Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.11.2022 18:38:56 Իսկ ով ասեց, որ բովանդակությանը չի համապատասխանում: Ընդհակառակը ամբողջովին բխում է բյուջետային քաղաքականության բովանդակությունից և Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունից: Հետևաբար կրկնում եմ առաջարկությունս և պնդում, որ դա ամրագրվի մափոփաթերթում և դրան տրվի համապատասխան դիրքորոշում: 17. Երեւան քաղաքի բյուջեն ի՞նչու չի կազմված ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել էնք նախկին հանրային քննարկումների ժամանակ: Փաստորեն Երևանի քաղաքապետարանը խուսափում է կատարել բյուջետային գործընթացի կարգավորման, պետական ու համայնքային բյուջեները ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու մասին հետևյալ փաստաթղթղերի պահանջները, ինչը էապես դժվարեցնելու է իրականացնել այդ ծրագրերի մոնիթորինգը և գնահատելու դրանց կատարման արդյունքներն ու ներառականությունը.  ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը ,  ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության շրջանակներում մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին»,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան մեթոդական ուղեցույցները ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները,  և այլ իրավական նորմատիվ ակտեր: Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որ.  պետական բյուջեն և համայնքների բյուջեները կազմելով ՀՀ համախմբված բյուջեն, պետք է կազմվեն նույն մեթոդաբանությամբ,  Ծրագրային ձևաչափով բյուջետավորման նպատակն է պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, բյուջետային գործընթացում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: Սկզբունքորեն համաձայն ենք ներկայիս ծախսային բյուջեի մոդելից ծրագրային բյուջետավորմանը անցնելու գաղափարին, սակայն հարկ է արձանագրել, որ Երևան համայնքը ունենալով բավականին խոշոր սեփական ծախսի ցուցանիշ և բազմաշերտ կառուցվածք, էապես տարբերվում է ՀՀ մյուս համայնքներից, որտեղ ըստ էության ծախսային մասում տեղ են գտնում պետության կողմից պատվիրակված կամ այլ ֆինանսական գործիքներով հատկացվող ծրագրերը , որոնք արդեն պետական հատվածի կողմից բյուջետավորված են լինում ծրագրային ձևաչափով: Ուստի Երևանի քաղաքապետարանը իհարկե ներկայումս ձեռնարկում է ինտենսիվ քայլեր՝ համագործակցելով նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ, սակայն ելնելով վերը նշվածի տրամաբանությունից ծրագրային բյուջետավորման անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված և կլինի փուլային: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Ձեր կողմից ներկայացված ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը վերաբերվում է միայն պետական բյուջեի գործընթացը սկսելուն և չի տարածվում համայնքների ինքնուրույն բյուջետային գործընթացը իրականացնելու վրա, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանով սահմանված մեթոդաբանությունը տարածվում է միայն պետական բյուջեի նախագծման վրա: Ներկայումս ՀՀ համայնքների բյուջեների նախագծման վերաբերյալ գործում է ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանը, որը նորմավորում է բյուջետային օրինակելի ձևաչափերը և դրանց լրացման մեթոդաբանությունը ՀՀ համայնքներում: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 11:20:55 1. Նախորդ նամակի 12-րդ մասի 8-րդ ենթակետում հարցադրում էինք կատարել Ծրագրով նախատեսված Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում), նոր կայարանի կառուցման աննպատակահարմարության մասին՝ նշելով, որ ըստ մեզ այդ կայարանի կառուցումը էապես չի թեթևացնի Երևան քաղաքի տրանսպորտային երթևեկության խցանումները: Նշել էինք նաև, թե ինչու դրա փոխարեն Ծրագրում չի նախատեսված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ ծրագրում, և ինչը էապես կնպաստեր Երևանի բազմահազար վարչական շրջանի բնակիչների տրանսպորտային հոգսը՝ դեպի Երևանի կենտրոն և մյուս վարչական շրջաններ հասնելու ուղղությամբ, կնպաստեր Երևան քաղաքի Իսակովի պողոտայի, Հրազդան կամրջի, Սեբաստիա փողոցի խցանումներ վերացմանը, դրանով կնպաստեր մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը, կթեթևացներ ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը: Այս կապակցությամբ ցանկանում ենք պարզել, թե ինչու այդ կայարանի նախագծային, նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ ոչ մի խոսք չկա Բյուջեի նախագծի ոչ բյուջետային ուղերձում և ոչ էլ դրա հավելվածներում: Ըստ մեզ այդ կայարանի կառուցման նախաձեռնությունը նպատակ ունի բավարարելու որոշակի անձանց բիզնես շահերը և բոլորովին էլ չի նպաստելու Ծրագրում նախանշված նպատակներին՝ այն է, Երևանում էլեկտրական հասարակական տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր, անվտանգ տրանսպորտային միջոցի մետրոպոլիտենի գոյություն ունեցող ցանցի զարգացման այլընտրանքային հնարավորություն, տրանսպորտային խնդիրների թեթևացում, ավտոմեքենաների կրճատում (շատ անհասկանալի հիմնավորում), մարդկային հոսքերի կառավարում, հասանելիության հեշտացում, մետրոյի զարգացում, շրջակա միջավայրի տնտեսական էֆեկտ և շահութաբերություն։ Կարելի է եզրակացնել, որ ինչպես Երևանի ալրաղացի մի բլոկի պատահական փլուզումը, այնպես էլ՝ «Սուրմալու» տոնավաճառի շենքի պատահական պայթեցումը այս ծրագրի իրականացման փուլային նախընթաց գործողություններն էին և իրապես սպասարկում են միմիայն Ծրագրի նպատակադրումներից սոսկ շրջակա միջավայրի տնտեսական էֆեկտի ստացմանն ու շահութաբերության բարձրացմանը, որի մենատերը հայտնի է հասարակությանը (մանավանդ որ Ծրագրում նշված է, որ այդ միջոցառման ֆինանսավորման աղբյուրներն են Երևանի մետրոպոլիտենը, ՀՀ պետական կառավարման մարմինները, մասնավոր ներդրողները): Դրանով պարզապես անտեսվում է Երևանի արժանապատիվ բազմահազար քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Հետևապես կրկին պնդում ենք, որ խիստ անհրաժեշտ է Ծրագրով Քրիստափորի փողոցի մոտակայքում նախատեսված Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքները փոխարինել Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքներով, Երևան համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված են Աջափնայկ կայարանի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փուլային ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ, որի ձեռքբերումը մեկնարկել է 2022 թավականի բյուջետային տարում, իսկ ավարտը նախատեսվել է 2023 թվականին: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 12:53:45 4. Մեզ խիստ անհանգստացնում է Բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրման չափը շուրջ 572 մլն դրամ՝ այդ թվում ավտոկայանատեղի վճարի չվճարման սահմանված դեպքերում նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառումից մուտքերը, ինչը սոսկ 3.0 մլն դրամով է պակաս նախորդ տարվա կանխատեսվող փաստացի ցուցանիշից: Փաստորեն վճարովի ավտոկայանատեղի կոչվող ապօրինի «կարմիր գծերոմ» կայանելու համար իրավախախտման դիմաց գանձվող տուգանքները չեն նվազել և այդ այն դեպքում, երբ ՀՀ օրենքով դրա կիրառումը Երևանի տարածքում կրճատվել է՝ սահմանվելով միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում: Պնդելով նախորդ նամակում արված առաջարկությունը տեղական վճարների մասին օրինագծի վերաբերյալ, առաջարկում ենք այդ գծով իրավախախտումների համար տուգանքներից մուտքերի գումար չնախատեսել և հանել Բյուջեից: Տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը։«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 12:54:05 5. Ծրագրի «Կոմունալ տնտեսություն» բաժնում սահմանվել են համապատասխան հիմնախնդիրներ և միջոցառումներ: Սակայն դրանց, ինչպես նաև 2023 թ. Բյուջեի նախագծի ու Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված միջոցառումների ծրագրի մեջ չհայտնաբերեցինք մեր կողմից 4 տարի շարունակ ներկայացված խնդիրների լուծումը, որոնց գրավոր համաձայնություն էր տվել Երևանի քաղաքապետարանը: Ըստ այդմ կրկին առաջարկում ենք Ծրագրի և Բյուջեի նախագծի մեջ մտցնել միջոցառումներ ուղղված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի. 1) Բ-2 թաղամասը մատակարարող բարձրավոլտ մալուխի փոխարինումը նորով, ինչի պատճառով ահա երկար տարիներ մեծ հաճախականությամբ ընդհատվում են թաղամասի շենքերի էներգամատակարարումը՝ լուրջ նյութական վնասներ հասցնելով թաղամասի բնակիչներին ու տնտեսվարող սուբյեկտներին, 2) վերանորոգել Ա.Բաբաջանյան փողոցի 91,93,95,99 շենքերի մուտքերը, որոնք 1983 թ. շահագործումից հետո առ այսօր չեն եթարկվել վերանորոգման և լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիներին կյանքին ու առողջությանը, 3) քննարկել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի ընդհանուր վերանորոգման խնդիրը՝ էներգախնայող համակարգերի ներդրմամբ, կամ դրանց էլեկտրամատակարարման խնդրի լուծումը՝ դրանց տանիքներին արևային ֆոտովոլտային սարքավորումների տեղադրման ու շենքերի ջերմամեկուսացման միջոցով, 4) վերանորոգել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի միջակայքում համայնքի սեփականությունը համարվող մարզադաշտը և դրա շրջակայքը՝ դրա շրջապատում բարեկարգելով բակի տարածքը և տեղադրելով նոր մանկական ատրակցիոններ ու մարզական գույք, 5) ապահովել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի շրջակայքի և հատկապես՝ դեպի այդ շենքերը մուտք գործող ավտոճանապարհի շուրջօրյա լուսավորությունը, 6) քննարկել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի միջակայքում համայնքի սեփականությունը համարվող մարզադաշտի տակը ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու խնդիրը, ինչին համաֆինանսավորմամբ կմասնակցեն նաև բակի բնակիչները: Բակային բարեկարգման մասով պատվիրված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության պես այն կներառվի Երևան համայնքի 2023 թվականի բյուջեում, իսկ մնացած առաջարկվող աշխատանքների մասով, ինչպիսիք են՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումը կամ ավտոկայանատեղիի կառուցումը, շենքեր մուտք գործող ավտոճանապարհի շուրջօրյա լուսավորությունը, Երևան համայնքի 2023 թվականի բյուջեով համապատասխան ծրագրեր նախատեսված չեն: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 12:54:22 6. Ողջունելով Ծրագրի Գոտիավորման և կառուցապատման նախագծերի մշակում ծրագրի շրջանակներում Բյուջեով նախատեսված ծախսերը՝ 80,000.0 հազ. դրամի չափով, ինչը 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվածից 30,000.0 հազ. դրամով կամ 60%-ով ավել է, և նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չմշակված հատվածների գոտևորման նախագծի մշակմանը, նշում ենք, որ այդ ծախսերի կատարումը համապատասխանում է նաև մեր նախորդ տարիների հարցադրումների պահանջին: Հուսով ենք, որ այդ ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան նաև երկար տարիներ ձգձգվող հիմնախնդիրը, կապված այդ շրջանում 20-30 տարի առաջ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ դրանց սեփականատերերի օրինական իրավունքի վերականգնմանը, ինչի մասին մենք նույնպես բարձրաձայնել ենք նախորդ տարիներին:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:13:05 7. Ողջունելով Ծրագրի Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն և զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանն աջակցություն ծրագրերով 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 137,852.0 հազ. դրամի ծախսերը, գտնում ենք, որ այդ խնդրին Երևանի վարչական շրջաններում լուրջ ուշադրություն չի դարձվում: Այսպես, Երևանի քաղաքացիներից շատերը չգիտեն իրենց բնակատեղերին մոտ ապաստարանների հասցեներն, վտանգավոր իրավիճակնեում այդտեղ հասնելու և դրանցից օգտվելու պայմանները: Վարչական շրջաններում չեն տարածվում դրանցից օգտվելու հրապարակային ուղեցուցներ: Ավելին, նախորդ տարիներին իրկանացված սեփականաշնորհման ընթացքում ապօրինաբար սեփականաշնորհվել են շատ բնակելի շենքերի նկուղային տարածքները, որոնք այժմ չեն կարող ծառայել որպես ապաստարաններ այդ բնակելի շենքերի համասեփականատերերի համար՝ փաստորեն նրանց սահմանադրական սեփականւթյան իրավունքը օտարվել է այլ անձանց: Հետևապես կարծում ենք, որ այս ծրագրի շրջանակներում պետք է նախատեսվեն ծախսեր այդ բնակելի շենքերի նկուղային հարկերի ապօրինի սեփականատերերի միջոցներով համապատասխան ապաստարաննների ձևավորումն ու դրանց մուտքի մատչելիությունը տվյալ շենքի համասեփականատերերի համար ապահովելու ուղղությամբ: Այդպիսի շենքերի օրինակներից է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա.Բաբաջանյան փողոցի 93 բազմաբնակարան շենքը, որի նկաւողային և 1-ին հարկերը ապօրինաբար սեփականաշնորհվել են 1992-1993 թվականներին և նրա այժմյան սեփականատերը՝ «ՎՍՍ» ՍՊԸ-ն, այդ տարածքներն օգտագործելով իր բիզնես շահերի համար, անմատչելի է դարձնում դրա տարածքում գտնվող բնակելի շենքի ջրագծերն ու տարածքը, որպեսզի այն անհրաժեշտության դեպքում դարձնենք ապաստարան: Բնակչության պատսպարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը հասանելի է համացանցում: Երևանի քաղաքապետարանը փակցնում է տեղեկատվական թերթիկներ բնակչության պատսպարման վայրերի վերաբերյալ: Շենքերի այն նկուղային հարկերը, որոնք համապատասխանում են պատսպարման չափորոշիչներին, Երևանի քաղաքապետարանի կողմից պարբերաբար մաքրվում են: Երևան քաղաքի ապաստարանները նախատեսված են ռազմավարական նշանակություն ունեցող և հատուկ կարևորագույն օբյեկտների աշխատակիցների պատսպարման համար: Երևան քաղաքի բնակչությունը պատսպարվում է նկուղներում, ստորգետնյա անցումներում, ավտոկայանատեղիներում, մետրոպոլիտենում և այլ խորացված տարածքներում: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:20:29 8. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծառայություն ծրագրի շրջանակներում 15.0 մլն ՀՀ դրամի ծախսը: Հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգման համար:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:24:07 9. Նույն կարգով մեզ կրկին անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ տեղադրված առևտրի, ծառայությունների մառուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ ծրագրի շրջանակներում ևս 15.0 մլն ՀՀ դրամի ծախսը: Կրկին հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 89-99 շենքերի, դրանց տարածքում կառուցված մարզադաշտի և շրջապատող տարածքի վերանորոգման համար: Նշված ծրագիրը միտված է կանոնակարգելու Երևան քաղաքում իրականացվող առևտրային հարաբերությունները: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:32:48 10. Թեև Ծրագրով նախատեսված է Երևանում վճարովի 2 ավտոկայանտեղիների կառուցման աշխատանքներ, այդուհանդերձ Բյուջեում այդպիսի ծախսային հոդված չգտանք: Բյուջեատյին ուղերձում միայն նշված է, որ Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություն ծրագրով նախատեսվել է 431,370.0 հազ. դրամ՝ ՀՀ կառավարության 01.12.2016 թվականի N 1214-Ա և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 655-Ա որոշումների հիման վրա «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծառայությունների մատուցման համար և Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի պահպանման համար: Մինչդեռ կարծում ենք, որ այդպիսի ծառայությունների համար Բյուջեով նախատեսված ավելի քան 1.2 մլրդ դրամ մուտքերից կարելի է իրականացնել այդ իրապես քաղաքաշինական նորմերին համապատասխանող վճարովի ավտոկայանտեղիների կառուցումը Երևանի քաղաքապետարանի շենքի, Ստ.Շահումյանի արձանի, Կառավարական 3-րդ տան դիմացի հրապարակներում և այլն: Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում նախատեսվում են այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումը իրականացվելու է բացառապես Երևան համայնքի բյուջեից, իսկ հնարավոր համագործակցությունները մասնավոր հատվածի հետ կարող են տեղ գտնել Երևան քաղաքի զարգացման ծրագրում: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:47:29 11. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված շուրջ 377 մլն դրամի ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված ր լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը: Դրանցից մեկով նախատեսված է իարականացնել Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագիրը, որին հատկացվել է ավելի քան 50,6 մլն դրամ, իսկ եկրորդով՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պահպանման ծախսեր ծրագրով նախատեսվել է 4,6 մլրդ դրամ հատկացնել Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին: Մեր կարծիքով Բյուջեի նախագծից պետք է հանվի Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ըստ մեզ կրկնվող և ըստ էության կոռուպցիոն ծրագիրը և դրա համար նախատեսված 377.0 մլն դրամն ուղղել առավել կարևոր ծրագրերի իրականացմանը: «Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայությունները» հանդիսանում են ընդամենը ծրագրի անվանումը, որի շրջանակում 2023 թվականին նախատեսվում է մեծամասամբ իրականացնել շինարարկան և կոշտ աղբի տեղափոխում, իսկ ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է փաստացի կատարողականների սկզբունքով: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:54:52 12. Ողջունելով Ծրագրով շրջանակներում Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում ծրագրի իրականացումը, գտնում ենք, որ դրա համար նախատեսված բյուջետային հատկացումները՝ 213,0 մլն մլն դրամ խիստ անբավարար են այդ հիմնախնդրի լուծման համար: մանավանդ, որ այդ ծախսերը 2022 թ. համեմատությամբ նախատեսվել 488.9 մլն դրամով կամ 69.7 տոկոսով պակաս: Առաջարկում ենք այդ բյուջետային ծախսերն ավելացնել ի հաշիվ նախորդ կետերում նախատեսված առաջարկություններով ծախսերի կրճատման և այդ ծրագրի շրջանակներում իրականացնել նաև Երեւան քաղաքի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 89-99 շենոերի բակում, ՀԱ Բ-2 թաղամասի 148 շենքի դիմաց, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք տարիներ շարունակ: Ողջունելով Ծրագրով շրջանակներում Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում ծրագրի իրականացումը, գտնում ենք, որ դրա համար նախատեսված բյուջետային հատկացումները՝ 213,0 մլն մլն դրամ խիստ անբավարար են այդ հիմնախնդրի լուծման համար: մանավանդ, որ այդ ծախսերը 2022 թ. համեմատությամբ նախատեսվել 488.9 մլն դրամով կամ 69.7 տոկոսով պակաս: Առաջարկում ենք այդ բյուջետային ծախսերն ավելացնել ի հաշիվ նախորդ կետերում նախատեսված առաջարկություններով ծախսերի կրճատման և այդ ծրագրի շրջանակներում իրականացնել նաև Երեւան քաղաքի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 89-99 շենոերի բակում, ՀԱ Բ-2 թաղամասի 148 շենքի դիմաց, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք տարիներ շարունակ: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 13:59:52 13. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսված 35,0 մլն դրամի ծախսը՝ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշից 10,0 մլն դրամով կամ 40%-ով ավել է: Հարց է առաջանում, միթե չի կարելի այդ ծախսերն իրականացնել իրավախախտ կառուցապատողների հաշվին: Ինչու նրանց փոխարեն պետք է վճարեն Երևանի պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից վերոհիշյալ կետերում նշված առաջարկությունների իրականացման համար: Հետևապես առաջարկում են այդ ծախսային հոդվածը հանել Բյուջեի նախագծից: Իրավախախտ կառուցապատողները կատարած իրավախախտումների մասով իրականացնում եմ համապատասխան վճարումները Երևան համայնքի բյուջե, իսկ բյուջետային մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ բյուջետային ելքերի հետ՝ բացառությամբ նպատակային հատկացումների կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 14:07:46 14. Ողջունելով Ծրագրով Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում ծրագրով նախատեսված ծախսերի ավելացումը 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշից 640,2 մլն դրամով կամ 26,9%-ով և սահմանելով ավելի քան ել է 3,0 մլրդ դրամ, անհասկանալի է մնում, թե ինչու այդ ծրագրի շրջանակներում չեն նախատեսել նախորդիվ մեզ խոստացված միջոցառումների իրականացումը (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի № 42/90239-22 պատասխան նամակում ասված է, որ. «Ի պատասխան Ձեր՝ 06.09.2022թ. հ. 625870 Երևանի քաղաքապետին հասցեագրված գրության, տեղեկացվում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից Բաբաջանյան փողոցի թիվ 89-99 շենքերի բակում գտնվող մարզադաշտի վերակառուցման համար պատվիրվել է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ բակի ասֆալտապատումը, սպորտ մարզական գույքի տեղադրումը և շենքերի մուտքերի վերանորոգումը կներառվեն վարչական շրջանի 2023թ. բարեկարգման ծրագրերում:»:): Հետևապես առաջարկում ենք այդ միջոցառումները լրացնել Բյուջեի համապատասխան ծախսային ծրագրում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 89-99 շենքերի հարակից տարածքների ասֆալտապատման, շենքերի մուտքերի վերանորոգման, ինչպես նաև բակում գտնվող մարզադաշտի վերանորոգման և սպորտ մարզական գույքի տեղադրման աշխատանքները՝ համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքուոմ, կներառվեն 2023 թվականի բյուջեի համապատասխան ծրագրերի շրջանակներում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը գտնվում է գնման գործընթացում: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 14:14:18 15. Ողջունելով Ծրագրով Բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ ծրագրով նախատեսված ծախսերը՝ ընդհանուր 628,7 մլն դրամի չափով, մեզ խիստ անհանգստացնում է այդ ծախսերի պակասեցումը 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշից 66,3 մլն դրամով: Կարծում ենք, որ այդ ծրագրին հատկացված միւոցները պետք է ավելացնել՝ ի հաշիվ մեր նախորդ առաջարկություններով նշված տնտեսումների և դրանք հատկապես հատկացնել վարչական շրջան-համատիրություն համագործակցության շրջանակներում մուտքերի նորոգման համար: Առաջարկում ենք նաև, որ այդ ծրագրի շրջանակներում ընդգրկել մեզ նախկինում խոստացաված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից Բաբաջանյան փողոցի թիվ 91, 93, 95 և 99 շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Երևան քաղաքի 2023 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում վարչական շրջանների կողմից համապատասխան ուսումնասիրությունների և անցկացված քննարկումների արդյունքում «Բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ» ծրագրով նախատեսվել է 628,7 մլն դրամ, ընդ որում սույն ծրագիրը չի ենթադրում հատկացված ֆինանսական միջոցների մշտական աճ, իսկ Ձեր կողմից առաջարկվող հասցեների մասին նախորդ մի քանի կետերով անդրադարձ կատարվել է: Նախագծում փոփոխություն չի կատարվել
15 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:37:06 Երևան քաղաքի 2023 թվականի բյուջե Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի և բյուջեի ուղերձի նախագծերում նշված գերակայությունները տարբերվում են, մինչդեռ բյուջեն ծրագրի իրականացման ֆինանսական փաստաթուղթն է: Բացի այդ, ուղերձում չի բացատրվում համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը՝ պայմանավորված զարգացման ծրագրի հռչակած նպատակներով և սահմանած գերակայություններով: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե չեն իրականացվում քաղաքաշինության ոլորտում հանրային իրազեկումն ու քննարկումները, որոնք նախատեսված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի 1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն աշխատում է միայն աշխատանքային ժամերին և քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ ժամկետներում և որակով արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Առաջարկ. 1. Համադրել և համապատասխանեցնել Երևան քաղաքի զարգացման ծրագիրը և դրա բյուջեն, այդ թվում՝ ավելացնելով և արտացոլելով Երևան քաղաքի 2023 թվականի զարգացման ծրագրի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին առնչվող ծախսերը. 2. Ներառել համառոտ հիմնավորում՝ բացատրելով համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը. 3. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսել բավարար միջոցներ ապահովելու 2023 թ. ծրագրով նախատեսված քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումը և քննարկումները՝ ՀՀ օրենսդրության համաձայն. 4. Նախատեսել բավարար միջոցներ՝ ապահովելու թեժ գծի շուրջօրյա 7/24 ռեժիմով աշխատանք՝ երաշխավորելու քաղաքացիների բարեկեցությունը և պահանջվող ծառայությունների որակը: Ժամկետանց
16 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:37:43 Երևան քաղաքի 2023 թվականի բյուջե Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի և բյուջեի ուղերձի նախագծերում նշված գերակայությունները տարբերվում են, մինչդեռ բյուջեն ծրագրի իրականացման ֆինանսական փաստաթուղթն է: Բացի այդ, ուղերձում չի բացատրվում համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը՝ պայմանավորված զարգացման ծրագրի հռչակած նպատակներով և սահմանած գերակայություններով: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե չեն իրականացվում քաղաքաշինության ոլորտում հանրային իրազեկումն ու քննարկումները, որոնք նախատեսված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի 1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն աշխատում է միայն աշխատանքային ժամերին և քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ ժամկետներում և որակով արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Առաջարկ. 1. Համադրել և համապատասխանեցնել Երևան քաղաքի զարգացման ծրագիրը և դրա բյուջեն, այդ թվում՝ ավելացնելով և արտացոլելով Երևան քաղաքի 2023 թվականի զարգացման ծրագրի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին առնչվող ծախսերը. 2. Ներառել համառոտ հիմնավորում՝ բացատրելով համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը. 3. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսել բավարար միջոցներ ապահովելու 2023 թ. ծրագրով նախատեսված քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումը և քննարկումները՝ ՀՀ օրենսդրության համաձայն. 4. Նախատեսել բավարար միջոցներ՝ ապահովելու թեժ գծի շուրջօրյա 7/24 ռեժիմով աշխատանք՝ երաշխավորելու քաղաքացիների բարեկեցությունը և պահանջվող ծառայությունների որակը: Ժամկետանց
17 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:37:54 Երևան քաղաքի 2023 թվականի բյուջե Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի և բյուջեի ուղերձի նախագծերում նշված գերակայությունները տարբերվում են, մինչդեռ բյուջեն ծրագրի իրականացման ֆինանսական փաստաթուղթն է: Բացի այդ, ուղերձում չի բացատրվում համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը՝ պայմանավորված զարգացման ծրագրի հռչակած նպատակներով և սահմանած գերակայություններով: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե չեն իրականացվում քաղաքաշինության ոլորտում հանրային իրազեկումն ու քննարկումները, որոնք նախատեսված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի 1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն աշխատում է միայն աշխատանքային ժամերին և քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ ժամկետներում և որակով արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Առաջարկ. 1. Համադրել և համապատասխանեցնել Երևան քաղաքի զարգացման ծրագիրը և դրա բյուջեն, այդ թվում՝ ավելացնելով և արտացոլելով Երևան քաղաքի 2023 թվականի զարգացման ծրագրի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին առնչվող ծախսերը. 2. Ներառել համառոտ հիմնավորում՝ բացատրելով համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը. 3. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսել բավարար միջոցներ ապահովելու 2023 թ. ծրագրով նախատեսված քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումը և քննարկումները՝ ՀՀ օրենսդրության համաձայն. 4. Նախատեսել բավարար միջոցներ՝ ապահովելու թեժ գծի շուրջօրյա 7/24 ռեժիմով աշխատանք՝ երաշխավորելու քաղաքացիների բարեկեցությունը և պահանջվող ծառայությունների որակը: Ժամկետանց