«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 483-րդ հոդվածի 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Սույն օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում են սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Միաժամանակ գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները.
1) Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը նշված գործերով իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:
2) Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն Oրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հարուցված (նախաձեռնված), ինչպես նաև քննվող քրեական գործերով (վարույթներով) նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված գործերով (վարույթներով) իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:
3) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նշված գործերը (վարույթները) կարող է այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:
4) Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նշված գործերով (վարույթներով) նախաքննությունը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
10.11.2022 - 25.11.2022
-
Type
Law
-
Area
Criminal procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 3092
Print