույլատրվում ոչ թանկարժեք մետաղների և այլ նյութերի օգտագործումը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր պնդացնելու, ծանրացնելու, կայունությունը բարելավելու կամ խոռոչները լցնելու նպատակով՝ բացի դանակների, պատառաքաղների և այլ խոհանոցային պարագաների բռնակներն ու նման իրերը ոչ մետաղական նյութերով լցումից՝ այն քանակությամբ, որն անհրաժեշտ է դրանց լցման համար, ու այն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասերում, որոնք անհրաժեշտ են թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր օգտագործելիս այդ մասերը ֆիքսելու համար։
  3. Թույլատրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պատել (երեսապատել) թանկարժեք մետաղով հետևյալ պահանջներին (ըստ հիմնական համաձուլվածքի դրանց հարգադրոշմման պայմանով) համապատասխան՝
  • պլատինի համաձուլվածքներից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատում ռոդիումով, պլատինով կամ ռութենիումով.
  • ոսկու համաձուլվածքներից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատում ռոդիումով, պլատինով, ոսկով կամ ռութենիումով.
  • պալադիումի համաձուլվածքներից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատում ռոդիումով, պլատինով, ոսկով, պալադիումով կամ ռութենիումով.
  • արծաթի համաձուլվածքներից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատում ռոդիումով, պլատինով, ոսկով, պալադիումով, ռութենիումով կամ արծաթով։
  1. Որպես պատվածք (երեսապատում) պատված թանկարժեք մետաղի հարգը պետք է լինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրի հարգից ոչ ցածր, եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրը ու պատվածքը պատրաստված են միևնույն թանկարժեք մետաղից։ Ոչ թանկարժեք մետաղի ենթաշերտով՝ թանկարժեք մետաղի պատվածքով (երեսապատումով) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմման ենթակա չեն։

18․ Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը սույն պահանջների 16-17 կետերին չհամապատասխանող՝ թանկարժեք մետաղով պատել (երեսապատել), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը ոչ թանկարժեք մետաղով պատել (երեսապատել) չի թույլատրվում։

  1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշվում են հետևյալ եղանակներով՝
  • հարգորոշում հարգափորձական քարի վրա՝ հարգորոշման ասեղների և (կամ) էտալոնների ու հարգորոշման ռեակտիվների օգնությամբ.
  • հետազոտում ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա.
  • կշռուկների, այդ թվում՝ խմբաքանակի մեջ մտնող մի քանի իրերից վերցված, համաձուլվածքի բաղադրության տարրալուծում՝ քիմիական քանակական տարրալուծման քայքայիչ մեթոդներով։
  1. Հարգափորձական քարի վրա հարգորոշման ենթակա են՝

1)     Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում արտադրված, ինչպես նաև այդ տարածք ներմուծված և տեղափոխված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, բացառությամբ՝

ա) թանկարժեք մետաղով պատվածքով (երեսապատումով) իրերի.

      բ) այն իրերի, որոնց հարգորոշումը հարգափորձական քարի վրա առանց դրանց ամբողջականության խախտման կամ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ (թանկարժեք քարերից ներդիրներով իրեր, բեկուն շղթաներ և ապարանջաններ, բարակ սնամեջ, ցանցազարդ իրեր, հարգորոշման համար դժվար հասանելի տեղեր ունեցող իրեր և այլն)։ Այդպիսի իրերի հարգադրոշմումը կատարվում է տարրալուծման արդյունքների հիման վրա, այդ թվում՝ ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա.

     գ) արծաթյա իրերի՝ 100 հատից ավելի խմբաքանակ ներկայացնելու դեպքում։ Այդպիսի իրերի համար պարտադիր նմուշառման նորման չի կարող լինել 30 տոկոսից պակաս.

2)     ֆիզիկական անձանց պատվերներով պատրաստված՝ թանկարժեք մետաղներից իրերը, նորոգում (վերականգնում) անցկացնելուց հետո, թանկարժեք մետաղներից իրերը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.

3)     ֆիզիկական անձանց կողմից ներկայացված՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը։

  1. Թանկարժեք մետաղների համաձուլվածքների տարրալուծում կատարելու համար կիրառվում են հետևյալ քայքայիչ մեթոդները՝

1) պլատինի համար՝

   ա) ամոնիումի հեքսաքլորպլատինատով նստեցման գրավիմետրիկ մեթոդ.

   բ) սնդիկի քլորիդով վերականգնման գրավիմետրիկ մեթոդ.

   գ) սպեկտրաչափական մեթոդ (ԻԿՊ).

   դ) ատոմաաբսորբման մեթոդ.

2)     ոսկու համար՝

   ա) կուպելացման մեթոդ.

   բ) հիդրոքինոնով ծավալային (պոտենցիոմետրիկ) մեթոդ.

   գ) սպեկտրաչափական մեթոդ (ԻԿՊ).

3)     պալադիումի համար՝

   ա) դիմեթիլգլիօքսիմով նստեցման գրավիմետրիկ մեթոդ.

   բ) սպեկտրաչափական մեթոդ (ԻԿՊ).

4)     արծաթի համար՝

   ա) կալիումի բրոմիդով ծավալային (պոտենցիոմետրիկ) մեթոդ.

   բ) նատրիումի քլորիդով կամ կալիումի քլորիդով ծավալային (պոտենցիոմետրիկ) մեթոդ։

  1. Թույլատրվում է թանկարժեք մետաղների համաձուլվածքների քիմիական բաղադրությունը որոշել այլ մեթոդներով, որոնք իրենց ճշտությամբ չեն զիջում սույն պահանջների 21-րդ կետում նշված մեթոդներին։
  2. Տարրալուծման ենթակա պլատինե, ոսկյա, պալադիումե և արծաթյա իրերի պարտադիր նմուշառման նորմերը, բացառությամբ՝ ֆիզիկական անձանց պատվերով պատրաստված իրերի, և նորոգումից (վերականգնումից) հետո իրերի, հարգորոշման և հարգադրոշմման ներկայացնելիս, չեն կարող լինել պակաս՝

1)     Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում արտադրված՝ առանց պատվածքի իրերի համար․

    ա) ոսկյա իրերի համար՝

  • մեկ իր՝ 0,5-ից մինչև 3 կգ իրերից (բացի ժամացույցի կորպուսներից)՝ հաշվի առնելով աճողական արդյունքը՝ առանձին՝ ըստ յուրաքանչյուր արտադրողի.
  • մեկ իր՝ 10 կգ իրերից (ժամացույցի կորպուսների համար)՝ հաշվի առնելով աճողական արդյունքը՝ առանձին՝ ըստ յուրաքանչյուր արտադրողի.

   բ) արծաթյա իրերի համար՝

  • մեկ իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 50-ից մինչև 500 հատ.
  • երկու իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 501-ից մինչև 1000 հատ.
  • լրացուցիչ մեկ իր՝ իրերի յուրաքանչյուր 1000 հատի համար (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.
  • մեկ իր՝ ներկայացված ժամացույցի կորպուսների խմբաքանակից, եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 1000 հատ.
  • լրացուցիչ մեկ իր՝ ժամացույցների կորպուսների յուրաքանչյուր 1000 հատի համար, եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.

   գ) պլատինե և պալադիումե իրերի համար՝

  • մեկ իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 500 հատ.
  • երկու իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 501-ից մինչև 1000 հատ.
  • լրացուցիչ մեկ իր՝ իրերի յուրաքանչյուր 1000 հատի համար (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.
  • մեկ իր՝ ներկայացված ժամացույցի կորպուսների խմբաքանակից, եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 1000 հատ.
  • լրացուցիչ մեկ իր՝ ժամացույցի կորպուսների յուրաքանչյուր 1000 հատի համար, եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է։

     Խոշորաեզրաչափ իրերի (այդ թվում՝ խոհանոցային պարագաների) խմբաքանակից քերելով փորձանմուշ վերցնելիս՝

ա) ոսկյա իրերի համար՝ 0,5 գրամ,

բ) արծաթյա իրերի համար՝ 1,5 գրամ,

գ) պլատինե իրերի համար՝ 0,5 գրամ

դ) պալադիումե իրերի համար՝ 0,1 գրամ։

     Համաձուլվածքի զանգվածը պետք է բավականացնի քիմիական տարրալուծում անցկացնելու համար (վերցված փորձանմուշի ներկայացուցչականությունն ապահովելիս)։

2)     թանկարժեք մետաղներով պատված իրերի համար՝

   ա) մեկ իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե    խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 500 հատ.

   բ) երկու իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը կազմում է 501-ից մինչև 1000 հատ.

   գ) լրացուցիչ մեկ իր՝ իրերի յուրաքանչյուր 1000 հատի համար (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.

   դ) մեկ իր՝ ներկայացված ժամացույցի կորպուսների խմբաքանակից, եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 1000 հատ.

   ե) լրացուցիչ մեկ իր՝ ժամացույցի կորպուսների յուրաքանչյուր 1000 հատի համար, եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի ոսկյա, արծաթյա, պլատինե, պալադիումե իրեր են։

  1. Եթե քայքայիչ տարրալուծման համար վերցվող մեկ իրի զանգվածը բավարար չէ քիմիական տարրալուծում անցկացնելու համար, ապա քայքայիչ տարրալուծման համար վերցվում է մեկից ավելի իր։ Քայքայիչ տարրալուծման են ենթարկվում հարգորոշման և հարգադրոշմման ներկայացված՝ առանց արտասահմանյան արտադրության թանկարժեք մետաղներով պատված ոսկյա, արծաթյա, պլատինե և պալադիումե իրերը, որոնք ստանում են իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ այն դեպքում, երբ այդ իրերի որոշվող հարգը չի համապատասխանում հայտարարվածին կամ հարգափորձական քարի վրա հարգորոշումը կասկածներ է հարուցում։
  2. Թանկարժեք մետաղներով պատված պլատինե, ոսկյա, պալադիումե, արծաթյա, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումը կատարվում է ըստ տարրալուծման արդյունքների։
  3. Զոդանյութի հետ միասին արծաթյա համաձուլվածքների քայքայիչ տարրալուծում անցկացնելիս (այն դեպքում, երբ առանց զոդանյութի հիմնական համաձուլվածքից փորձանմուշ վերցնելը հնարավոր չէ) արծաթի պարունակության մասով թույլատրվում է բացասական շեղում (15 հարգից ոչ ավելի)։
  4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հարգորոշման և հարգադրոշմման ներկայացվող իրերի, ինչպես նաև նորոգումից (վերականգնումից) հետո իրերի տարրալուծումը կատարվում է այդ իրեր հանձնողի գրավոր թույլտվությամբ։ Այդպիսի թույլտվության բացակայության դեպքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումն իրականացվում է ոչ քայքայիչ մեթոդների կիրառմամբ՝ հարգորոշման արդյունքների հիման վրա։
  5. Լիազոր մարմինը իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ սույն պահանջներին համապատասխանության ստուգում և սույն պահանջներին այդ իրերի համապատասխանությունը պարզելու դեպքում հարգադրոշմով հարգադրոշմում։ Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական և հավելյալ մասերի վրա (եթե դրանք առանձնացվող և հեշտ բաժանվող են) հարգադրոշմ դնելու համար հարթակները պետք է արտադրողների կողմից նախապատրաստված լինեն՝ հարգադրոշմի պարզ և ուռուցիկ դրոշմվածք ստանալու համար։
  6. Համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված հարգից ցածր հարգ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմվում են տվյալ հարգի ամենամոտ ցածր հարգով կամ վերադարձվում են առանց հարգադրոշմ դնելու։
  7. Հարգադրոշմի դրոշմվածքը, որպես կանոն, դրվում է անվանանիշի դրոշմվածքից աջ։ Առանձին դեպքերում, ելնելով հարգադրոշմը դնելու համար հարթակի չափսից, իրի ձևից և հավելյալ մասերի կազմաձևից, իրերի վրա անվանանիշերի և դրոշմների դրոշմվածքների տեղակայումից, Լիազոր մարմնի կողմից հարգադրոշմ դնելու տեղը կարող է փոփոխվել՝ արտադրողի հետ համաձայնեցմամբ։
  8. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա դրվում են՝

      1) արտադրողի անվանանիշի դրոշմվածքը (եթե իրը պատրաստվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում).

     2) հարգադրոշմի (հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր), հավաստիության նշանի («А» լիտեր), լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր)) դրոշմվածքը։

Բոլոր դրոշմվածքները հնարավորինս պետք է տեղակայված լինեն անմիջապես մեկը մյուսին մոտ։

  1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումն իրականացվում է Լիազոր մարմնի կողմից մեխանիկական, լազերային կամ էլեկտրակայծային եղանակներով։ Թույլատրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի անվանանիշի դրոշմվածքը դնել մեկ եղանակով, իսկ հարգադրոշմել այլ եղանակով։
  2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմվում են հիմնական մասի վրա համապատասխան մետաղի և հարգի հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր)՝ անվանանիշի տեղակայման տեղում։ Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց հիմնական մասի վրա հնարավոր չէ դնել հիմնական հարգադրոշմը («Б» լիտեր), հարգադրոշմվում են հավաստիության նշանի («А» լիտեր) հարգադրոշմով և համապատասխան հարգի լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)՝ անվանանիշի տեղակայման տեղում։

34․ Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի երկրորդական ու հավելյալ մասերը հարգադրոշմվում են լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։ Այն դեպքերում, երբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի երկրորդական ու հավելյալ մասերի չափսերը և տեղակայումը թույլ չեն տալիս դրանց վրա դնել լրացուցիչ հարգադրոշմ («Д» լիտեր), ապա այդ մասերում թանկարժեք մետաղի պարունակությունը հարգադրոշմ դնելով չի հավաստվում և այդ մասերում համաձուլվածքի հարգի համար պատասխանատվությունը կրում է այդ իրն արտադրողը։

35․ Նույն թանկարժեք մետաղի (հարգի)՝ զոդակցված և չառանձնացվող երկրորդական ու հավելյալ մասերով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը դիտվում են որպես մեկ թանկարժեք մետաղից պատրաստված իր ու հարգադրոշմվում են միայն այդպիսի իրի հիմնական մասի վրա հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր)։

  1. Թույլատրվում է Լիազոր մարմնին թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա պատրաստողի անվանանիշի հետ զուգակցված հարգադրոշմի դրոշմվածք դնել։
  2. Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրը բաղկացած է նույն թանկարժեք մետաղի տարբեր հարգերի համաձուլվածքներից պատրաստված հոդակապավոր կամ հեշտ բաժանվող մասերից, ապա այդ իրի հիմնական մասի վրա դրվում է հիմնական մասի հարգին համապատասխանող հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) դրոշմվածք։ Այդ իրի երկրորդական և հավելյալ մասերը հարգադրոշմվում են համապատասխան հարգերի լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։ Թույլատրվում է դնել լրացուցիչ հարգադրոշմ («Д» լիտեր) հիմնական մասի վրա՝ հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) կողքին։
  3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց առանձին մասերը պատրաստված են տարբեր թանկարժեք մետաղներից և (կամ) դրանց համաձուլվածքներից, հարգադրոշմվում են հետևյալ կարգով՝

1) հիմնական մասի վրա դրվում է հիմնական մասի մետաղին և հարգին համապատասխանող հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) դրոշմվածք.

2) երկրորդական և հավելյալ մասերի վրա դրվում է այդ մասերի մետաղին ու հարգին համապատասխանող լրացուցիչ հարգադրոշմների («Д» լիտեր) դրոշմվածքներ։

  1. Այն դեպքում, երբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրի երկրորդական կամ հավելյալ մասի վրա լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր) դրոշմվածք դնելը տեխնիկապես հնարավոր չէ, ապա այդ հարգադրոշմի դրոշմվածքը կարող է դրվել այդ իրի հիմնական մասի վրա՝ հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) դրոշմվածքի կողքին։
  2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն իսկական հարգադրոշմների պարզ դրոշմվածքներ, որոնք էլ իրենց հերթին համապատասխանում են այն մետաղին, որից դրանք պատրաստվել են, և հարգին, հարգադրոշմվում են հիմնական մասի վրա հավաստիության նշանով («А» լիտեր)՝ հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) կողքին։
  3. Թանկարժեք մետաղների երկու տարբեր շերտերից կամ դրանց համաձուլվածքներից (երկմետաղ) պատրաստված այն թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, որոնք իրենց կազմի մեջ տարբեր թանկարժեք մետաղների համաձուլվածքներից արտաքին և ներքին շերտեր ունեն, հարգադրոշմվում են երկու հարգադրոշմներով՝ հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր) և լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։ Հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր) հաստատվում է թանկարժեք մետաղի պարունակությունն այն համաձուլվածքում, որը երկմետաղական իրի մեջ շատ է։ Նշված իրերի բոլոր երկրորդական և հավելյալ մասերը (առկայության դեպքում) հարգադրոշմվում են համապատասխան մետաղի և հարգի լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։
  4. Հարգադրոշմման ենթակա են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ներկայացվել են հավաքած տեսքով՝ բոլոր մասերի առկայությամբ։ Եթե հնարավոր չէ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հավաքած տեսքով հարգորոշել ու հարգադրոշմել, ապա արտադրողները կարող են այդ իրերը հարգորոշման և հարգադրոշմման ներկայացնել քանդված վիճակով, սակայն բոլոր երկրորդական և հավելյալ մասերի առկայությամբ։ Ընդ որում, ներկայացվում է այդ իրի էսքիզը (լուսանկարը) հավաքած տեսքով, ինչպես նաև դրա նկարագրությունը՝ երկրորդական և (կամ) հավելյալ մասերի քանակի նշմամբ։

 

Նախագիծ 2

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

____  ___________ 2022 թվականի N   - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի 3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1916-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • որոշման նախաբանում«9-րդ մասի «ա» կետը» բառերը փոխարինել «13-րդ մասի 1-ին կետը» բառերով,
  • որոշման հավելվածի 3-րդ կետի ա) և բ) ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հարգորոշում հարգափորձական քարի վրա՝ հարգորոշման ասեղների և (կամ) էտալոնների ու հարգորոշման ռեակտիվների օգնությամբ.

բ) հետազոտում ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա.

գ) կշռուկների, այդ թվում՝ խմբաքանակի մեջ մտնող մի քանի իրերից վերցված, համաձուլվածքի բաղադրության տարրալուծում՝ քիմիական քանակական տարրալուծման քայքայիչ մեթոդներով։»,

  • որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին նախադասության մեջ «Թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քարերի վրա հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով հարգորոշման հարգափորձման համար նախատեսված քարը» բառերը փոխարինել «Հարգափորձական քարի վրա՝ հարգորոշման ասեղների և (կամ) էտալոնների ու հարգորոշման ռեակտիվների օգնությամբ հարգորոշման համար նախատեսվումէ թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քար, որը» բառերով,
  • որոշման հավելվածի 8-րդ կետում «ենթարկվում են» բառերից հետո լրացնել «անալիզատորի (սպեկտրաչափի) վրա ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) հետազոտության կամ» բառերով,
  • որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդականությամբ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակները սահմանվում են կառավարության որոշմամբ»:
  • որոշման հավելվածի 11-րդ կետում «առնվազն 0․5 գրամ» բառերը փոխարինել «կառավարության սահմանած չափերով հետևյալ» բառերով,
  • որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված հարգից ցածր հարգ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմվում են տվյալ հարգի ամենամոտ ցածր հարգով կամ վերադարձվում են առանց հարգադրոշմ դնելու։»,
  • որոշման հավելվածի Ձև N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ․՝»

«Ձև N 1

ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՍԵՂՆԵՐ

Ոսկի
(հարգ)

Արծաթ
(հարգ)

Պլատին
(հարգ)

Պալադիում
(հարգ)

333

750

585

500

375

800

850

850

500

830

900

 

583

875

950

 

585

925

 

 

750

960

 

 

875

999

 

 

916

 

 

 

958

 

 

 

999

 

 

 

»,

  • որոշման հավելվածի Ձև N 2-ի 1․3 աղյուսակից հանել հետևյալ տողը

«

2.

416

66.0 մլ

-

34.0 մլ

»։

2․   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագիծ 3

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

____  ___________ 2022 թվականի N   - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի 3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • որոշման նախաբանում«8-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով,
  • որոշման ամբողջ տեքստում «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառերով,
  • որոշման հավելվածի Ձև 1-ում՝

ա․ «Ոսկի» բառից հետո լրացնել «333» թիվը, հանել «416» թիվը, «750» թվից հետո լրացնել «875» թիվը,

բ․ «Արծաթ» բառից հետո լրացնել «750» թիվը,

գ․ «Պլատին» բառից հետո լրացնել «585» և»850» թվերը։

2․   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    10.11.2022 - 25.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2711

Print