Add to favourites
«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:13:13 | Վերոհիշյալ Նախագծերի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2021 թ. նոյեմբերի 30-ին: Սակայն այսօրվա՝ 2021 թ. նոյեմբերի 23-ի, դրությամբ ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրանց կողմ և դեմ քվեարկած անձանց մասին: Կարո՞ղ եք արդյոք ներկայացնել այդ վիճակագրությունն՝ ըստ Նախագծերի, քանզի դրանք կարևոր ցուցիչներ են Նախագծերի նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության մասին: Ավելին, այդ Նախագծերի «Ամփոփաթերթ» բաժնում առայժմ չկան որևէ առաջարկություններ: Այդ փաստը նույնպես վկայում է կամ Նախագծերի նկատմամբ հանրային անվստահության մասին, ինչը հավանաբար պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի գործունեության անարդյունավետությամբ, կամ էլ հանրային անտարբերության մասին: Հանրային անվստահությունն ու անտարբերությունը ձևավորվել են առնվազն հետևյալ փաստերի հիման վրա, որոնց առնչվել է մեր կազմակերպությունը: Այսպես, 1. ինչպես 2019, այնպես էլ 2020, 2021, 2022 թվականների համանման Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունը ներկայացրել էր համապատասխան հարցեր ու առաջարկություններ, որոնք լսվել են դրանց հանրային քննարկումների ժամանակ: Չնայած այն բանին, որ հանրային քննարկումների ժամանակ մեր հարցերին ու առաջարկություններին տրվել են բացատրություններ ու պատասխաններ, ինչպես նաև մեր հարցադրումներին ուղարկվել են պատասխանների ամփոփաթերթեր, այդուհանդերձ մեր բարձրացված հարցադրումները այդպես էլ հիմնականում մնացել են չլուծված, իսկ առաջարկությունները՝ չիրականացված: Մասնավորապես, 2021 թ. նոյեմբերի 9-ին մասնակցեցի Երևանի 2022 թ. զարգացման ծրագրի և բյուջեի նածխագծի հանրային քննարկմանը և հանգամանորեն ներկայացրեցի իմ հարցերն ու առաջարկությունները: Այդ խնդրով Երևանի քաղաքապետին էր դիմել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գ.Պապոյանը: Երևանի քաղաքապաետարանի պաշտոնյաները, հատկապես Երևանի քաղաքապետի նախկին տեսակալ պարոն Ս.Ներսեսյանը, բանավոր, ապա նաև գրավոր կերպով (2021 թ. նոյեմբերի 19-ի թիվ Հ2/143810 պաշտոնական պատասխան նամակով) հավաստիացրեցին, որ հանրային քննարկման ժամանակ հնչեցրած իմ հարցադրումների, առարկությունների և առաջարկությունների մի մասը ընդունված է, մի մասը ներառված է Երևան քաղաքի 2022 թ. բյուջեի մեջ, իսկ մի մասը չի ընդունվել: Սակայն ցավոք այդպես էլ այդ խոստումները 2022 թ. չկատարվեցին: Այդ անգործության մասին տեղեկացրել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Գ.Պապոյանին, որի օգնականներին Երևանի քաղաքապետարանից մի քանի անգամ հավաստիացրել են, որ տրված խոստումները կկատրավեն 2022 թ. ընթացքում: Սակայն զուր: Ճարահատյալ 2022 թ. սեպտեմբերի 6-ին կրկին դիմել էի Երևանի քաղաքապետին՝ վերահսկողության կարգով ստուգելու կատարողական կարգապահության վիճակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում՝ Երևան քաղաքի զարգացման 2022 թ. ծրագրի, 2022 թ բյուջեի և ավագանու այլ որոշումների նախագծերի հանրային քննարկման ժամանակ ներկայացված մեր առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ստացել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի № 42/90239-22 պատասխան նամակը, որում ասվում է, որ. «Ի պատասխան Ձեր՝ 06.09.2022թ. հ. 625870 Երևանի քաղաքապետին հասցեագրված գրության, տեղեկացվում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից Բաբաջանյան փողոցի թիվ 89-99 շենքերի բակում գտնվող մարզադաշտի վերակառուցման համար պատվիրվել է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ բակի ասֆալտապատումը, սպորտ մարզական գույքի տեղադրումը և շենքերի մուտքերի վերանորոգումը կներառվեն վարչական շրջանի 2023թ. բարեկարգման ծրագրերում:»: Ցավոք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ աշխատանքները չեն ներառված Երևան քաղաքի 2023 թ. պետական բյուջեի նախագծում: Հույս ենք հայտնում, որ այս անգամ Երևանի քաղաքապետարանը պարտաճանաչ կգտնվի և կկատարի Երևան քաղաքի բնակիչների ու ՀՀ ԱԺ պատգամավոր Գ.Պապոյանի խնդրանքը և Երևան քաղաքի բյուջեում կներառի մեր 4 տարի վաղեմության խնդրանքը, | Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 23.04.2019թ. «Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 85-Ն որոշման 2-րդ կետը՝ Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 2 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը՝ աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց մասնագիտական գործունեությունը առավել սերտ առնչվում է տվյալ խորհրդի գործունեությանը, ուստի 2020թ.-ի հունվարի 9-ին հրապարակված հայտարարության հիման վրա ձևավորված Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական պաշտպանության խորհրդի» կազմի ժամկետը լրանալու պատճառով այն փոփոխվել է և այժմ գործող կազմը ձևավորվել է Երևանի քաղաքապետի 21.04.2022թ. «Երևանի քաղաքապետին կից, սոցիալական պաշտպանության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1503-Ա որոշման հիման վրա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու 10.09.2013թ. «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց նշանակումը Խորհրդի կազմում կատարվում է իրենց դիմումի համաձայն՝ հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 89-99 շենքերի հարակից տարածքների ասֆալտապատման, շենքերի մուտքերի վերանորոգման, ինչպես նաև բակում գտնվող մարզադաշտի վերանորոգման և սպորտ մարզական գույքի տեղադրման աշխատանքները՝ համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքւոմ, կներառվեն 2023 թվականի բյուջեի համապատասխան ծրագրերի շրջանակներում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը գտնվում է գնման գործընթացում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու նպատակով տեղադրելիս՝ «քվեարկություն» գործողության ակտիվացումը պարտադիր բնույթ չի կրում։ Հաջորդիվ տեղադրվող նախագծերի դեպքում այդ գործողության ակտիվացումը կքննարկվի։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու նպատակով տեղադրելիս՝ «քվեարկություն» գործողության ակտիվացումը պարտադիր բնույթ չի կրում։ Հաջորդիվ տեղադրվող նախագծերի դեպքում այդ գործողության ակտիվացումը կքննարկվի։ Միասնական կայքում տեղադրված հանրային քննարկման ներկայացված նախագծի «Ամփոփաթերթ» բաժնում քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից հաստատվում են ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում միասնական կայքում երևալու նպատակով։ | Նախագծում փոփոխություն չի կատարվել |
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:13:43 | 2. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում 2020 թ. հունվարի 9-ին հրապարակված հայտարարությանը համապատասխան (https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-189/) 2020 թ. հունվարի 15-ին դիմել էի Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին՝ խնդրելով մեր կազմակերպությունն ընդգրկել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական պաշտպանության խորհրդի» կազմում։ Սակայն ցավոք, ոչ միայն մեր կազմակերպությունը չընդգրկվեց այդ խորհրդում՝ չնայած մեր շահառուների սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ 2018-2020 թվականների ընթացքում մեր համատեղ կառուցողական համագործակցությանը, այլև որևէ պատասխան չստացա դիմումիս վերաբերյալ, | Վերաբերելի չէ Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 23.04.2019թ. «Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 85-Ն որոշման 2-րդ կետը՝ Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 2 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը՝ աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց մասնագիտական գործունեությունը առավել սերտ առնչվում է տվյալ խորհրդի գործունեությանը, ուստի 2020թ.-ի հունվարի 9-ին հրապարակված հայտարարության հիման վրա ձևավորված Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական պաշտպանության խորհրդի» կազմի ժամկետը լրանալու պատճառով այն փոփոխվել է և այժմ գործող կազմը ձևավորվել է Երևանի քաղաքապետի 21.04.2022թ. «Երևանի քաղաքապետին կից, սոցիալական պաշտպանության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1503-Ա որոշման հիման վրա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու 10.09.2013թ. «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց նշանակումը Խորհրդի կազմում կատարվում է իրենց դիմումի համաձայն՝ հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության: | |
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:14:06 | 3. Կատարողական կարգապահությունը խիստ կաղում է նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի մի քանի ղեկավարներին տարիներ շարունակ ուղղված մեր դիմումները՝ հատկապես Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի և դրա Ա.Բաբաջանյան 89-99 շենքերի մի շարք սոցիալ-կենցաղային խնդիրների մասին, մնացել են անպատասխան և չեն լուծվել: Այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է Երևանի քաղաքապետարանում հանրային քննարկումների ժամանակ, սակայն իզուր: Մասնավորապես, 2019 թ. փետրվարի 11-ին համայնքային խնդիրներով դիմել էի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, սակայն հարցադրումներս լուծում չստացան: Ստիպված այդ մասին բարձրաձայնեցի Երևան քաղաքի 2020 թ. բյուջեի մասին հանրային քննարկումների ժամանակ և նամակով դիմեցի ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Գ.Պապոյանին: Այդ քայլերից հետո նամակումս բարձրացված խնդիրները լուծվեցին մասամբ և դրանցից շատերն առ այսօր մնում են չլուծված: Ստիպված 2021 թ. սեպտեմբերի 20-ին համայնքային նույն և նոր խնդիրներով կրկին դիմեցի ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Գ.Պապոյանին, ինչին ի պատասխան ստացա Երևանի քաղաքապետարանի 2021 թ. հոկտեմբերի 01-ի թիվ 02/09-120716հ պատասխանը, որով խոստացվել է, որ իմ այդ նամակում բարձրացված խնդիրների լուծումը կնախատեսվի Երևանի քաղաքի 2022 թ. բյուջեում: Սակայն այդ խոստումը ևս չի կատարվել: | Վերաբերելի չէ | |
4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:14:35 | 4. 2021 թ. սեպտեմբերի 06-ին դիմել էի Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին՝ համապատասխան տվյալներ ներկայացնելու խնդրանքով: Ի պատասխան նամակիս ստացա Երևանի քաղաքապետի տեղակալ պարոն Ներսեսյանի 2021 թ. սեպտեմբերի 23-ի թիվ 02/09-113035հ պատասխանը, որով, գույքահարկի վերաբերյալ հարցադրումներն, ըստ էության, պատասխան չեն ստացել, իսկ վճարովի ավտոկայանատեղիների մասին պատասխանները թյուր են: Ըստ այդմ «Փարքինգ սիթի» ԲԲԸ կողմից ներգրավված 3.7 մլն ԱՄՆ դոլարի ապօրինի վարկի մարումը կատարվել է, գուցե նաև հիմա էլ է շարունակվում մարվել, Երևանի համայնքային բյուջեի միջոցներից: Նամակումս խնդրել էի, որպեսզի այդ ապօրինի վարկի վերաբերյալ անցկացվի անկախ աուդիտ և համայնքի կրած վնասների մասին ներկայացվի տեղեկատվություն, սակայն հարցադրմանս պատասխան չեմ ստացել, | Վերաբերելի չէ | |
5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:15:07 | 5. Վերոհիշյալ նույն պատասխանում բոլորովին չկան իմ հետևյալ հարցադրումների հստակ պատասխաններ. 1) «Փարքինգ սիթի» համայնքային կազմակերպության գործունեության մասին, 2) Երևան քաղաքում իրապես վճարովի ավտոկայանտեղիներ կառուցելու ծրագրերի մասին, 3) Երևանի քաղաքապետարանի կողմից արձանագրված իրավախախտումների ընդհանուր թվի, այդ թվում՝ դրանց բողոքարկման, չեղարկման (վարչական և դատական կարգով առանձին-առանձին), վարչական ու դատական ծախսերի մասին, ինչը թույլ է տակիս մեզ այդ պատասխանը գնահատել, որպես խուսագիր կամ էլ ըստ ՀՀ վարչապետի գնահատման՝ «ցրողական պատասխան», | Վերաբերելի չէ | |
6 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:15:31 | 6. ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանտեղիների վերաբերյալ արձանագրված իրավախախտումների մասին ՀՀ քաղաքացիների բողոքարկման գործընթացին, ապա հարկ է նշել, որ դրան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները վերաբերվում են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, ինչով պարզապես ոտնահարում են ՀՀ քաղաքացիների պատշաճ վարչարարության սահմանադրական իավունքը: Եթե նախկինում այդպիսի իրավախախտումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում էր վարչական վարույթ, ապա ներկայում այդ պրակտիկան իսպառ վերացվել է: Այսպես, 2021 թ. հոկտեմբերի 21-ին վարչական բողոքով դիմել էի Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի 2021 թ․ հոկտեմբերի 15-ի N ՎՏ-0072134 որոշման ԾԱԾԿԱԳԻՐ № GXNS4F2CYUV5 վերաբերյալ վարչական բողոքով, խնդրելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ 37-րդ, 55-րդ, 63 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 70, 76 հոդվածների դրույթներին համապատասխան սույն բողոքը համարել որպես վարչական բողոք եւ օրենքին համապատասխան իրականացնել դրա վարույթ. այդ քննարկմանը մասնակից դարձնել ինձ. անվավեր ու առոչինչ համարել Երեւանի քաղաքապետարանի կողմից իմ նկատմամբ կազմված վերոնշյալ Որոշումը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան կազմել արձանագրություն սույն վարչական բողոքի շրջանակներում անցկացված վարչական վարույթի մասին և այն հանձնել ինձ, փոխհատուցել քննարկվող Որոշման վերաբերյալ սույն վարչական բողոքը կազմելու և դրա վարույթին մասնակցելու իմ կողմից կրած նյութական վնասները՝ ՀՀ սահմանադրության «Վնասի հատուցման իրավունքը» 62-րդ հոդվածի իրավակարգավորումներին և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2013 թ. դեկտեմբերի 26-ի N 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» համանման վարչական բողոքների կազմման համար սահմանված սակագնին («Վարչական դատավարության կարգով գույքային իրավունքների պաշտպանությունը» 2-րդ մասի 2-րդ կետ) համապատասխան՝ 55․000 (հիսուն հինգ հազար) ՀՀ դրամի չափով: Սույն վարչական բողոքիս կապակցությամբ ՀՀ օրենսդրության խախտմամբ ոչ միայն չի իրականացվել վարչական վարույթ, այլև 2021 թ. նոյեմբերի 03-ին կազմվել է թիվ 44/Ա-18099 պատասխան նամակը՝ ստորագրված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի ստորագրությամբ, ինչը որպես վտանգավոր տեղեկատվություն հայտնվել էր իմ էլեկտրոնային փոստի «spam» թղթապանակում, իսկ դրա բնագիրն առ այսօր չեմ ստացել քաղաքային փոստով: Ի դեպ, այդպիսի դեպքերը շատ են և ՀՀ քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված համանման որոշումները որպես փոստային առաքանի չեն ստանում, ինչի արդյունքում նրանք կրում են մեծ ֆինանսական վնասներ՝ հայտնվելով ԴԱՀԿ մարմինների ապօրինի վարույթներում և ըստ այդմ էլ արգելափակվում են նրանց բանկային հաշիվները: Փատորեն այդ գործընթացը դարձել է Երևանի քաղաքապետարան-Հայփոստ-ՀՀ ԱՆ ԴԱՀԿ փոխհամաձայնեցված կոռուպցիոն դրսևորում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն՝ ըստ ՀՀ վարչապետի, դարձել են «տուգանքի մատերիալ», և նրանցից ապօրինաբար հսկայական գումարներ են գանձվում տարբեր բյուջեներ: | Վերաբերելի չէ | |
7 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:15:52 | 7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումները ոչ միայն պատշաճորեն չեն կատարում ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց անմիջական պարտավորությունները, այլև պատշաճորեն չեն քննարկում Երևան քաղաքի զարգացմանը, բյուջետային մուտքերի ավելացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների առաջարկությունները: Այսպես, Երևան քաղաքի բյուջեների նախընթաց տարիների նախագծերի հանրային քննարկումների ժամանակ մեր կազմակերպությունը ներկայացրել էր մի քանի առաջարկություններ, սակայն դրանք, չնայած Երևանի քաղաքապետի տեղակալի խոստումներին՝ այդպես էլ չքննարկվեցին մեզ հետ: Մասնավորապես, մենք Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկել էինք Երևանի 33-րդ թաղամասում կառուցապատման մեր ծրագիրը, ինչը թույ կտար թաղամասի կառուցապատման նախագծով նախատեսված 35 ՄգՎՏ էներգիայի պահանջարկը նվազեցնել՝ հասցնելով՝ 22 ՄգՎՏ –ի, երբ կկիրառվեին մեր կողմից առաջարկվող տեխնիկան ու տեխնոլոգիաները և 8 ՄգՎՏ-ի, երբ դրանց հետ միասին կկիրառվեին մեր կողմից կառուցապատման ժամանակ առաջարկված շինանյութերն ու տեխնոլոգիաները: Չնայած այն հանգամանքին, որ Ա.Մեսչյանը հավանություն էր տվել ծրագրին, այդուհանդերձ, ցավոք, այդպես էլ քննարկումն արդյունք չտվեց, առաջարկել էինք Երևանի քաղաքապետարանի բյուջետային եկամուտներն ավելացնելու նպատակով Երևանի գերեզմանատներում կազմակերպել վճարովի սպասարկման ծառայություններ, որոնց արդյունքում դրանք կլինեին ավելի բարեկարգ և դրանցում կկրճատվեին ապօրինի կառուցապատումները, որոնք խոչընդոտում են գերեզմանտների այցելուների տեղաշարժը և կկրճատվեին զանգվածային գողությունները (համապատասխան նկարները կներկայացվեն ըստ պահանջի, երբ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումում կիրականացվի այս հարցի քննարկում), մեր կազմակերպությունը Երևան քաղաքի Կոմիտասի 1, Գյուլբենկյան 37, 39 Ա, 39 Բ և 41 շենքերի բնակիչների բողոքի հիման վրա 2022 թ. օգոստոսի 15-ին դիմել էր ՀՀ ոստիկանապետին և Երևանքի քաղաքապետին (հ․611798)՝ խնդրելով կարգավորել նշված շենքերի բակում ճանապարհային երթևեկությունը, ինչը լուրջ դժվարությունների առջև է կանգնեցոնում այդ շենքերի բնակիչներին: Խնդիրն առ այսօր չի լուծված ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից փոխադարձաբար իրար վրա խնդրի լուծման պատասխանատվությունը բարդելու հետևանքով՞ Փաստորեն, այդ անգործությամբ ոտնահարվում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը և ճանապարհային երթևեկության կանոնակարգման օրենսդրությունը, նույն կերպ անլուծելի են մնում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի և ճանապարհային երթևեկության կանոնակարգման օրենսդրության իրավակարգավորումները վերոհիշյալ երկու մարմինների փոխադարձ անգործության արդյունքում, որի հետևանքով Երևանի նորակառույց ճանապարհներին, դրա հետ կապված ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունների, ճանապարհային նշանների տեղադրման պատասխանատվությունը գցվում է միմյանց վրա: Մինչդեռ այդ անգործության պարագայում Երևանի փողոցներում շատանում են խցանումները և ճանապարհա-տրանսպորտային պատահարները, ինչի արդյունքում մեծ վնաս են հասցվում ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այլև՝ նրանք կրում են լուրջ նյութական վնասներ: Այդպիսի փաստերից մեկն է Հյուսիս-Հարավ ճանապարհի Ա.Բաբաջանյան-Անդրանիկի թողոցների հատվածներում ճանապարհային երթևեկության կարգավորման գործում լուրջ բացթողումները: | Վերաբերելի չէ | |
8 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:29:48 | Բացի վերոհիշյալից, քննարկվող Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունն ունի հետևյալ հարցերն ու առաջարկությունները․ 1. Հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքի զարգացման 2023 թ. ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից. դրանում ակնհայտ են տրամաբանական կառուցվածքը, հիմնախնդիրների ճշգրիտ ներկայացումն ու դրանց լուծման առարկայական ու գործուն ուղիները: Ծրագիրը հիմնականում ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2023 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագիրը։ Ծրագրով նախատեսված են Երևանի զարգացման 31 գերակայություններ: Ողջունելի է Ծրագրի համալրումը նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր», բաժնով: Այդուհանդերձ Ծրագիրը և դրա գերակայություններն հիմնականում փոխկապակցված չեն կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են. ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները), 2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) , ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» : 2. Ավելին, Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրում: | Երան քաղաքն ամեն տարի առերեսվում է նոր մարտահրավերների՝ պայմանավորված քաղաքային բնակչության աճի բարձր տեմպերով և դրան փոխկապակցված բազմաթիվ այլ հանգամանքներով։ Ուստի, որքան էլ որ միամյա ծրագրի մշակմա համար հիմք ընդունվի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, այնուամենայնիվ, հնարավոր է միամյա ծրագրում լինեն նոր բաժինների, հիմնախնդիրների ավելացումներ, խմբագրումներ և վերաձևակերպումներ։ Երևանի զարգացման ինչպես միամյա, այնպես էլ հնգամյա ծրագրերը համահունչ են ելակետային ուսումնասիրությունների հիման վրա մշակված քաղաքային երկարաժամկետ ռազմավարական ծրագրերին։Ինչպես օրինակ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին», որը մշակվել է ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ և հիմնված է ՎԶԵԲ-ի մեթոդաբանության վրա, որը մշակվել է Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համատեղ։ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» մոտեցման առաջին կիրառությունն է։ Երևանի զարգացման 2019-2023թթ հնգամյա ծրագրում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նոր մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ ծրագիր առկա չէ: | |
9 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:33:32 | 3. Ծրագրում որպես կարևորագույն ձեռքբերում է նշվում այն հանգամանքը, որ. «Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ 2022 թվականի մայիսի 17-ին Երևանը դարձել է «Տեղային Բաց Կառավարման Գործընկերություն» նախաձեռնության անդամ, որի շրջանակում, համագործակցելով քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, ՀԿ-ների, ինպես նաև ակտիվ քաղաքացիների հետ, Երևանը մշակել է իր՝ 2023-2024 թթ. տեղային ԲԿԳ գործողությունների ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել համայնքային կառավարման համակարգը դարձնել առավել թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային:»: Ողջունելով ծրագիրը, այդուհանդերձ ստիպված ենք նշել, որ Երևանի քաղաքապետարանի նախորդիվ գործունեությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ լուրջ քայլերն են կատարվել քաղաքացիական հասարակության հետ մասնակցային գործընկերության և կառուցողական երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Դրա վառ ապացույցներ են մեր սույն առաջարկությունների 1-ին բաժնում ներկայացված փաստերը: | Բաց կառավարման գործընկերությունը բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությանն անդամակցելու շրջանակում Երևան քաղաքը պետք է ներկայացնի քաղաքացիների, ՔՀԿ-ների, ՀԿ-ների առաջարկությունների հիման վրա մշակված գործողությունների ծրագրի, որը ներկայում մշակման փուլում է։ Նախաձեռնությանն առնչվող առավել մանրամասն տեղեկատվությանը ծանոթանալու նպատակով կարող եք այցելել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում առկա «Զարգացման ծրագրեր» բաժնի «Տեղական Բաց կառավարման գործընկերություն» ենթաբաժին։ | Նախագծերում փոփոխություններ չեն կատարվել |
10 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 17:34:15 | 4. Թեև Ծրագրում ներկայացված են տարբեր ոլորտների զարգացման ծրագրերի կոնկրետ միջոցառումներ, այդուհանդերձ դրանցում մեծամասամբ բացակայում են արդյունքային ցաւցանիշները, որոնք հիմք կհանդիասանային Ծրագրի մոնիթորինգի ու իրականացման գնահատման համար: Հետևաբար պետք է ամրագրել, որ Ծրագիրը կազմվել է ռազմավարական պլանավորման ու ծրագրային բյուջետավորման ընդունված մեթոդաբանությունների շեղումերով: Այդ հանգամանքն էլ հիմք է դարձել Երևան քաղաքի 2023 թ. բյուջեի նախագծի ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունից շեղումներին: | Երևան համայնքի բյուջեն կազմված է ծախսային բյուջետավորման սկզբունքով՝ հետևելով ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանին, որը թերևս համայնքների բյուջետավորմանը վերաբերող միակ նորմատիվ իրավական ակտն է: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել; |
11 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 18:05:48 | 5. Համաձայնվելով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ հիմնախնդիրներ են նաև. Պոլիկիլինիկաներում լաբորատոր հետազոտությունների ծավալի սահմանափակ լինելը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև սոցիալական ու հատուկ խմբերում ընդգրկված անձինք ստիպված են լինում դիմելու այլ լաբորատորիների՝ վճարովի հիմունքներով ծառայություններ ստանալու համար, Պոլիկիլինիկաներում գործիքային հետազոտությունների ցածր, շատ դեպքերում ոչ վստահելի մակարդակը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև սոցիալական ու հատուկ խմբերում ընդգրկված անձինք ստիպված են լինում դիմելու այլ ախտորոշիչ կազմակերպությունների՝ վճարովի հիմունքներով ծառայություններ ստանալու համար, միաժամանակ պոլիկիլինիկաներում գործիքային հետազոտությունների ծառայություններ մատուցող կաբինետների քանակը սահմանափակվում է 1-ով, ինչի արդյունքում ոչ միայն հերթեր են գոյանում, այլև դրանում ծառայություն մատուցող մասնագետները աշխատում են խիստ լարված ռեժիմով, ինչը բնականաբար ազդում է նրանց հետազոտությունների որակի վրա: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Առողջապահություն» բաժնում լրացնել վերոհիշյալ հիմնախնդիրները և դրանց համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: | Առողջապահության ոլորտի գերակայությունը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, որը իրականացվում է բժշկական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցման, այդ թվում՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկական սարքվորումներով և պարագաներով վերազինման, գույքի արդիականացման միջոցով: Երևանի ենթակայության պոլիկլինիկական ծառայությունների կողմից մատուցվում են արտահիվանդանոցային թերապևտիկ, մանկաբուժական, նեղ մասնագիտական բժշկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններ, ուստի՝ Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի առողջապահության ոլորտի հիմնախնդիրներում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունների ծավալների ավելացման և նոր սարքավորումներով հագեցման, շենքային պայմանների բարելավման հիմնախնդիրներն արդեն իսկ արտացոլված են Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի առողջապահության ոլորտի «Հիմնախնդիրներ» բաժնում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ներառված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունները պոլիկլինիկաներում մատուցվում են անվճար հիմունքներով, իսկ տվյալ պոլիկլինիկայի կողմից տվյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունը չմատուցելու դեպքում՝ պացիենտը ուղեգրվում է այլ բուժհաստատություն՝ անվճար հիմունքներով ծառայությունը ստանալու նպատակով: Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում ծրագրով նախատեսվել է հատկացնել 79,000.0 հազ. դրամ բժշկական սարքավորումների՝ ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարքեր, աուդիոմետրեր, գաստրոսկոպ, կլինիկական անալիզատորներ, կոագուլոմետրեր, կոլպոսկոպեր, ցենտրիֆուգեր ձեռք բերման և բուժհաստատություններին տրամադրման համար։ Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ծրագրով նախատեսվել է 101,300.0 հազ. դրամ,որի շրջանակներում նախատեսվել է Երևանի քաղաքացիներին ըստ կարիքի գնահատման՝ թվով 465 անձի, կոնտրաստավորմամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի, կոմպյուտերային տոմոգրաֆիայի, կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի, կորոնորագրաֆիկ հետազոտությունների, ինչպես նաև սրտի անոթների ստենտավորման ծառայությունների տրամադրման համար։ Սույն ծրագրերը հանդիսանում են ընթացիկ ծրագրեր, ուստի դրանք կրում են շարունակական բնույթ և հնարավորության դեպքում ապահովվում է նաև ծրագրերի ավելի լայն ֆինանսավորումը: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
12 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 18:06:13 | 6. Համաձայնվելով մայրաքաղաքում բնապահպանությանության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Բնապահպանություն» բաժնում նշված 6-րդ հիմնախնդրի, այն է՝ «Կենցաղային աղբի տեսակավորման կետերի ընդլայնում, թափոնների վերամշակման ապահովման մշակույթի ձևավորում», հետ հարկ ենք համարում նշել հետևյալը: Չնայած այն բանին, որ Երեւան քաղաքում բարելավվել են սանիտարական մաքրման աշխատանքները, այդուհանդերձ չի կատարվում աղբի հավաքման համակարգված աշխատանք և առայժմ չի նախաձեռնվել դրա վերամշակման լուրջ գործընթաց: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևան քաղաքի բոլոր բակերում տեղադրել աղբի հավաքման տեսակավոր աղբարկղներ տարբեր գույներով, որպեսզի հեշտանա հետագայում դրանց վերամշակումը: Շտապ կարգով մշակել և իրականացնել աղբի վերամշակման այնպիսի ծրագիր, ինչը կնպաստի ինչպես ջերմային էներգիայի արտադրությանը, այնպես էլ աղբի թափոններից ժողովրդական սպառման տարբեր առարկաների արտադրության կազմակերպմանը, որի արդյունքում Երևան քաղաքում կստեղծվեն նոր աշխատատեղեր: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Բնապահպանություն» բաժնում լրացնել վերոհիշյալ հիմնախնդիրները և դրանց համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: | Կենցաղային թափոնների տեսակավորման նպատակով Երևան համայնքի 2023 թվականի բյուջեում նախատեսված է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքաների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային ծրագիր՝ 1,445,193.3 հազ. դրամի չափով: Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի «Բնապահպանություն» բաժնում նշված 6-րդ հիմնախնդրի՝ «Կենցաղային աղբի տեսակավորման կետերի ընդլայնում, թափոնների վերամշակման ապահովման մշակույթի ձևավորում» առաջարկությունը՝ Երևան քաղաքի բոլոր բակերում տեսակավորման թափոնամանների տեղադրման վերաբերյալ իրատեսական չի համարվում, հաշվի առնելով, որ թափոնների տեսակավորման գործընթացը Երևան քաղաքում կրում է պիլոտային բնույթ։ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության ռեսուրսները (մարդկային և տեխնիկական) բավարարում են ներկայումս տեղադրված 135 տեսակավորման կետերի և նախատեսվող մինչև 500 տեսակավորման կետերի սպասարկման համար։ | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
13 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 18:06:34 | 7. Համամիտ լինելով մայրաքաղաքում կարիքավոր, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, աղքատ, բազմազավակ ընտանիքներին, պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին և հաշմանդա-մություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և անօթևան անձանց համար սոցիալական աջակցությունների տրամադրման ծրագրերի իրագործման ընթացքում առաջացած հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Երեխաների և սոցիալական պաշտպանություն» բաժնում նշված հիմնախնդիրներն ամբող-ջական չեն, իսկ դրանցով նախատեսված միջոցառումները հասցեական եւ արդյունավետ չեն: Այսպես, ի տարբերություն նախորդ տարիների, Ծրագրում որպես հիմնախնդիր չեն ներակայցված պալեատիվ (ամոքիչ) բժշկության և համապատասխան ծառայությունների մատուցման խնդիրները: Դրանք պարզապես բացակայում են ինչպես այս, այնպես էլ՝ «Առողջապահություն» բաժններից, մինչդեռ նախորդ տարիների ծրագրերում նախատեսված էին շարունակել տարեցների սոցիալական սպասարկման, աջակցությանն ուղղված փորձարարական ծրագրերի իրագործումը՝ ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո՝ տուն-ինտերնատների միջոցով, նաև՝ պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում։ Փոխանակ ամփոփվեին այդ ծրագրերի արդյունքները և ընդլայնվեին դրանք, մոռացության են մատնված այդ ծրագրերի շահառուները՝ ծանր հիվանդություններով տառապող և մշտական հոգածության կարիք ունեցող հազարավոր անձինք, այդ թվում՝ հատկապես Այցհայմերի հիվանդությամբ տառապող բուժառուները: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Երեխաների և սոցիալական պաշտպանություն» բաժնում լրացնել պալեատիվ օգնություն հայցող միայնակ, անժառանգ հաշմանդամ ծերերին այդ ծառայությունների մեջ ընդգրկելու, նրանց նկատմամբ շուրջօրյա խնամք ապահովելու ուղղությամբ հիմնախնդիրը և դրան համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: Միաժամանակ մեզ խիստ անորոշ են թվում Ծրագրի «Երեխաների և սոցիալական պաշտպանություն» բաժնում նշված 2023 թ. իրականացվող ծրագրերից 7-րդը՝ «Հասարակական կազմակերպություններին աջակցություն», ինչը ըստ մեզ իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Հետևապես առաջարկում ենք ավելի հստակեցնել այդ ծրագիրը՝ նշելով ծրագրի արդյունքային ցուցանիշները, հասարակական կազմակերպություններին ներգրավելու ընթացակարգերը: | Պալեատիվ (ամոքիչ) բժշկության և համապատասխան ծառայությունների կարգավորումը աշխատակազմի առողջապահության վարչության իրավասություններից և կարգավորման ոլորտից դուրս է: Նշված ծառայությունների մասով հիմնախնդիրերի կարգավորման իրավասությունը պատկանում է ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմիններին, իսկ Երևանի քաղաքապետարանը, անհրաժեշտության դեպքում, իր իրավասությունների շրջանակներում աջակցում է ծրագրերի իրականացմանը: Սոցիալական դասին պատկանող «Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպություններին անդամակցությունը իրականացվում է ապահովելով բարձր հաշվետվողականություն, մասնավորապես անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է տրամադրել յուրաքանչյուր անդամակցության մասով ֆինանսական միջոցների ծախսման և ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետություն: Հասարակական կազմակերպությունների հետ հաագործակցության մասով պետք է նշել, որ՝ կարևորում ենք նշել, որ համագործակցության և աջակցության տրամադրման վերաբերյալ որևէ արգելող նորմ առկա չէ, սակայն կարևոր է նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են համայնքի պարտադիր խնդիրները և մասնավորապես 12-րդ հոդվածով 1-ին մասի 6-րդ ենթակետում որպես պարտադիր խնդիր նշված է համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը և ելնելով նշվածից Երեխաների իրավունքների և սոցիալական պաշտպանության վարչությունը կարևորելով ՀԿ-ների դերը՝ Կանոնադրության մեջ ամրագրվել են դրույթներ, մասնավորապես. 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար 9-րդ կետում նշած է, որ վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ 10-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություներ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը 12-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն՝ կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը 12-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը: Կարևոր է նշել, որ համագործակցությունը սկսվում է կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումից, որից հետո սկսվում է ուսումնասիրության փուլը: Ուսումնասիրության ընթացքում վարչություն է ներկայացվում կազմակերպության Կանոնադրությունը, իրականացված և ընթացիկ ծրագրեր, մանրամասն նշվում են նախատեսվող ծրագրի բոլոր բաղադրիչները /շահառուների քանակ, մատուցվող ծառայությունների նկարագիր, համայնքի համար կարևորության ընդգծում և այլն/, ծրագրի հետ ներկայացվում է նաև նախահաշիվը և վարչության աշխատակիցների կողմից իրականցվում են այցելություններ տվյալ կազմակերպության գործունեությունը ուսումնասիրելու նպատակով, բացի այդ անհրաժեշտության դեպքում կազմակերպության գործունեության և վերջինիս աջակցություն տրամադրելու նպատակահարմարության համար հարցում է ուղարկվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ուսումնասիրության արդյունքում վարչության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո աջակցության տրամադրման վերաբերյալ զեկուցագիր է ներկայացվում Երևանի քաղաքապետին և փաստաթղթերը շրջանառվում են իրավաբանակ ու ֆինանսական վարչություններում, որից հետո կնքվում է նվիրատվության պայմանագիր: Ծրագրի մեկնարկից հետո Վարչության կողմից իրականացվում է ծրագրի մշտադիտարկում, հիմք ընդունելով՝ Կանոնադրության 10-րդ կետի 8-րդ ենթակետը, որի համաձայն՝ քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
14 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 18:06:51 | 8. Համաձայնվելով մայրաքաղաքում զբոսաշրջության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի ինչպես «Զբոսաշրջություն», այնպես էլ «առևտուր և ծառայություններ» բաժիններում պատշաճ ուշադրություն չի դարձված արևային քաղաք համարվող Երևանի արևային օրերի մեծաքանակության առավելությանը: Առաջարկում ենք, որ նշված բաժիններից մեկում լրացնել նոր հիմնախնդիր և հետևյալ միջոցառումները (առաջարկությունը հավանության արժանանալու դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել միջոցառումների ձևակերպման և իրագործման ուղղությամբ). Երևանում էկոտուրիզմի զարգացում, արեւային սրճարանների ցանցի կառուցում: | Երևան քաղաքում քաղաքային զբոսաշրջության բոլոր ուղղությունները բավարար չափով ներկայացված են, սակայն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը պատրաստակամ է քննարկել էկոտուրիզմի զարգացման հետ կապված ներկայացված առաջարկությունները: Երևան քաղաքում արևային սրճարանների ցանցի կառուցման հետ կապված նախագծերի ու ծրագրերի իրականացման հետ կապված հարցը չի առնչվում վարչության գործառույթներին: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել; |
15 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 18:28:14 | Ծրագրի գերակայություններ են համարվել. Փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը, էներգախնայող համակարգերի ներդրումը, վերգետնյա մալուխային ցանցի ստորգետնյա անցկացումը, համակարգի անվտանգության նկատմամբ դրանց իրավունքների և պարտականությունների իրազեկվածության բարձրացումը, Շենքերի և բակային տարածքների բարեկարգում և բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը, Բնակելի ֆոնդի վերանորոգումը և պահպանումը, հարթ և թեք տանիքների, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի, վթարային պատշգամբների վերանորոգման շարունակականության ապահովումը և ըստ այդմ Ծրագրի «Կոմունալ տնտեսություն» բաժնում սահմանվել են համապատասխան հիմնախնդիրներ և միջոցառումներ: Սակայն դրանց, ինչպես նաև 2023 թ. Բյուջեի նախագծի ու Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված միւոցառումների ծրագրի մեջ չհայտնաբերեցինք սույն փաստաթղթի 1-ին մասում ներկայացված 1 և 3 կետերում ներկայացված խնդիրների լուծումը: Ըստ այդմ կրկին առաջարկում ենք Ծրագրի և Բյուջեի նախագծի մեջ մտցնել միջոցառումներ ուղղված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի. 1. Բ-2 թաղամասը մատակարարող բարձրավոլտ մալուխի փոխարինումը նորով, ինչի պատճառով ահա երկար տարիներ մեծ հաճախականությամբ ըդհատվում են թաղամասի շենքերի էներգամատակարարումը՝ լուրջ նյութական վնասներ հասցնելով թաղամասի բնակիչներին ու տնտեսվարող սուբյեկտներին, 2. վերանորոգել Ա.Բաբաջանյան փողոցի 91,93,95, 99 շենքերի մուտքերը, որոնք 1983 թ. շահագործումից հետո առ այսօր չեն եթարկվել վերանորոգման և լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիներին կյանքին ու առողջությանը, 3. քննարկել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի ընդհանուր վերանորոգման խնդիրը՝ էներգախնայող համակարգերի ներդրմամբ, կամ դրանց էլեկտրամատակարարման խնդրի լուծումը՝ դրանց տանիքներին արևային ֆոտովոլտային սարքավորումների տեղադրման ու շենքերի ջերմամեկուսացման միջոցով, 4. վերանորոգել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի միջակայքում համայնքի սեփականությունը համարվող մարզադաշտը և դրա շրջակայքը՝ դրա շրջապատում բարեկարգելով բակի տարածքը և տեղադրելով նոր մանկական ատրակցիոններ ու մարզական գույք, 5. ապահովել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի շրջակայքի և հատկապես՝ դեպի այդ շենքերը մուտք գործող ավտոճանապարհի շուրջօրյա լուսավորությունը, 6. քննարկել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի միջակայքում համայնքի սեփականությունը համարվող մարզադաշտի տակը ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու խնդիրը, ինչին համաֆինանսավորմամբ կմասնակցեն նաև բակի բնակիչները, | Ինչպես տեղեկացրեցիք 1. կետով՝ բակային բարեկարգման մասով պատվիրված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության պես այն կներառվի Երևան համայնքի 2023 թվականի բյուջեում, իսկ մնացած առաջարկվող աշխատանքների մասով, ինչպիսիք են՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումը կամ ավտոկայանատեղիի կառուցումը, շենքեր մուտք գործող ավտոճանապարհի շուրջօրյա լուսավորությունը, Երևան համայնքի 2023 թվականի բյուջեով համապատասխան ծրագրեր նախատեսված չեն: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
16 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 18:58:43 | 10. Համաձայնվելով մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Շինարարություն և բարեկարգում» բաժնի հիմնախնդիրների շարքը պետք է լրացվի նաև նոր հիմնախնդիր՝ ապօրինի կառույցներից քաղաքի տարածքը ազատելու միջոցով քաղաքացիների ազատ տեղաշարժի և քաղաքաշինական նորմերի պահպանում: Այդ տեսակտեից խնդրահարույց ենք համարում նախկինում կառուցված ապօրինի շենքերի շինությունների, գազա-բենզալցակայանների և այլ օբյեկտների գոյությունը մայրաքաղաքում, որոնք ոչ միայն տգեղացնում ե քաղաքի ճարտարապետական տեսքը, այլև խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժը, ավտոմեքենաների անվտանգ երթևեկը՝ սպառնալով ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Վերոհիշյալի տեսանկյունից մեզ խիստ անհանգստացնում է, թե ինչ միջոցներ են նախատեսվում ձեռնարկել Երեւան քաղաքի մայթերին կառուցված ապօրինի կառույցների վերացման ուղղությամբ (դիցուք՝ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 112 շենքի, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցի, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցի, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց, Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման ուղղությամբ, որոնք կառուցված են «Մանկան մոլորակ» մանկական սրաճարանին կից՝ չպահպանելով 50 մետր հեռավորությունը և զբաղեցրել են հետիոտների համար նախատեսված մայթը՝ խոչընդոտելով նրանց ազատ ու անվտանգ երթևեկությունը): Ընդ որում, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցը, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցը և Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմացի բենզալցակայնը կառուցված են Հյուսի-Հարավ մայրուղային ճանապարհի Ա.Բաբաջանյան փողոցի հատվածին հարակից պահեստային ավտոմոբիլային ճանապարհի և հետիոտների համար նախատեսված մայթերի վրա, որոնք էապես արդեն և ակնհայտորեն մոտակա ժամանակաշրջանում՝ մայրուղու շահագործումից հետո լուրջ խոչընդոտ կհանդիսանան ավտոմեքենաների ու հետիոտների ազատ տեղաշարժի ու երթևեկի համար: Իսկ ահա Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում այսօր գործող բենզալցակայանն ուղղակիորեն կառուցված է հետիոտների համար նախատեսված մայթի հաշվին և հանրային տրանսպորտի կանգառին կից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հետիոտների համար: Ըստ այդմ առաւարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերահիշյալ ապօրինությունները 2023 թ. ընթացքում վերացնելու ուղղությամբ: | Ապօրինի կառույցներից քաղաքի տարածքը ազատելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը որևէ գործողություն չի կարող իրականացնել, քանի որ այդ գործառույթը վերապահված է այլ վարչության: Բարձրաձայնված հարցը Երևանի զարգացման 2023թ. ծրագրի նախագծին վերաբերելի չէ, սակայն հարցին պատասխան ստանալու նպատակով կկազմակերպվի հանդիպում համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչների հետ: | Նախագծերում փոփոխություններ չեն կատարվել: |
17 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 19:16:12 | 11. Ծրագրի «Շինարարություն և բարեկարգում» բաժնում նախատեսված են աշխատանքներ կատարել մայրաքաղաքի հեղեղատների հիմնանորոգման ուղղությամբ: Սակայն ցավոք դրանց մասին մանրամասն տեղեկատվություն չկա, թե որտեղ և երբ են կատարվելու այդ աշխատանքները և Երեւան քաղաքի բյուջեում նախատեսված են արդյոք ծախսեր քաղաքի տարածքում հեղեղատարների մաքրման, վերանորոգման եւ կապիտալ շինարարության համար: Եթե ոչ, ապա ով է պատասխանատու դրանց, հատկապես դրանց համակարգերի աշխատանքի համար, որոնց մասին ահա 4-5 տարի է բարձրաձայնում ենք ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ «ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ում, որի անմիջական պարտականությունն է այդ լուրջ հիմնախնդրի լուծումը: Ցավոք նա տարիներ շարունակ չի զբաղվում այդ խնդրով՝ չկատարելով ՀՀ կառավարության հետ կնքած վարձակալության պայմանագրի պարտավորությունները՝ փոխարենը ամեն տարի դիմում է ջրամատակարարման և շրահեռացման սակագների բարձրացման պահանջով: Նշված խնդիրը լուրջ է հատկապես Երեւան քաղաքի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 89-99 շենոերի բակում, ՀԱ Բ-2 թաղամասի 148 շենքի դիմաց, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն ձայն բարբառո անապատի: Ըստ այդմ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերոհիշյալ հիմնախնդիրը 2023 թ. ընթացքում լուծելու ուղղությամբ: | Երևանի զարգացման 2023 թ. ծրագրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից հեղեղատների հիմնանորոգման ուղղությամբ իրականացվող ծրագիր ներառված չէ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով կոյուղագծերի և հեղեղատարերի վերանորոգման և հիմնանորոգման համար նախատեսված է 213,000.0 հազ. դրամ, որի հասցեականությունը ներկայացված է Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի ուղերձի նախագծում: Հաշվի առնելով խնդրի տարածված բնույթը, վերոնշյալ ծրագիրը իրականացվում է ըստ հասցեների հրատապության և շարունակական սկզբունքով՝ հնարավոր ֆինանսական միջոցների հատկացման շրջանակներում: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
18 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 20:28:17 | 12. Լուրջ հիմնախնդիրներ են սահմանվել Ծրագրի «Տրանսպորտ բաժնում»: Սակայն դրանք սպառիչ չեն և ամբողջապես չեն կարող լուծել մայրաքաղաքում այդ ոլորտում առկա լուրջ բացթողումները: Այդ բացթողումները հատկապես վերաբերում են հետևյալ հիմնախնդիրներին, որոնք առաջացնում են նաև հետևյալ հարցերը. 1) Առ այսօր լուծված չէ Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների հիմնախնդիրը: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը սահմանափակվեց միայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և կենտրոն, սակայն դա խնդրի լուծում չէ: Բյուջեի նախագծով նախատեսված է, որ այդ նպատակի համար հավաքագրվելու է 1.2 մլրդ դրամ, ինչը կազմում է տեղական վճարների 20.1 տոկոսը: Ընդ որում, անհասկանալի է, թե այդ գումարը ավելացե՞լ է արդյոք 2020, 2021, 2022 թթ. համեմատությամբ, թե՝ ոչ: Նախատեսված է, որ վարչական իրավախախտումների համար տեղական իրնքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները 2023 թ. կկազմեն 575.7 մլն դրամ կամ տեղական վճարների 9.6 տոկոսը: Անհայտ է մնում, թե այդ եկամուտների որ մասն են կազմելու ապօրինի «կարմիր գծերի» նախատեսված իրավախախտումների համար գանձվող ապօրինի տուգանքները, դրանց ծավալի հարաշարժը (դինամիկան), որոնք մենք գնահատում ենք ապօրինի և ոչ իրավաչափ: Երևան քաղաքի բյուջեի վերոհիշյալ 2 խումբ եկամուտները կազմում են 1.786 մլրդ դրամ կամ տեղական վճարների մոտ 30.0 տոկոսը կամ էլ երևանի բյուջետային ողջ մուտքերի 1.9 տոկոսը: Հետևապես կարծում ենք, որ ապօրինի «կարմիր գծերի» համար գանձվող գումարների ու դրանց խախտման համար գանձվող ապօրինի տուգանքների վերացումը մեծ վնաս չի լինի Երևան քաղաքի բյուջեի համար: Մանավանդ որ այդ հսկայական գումարների սոսկ մի մասն է՝ 412.8 մլն դրամը կամ էլ ապօրինի կայանտեղիների համար գանձվող գումարների սոսկ 34.1 տոկոսը, օգտագործվում այդ ապօրինի կարգավորման համար ՀՀ կառավարության 01.12.2016 թ. թիվ 1214-Ա և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016 թ. թիվ 655-Ա որոշումներով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծառայությունների մատուցման և Ազատության հրապարակի ստորգետնյա կայանտեղիի պահպանման համար: Ընդ որում, այդ ծախսերի մեջ նախատեսված են նոր լուսանկարահանող սարքերի ձեռք բերում, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենքով սահմանափակվել է այդ ծառայության մատուցումը Երևան քաղաքում ընդամենը 2 վարչական շրջանների տարածքներով: 2) Մարվե՞լ են արդյոք Երեւանի բյուջեի պարտավորությունները «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ին վարկային պարտավորությունների համար, 3) Ա՞նց է կացվել արդյոք անկախ աուդիտ «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ի նախընթաց գործունեության վերաբերյալ եւ պատրաստվե՞լ է արդյոք հանցագործության մասին հաղորդում դատախազությանը, 4) Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերը»: Փաստորեն Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի օրենսդրական կարգավորումները: Այսպես կոչված «կարմիր գծերն» իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Հետևապես առաջարկվում է, որպեսզի խնդիրը կարգավորելու նպատակով ընդունվեն նոր օրինագծեր, որոնք ուղղված կլինեն Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները չեղյալ համարելուն, 5) Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերում» կայանելու համար իբր իրավախախտումների մասին ապօրին, հակասահմանադրական որոշումների կայացումն ու ըստ այդմ քաղաքացիներին ապօրինաբար տուգանելու արատավոր գործընթացը, 6) թեև Ծրագրով նախատեսված է, որ Երևան քաղաքում վճարովի ավտո-կայանատեղերի արդիականացման աշխատանքների և բարեփոխումների շրջանակներում պլանավորվում է նոր 2 ստորգետնյա վճարովի ավտոկայանտեղերի կառուցում, սակայն մեզ նահայտ է, թե Երեւանի բյուջեում որքա՞ն են կազմելու իրապես վճարովի կայանատեղիներ կառուցելու ուղղությամբ ծախսերը եւ ո՞րտեղ են նախատեսվելու դրանք կառուցել: Մեր կարծիքով դրանք պետք է կառուցել Երևանի քաղաքապետարանի դիմացի, Ստ.Շահումյանի անվան հրապարակների, ՀՀ կառավարության 3-րդ շենքի դիմացի այգու տարածքներում և այլն, որոնք թույլ կտան թեթևացնելու Երևան քաղաքի փողոցների ու հրապարակների ծանրաբեռնվածությունը ավտոմեքենաներով, ինչպես նաև՝ երևեկության խցանումները: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հիմնովին վերանյավեն կառուցապատման նորմաները, որոնցում պետք է պարտադիր կերպով նախատեսվեն բոլոր հանրային շենքերում ավտակայանտեղիների կառուցում, 7) Երեւան քաղաքում խնդրահարույց է մնում հաշմանդամ վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Ի՞նչպիսի ծրագրեր կան այդ ուղղությամբ, 8) թեև Ծրագրով նախատեսված է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում), սակայն մեզ թվում է, որ այդ կայարանի կառուցումը էապես չի թեթևացնի Երևան քաղաքի տրանսպորտային երթևեկության խցանումները: Հարց է առաջանում, թե ինչու դրա փոխարեն Ծրագրում չի նախատեսված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ ծրագրում: Դրա կառուցումը էապես կնպաստեր Երևանի բազմահազար վարչական շրջանի բնակիչների տրանսպորտայինհոգսը՝ դեպի Երևաի կենտրոն և մոյւս վարչական շրջաններ հասնելու ուղղությամբ, կնպաստեր Երևան քաղաքի Իսակովի պողոտայի, Հրազդան կամրջի, Սեբաստիա փողոցի խցանումներ վերացմանը, դրանով կնպաստեր մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը, կթեթևացներ ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը: Ավելին, այդ շինարությունը կլիներ ավելի հեշտ՝ տեղանքի հարմարության առումով և կարելի էր զուգակցել Հյուսիս-Հարավ մայրուղու Շիրակի փողոց-Բաբաջանյան փողոց հատվածի վերջերերս իրականացված շինարարույթան հետ, օգտագործելով նաև Երևանի նորակառույց 5-րդ կամրջի հնարավորություները: Այստեղից էլ առաջարկում ենք Ծրագրով Քրիստափորի փողոցի մոտակայքում նախատեսված Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքները փոխարինել Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքնեով, 9) Թեև Ծրագրով նախատեսված են Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կարգավորման և անվտանգության ապահովման նպատակով մի շարք միջոցառումներ, այդուհանդերձ դրանք բավարար չեն: Երևան քաղաքում այդ հիմնախնդրի լուծումը բախվում է երկու գերատեսչությունների՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության գերատեսչական շահերի պայքարին, ինչ արդյունքում չիրացված են մնում ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ կյանքի ու առողջության պահպանման, անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ, և դրա հետևանքով նրանք կրում են լուրջ նյութական և որ նյութական՝ բարոյական, վնասներ: Այդ մասին փաստերից մեկի մասին նշել եմ սույն փաստաթղթի 1-ին մասի 7-րդ կետի վերջին պարբերությունում: Դրա հետ մեկտեղ չլուծված են մնում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հետևյալ իրավակարգավորումների պատշաճ իրագործումը, ինչը պատճառ է դառնում մայրաքաղաքում բազմաթիվ ճանապարհա-տրանսպորտային վթարների, Երևան քաղաքում երթևեկության փոփոխությունների մասին ոչ բոլոր դեպքերում են հայտարարվում զանգվածային լրատվության միջոցներով և եթե անգամ հայտարարվում են, ապա դրանք լինում են միանգամյ և ոչ թե որոշակի պարբերականաւոյթմաբ, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները տեղեկացված լինեն դրանց մասին: Օրինակ, Հյուսի-Հարավ մայրուղու Շիրակ-Բաբաջանյան փողոցների շինարարության ընթացքում Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների հատվածում երթևեկության փոփոխության մասին իրազեկում ԶԼՄ-ներով չեղավ: Ավելին, առ այսօր այդ հատվածում Անդրանիկ փողոցի վրա տեղադրված են իրար հակասող ճանապարհային նշաններ, որոնք ոչ միայն նպաստում են ՃՏՊ-ների քանակի ավելացմանը, այլև հիմք են հանդիսանում ՃՏՊ-ների ժամանակ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ապօրինի որոշումներ կայացնելու համար: Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները ընկնում են բարդագույն խնդրի մեջ՝ իրենց վթարված ավտոմեքենաների համար ապահավոագրական հատուցումներ ստանալու հարցում, առ այսօր Երևանի քաղաքապետը չի հաստատել մայրաքաղաքում վարդի թեկնածուների կողմից գործնական պարապմունքներ անցկացնելու համար արգելված կամ էլ թույլատրելի փողոցների ցանկը, ինչը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում վարորդի թեկնածուները ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվում են ապօրինի տուգանքների, մայրաքաղաի մի շարք բանուկ մասերում չկան կառուցված անվտանգ անցումներ, որոնք թույլ կտային քաղաքացիների անվտանգ հատել այդ ճանապարհները, մայրաքաղաքի շատ մայթեր զբաղված են տարաբնույթ ապօրինի առևտրային կետերով և կառույցներով, որոնք խոչընդոտում են հետիոտներ անարգել երթևեկը, առ այսօր գործուն պատասխանատվության միջոցներ չեն մշակած և չեն կիրառվում իրաախախտ հետիոտների նկատմամբ, ովքեր խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները՝ ակամ վարորդներին դարձնում են իրավախախտներ և հանցագործներ, ինչում նրաք շատ հաճախ մեղավոր չեն և այլն: Ըստ այդմ առաջարկում ենք ինչպես Ծրագրում, այնպես էլ ՀՀ օրենսդրության մեջ նախատեսել համապատասխան փոփոխություններ, իսկ Բյուջեի նախագծում՝ համապատասխան միջոցներ՝ վերանշյալ միջոցառումները կենասագործելու նպատակով: | Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի նախագծով «Փարքինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ի վարկային պարտավորությութնների մարման մասով միջոցներ չեն նախատեսվում: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
19 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 20:44:02 | 13. Ծրագրով որպես գերակայություն է նախատեսված Երևանի քաղաքաշինական նոր ռազմավարության (City Development Strategy) մշակման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ դրա կարևորագույն բաղադրիչներից պետք է լինեն. 1) Երևան քաղաքում շինարարական կարմիր գծերի խախտման արգելումը, 2) կառուցապատվող շենքերում ստորգետնյա ավտոկայանտեղիների պարտադիր նախատեսումը, 3) կառուցապատվող շենքերի միջև պատշաճ տարածություն ապահովելու քաղաքաշինական նորմեի պահպանումը, 4) կառուցապատվող շենքերին հարակից անհրաժեշտ ենթակառուցվածքների պարտադիր նախատեսումը, 5) շինարարության ժամանակ էներգախնայողության նոր տեխնոլոգիաների ներդրումը, 6) խնայողական ջեռուցման համակարգերի ներդրումը, 7) և այլն: Վերոհիշյալի կապակցությամբ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ հետևյալ ուղղություններով, որոնց մասին առաջարկությունները կարող ենք ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ դրանք ընդունվելու դեպքում. Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի շրջանակներում խնայողական ջեռուցման համակարգերի ներդրում, ֆիննական FARTO ֆիրմայի կողմից առաջարկվող լուծումները էներգախնայող ջերմային համակարգերի, հատկապես հիբրիդ համակարգերի ներդրումը Երևանում իրականացվող շինարարության ժամանակ: Դրանք կարելի է օգտագործել ինչպես դպրոցների ու մանկապարտեզների էներգախնայող ջերմապահովման ժամանակ (համակարգն ապահովում է տաք ջրամատակարարում, ջեռուցում եւ հովացում), «Արեւի քաղաք» անվանմանը համապատասխան այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման եւ կանաչ տնտեսության գաղափարն իրացնելու ուղղությամբ ռազմավարական ծրագրերի իրականացում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չմշակված հատվածի տարածքի գոտիավորման նախագծերի իրականացման, տասնամյակներ առաջ սեփականաշնորհված, սակայն առայժմ սսեփականության վկայական չունեցող անձանց արդարացի խնդիրները օրենքի շրջանակներում լուծելու, այդ բանգավառում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելու ուղղությամբ միջոցառումների իրականցում: | Այս կետով բարձրացված հարցերի քննարկման նպատակով հանդիպում-քննարկում է կազմակերպվել համապատասխան վարչությունների և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահի մասնակցությամբ: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել |
20 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 20:55:43 | 14. Նախագծում այդպես էլ չկարողացանք գտնել ՔՀԿ-ների հետ համագործակցության և կառուցողական երկխոսության հստակ ծրագրեր։ Այդ կապակցությամբ զարմանք են առաջացնում բյուջեի նախագծով նախատեսված հետևյալ ծախսային ուղղություները. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին, որով նախատեսվել է ավելի քան 500.0 մլն դրամի ծախս՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին աջակցելու նպատակով: Սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմներով են այդ միջոցները հատկացվելու և ում՝ չկա հստակություն, Աջակցություն հասարակական կազմակերպություններին ծրագրով նախատեսվել է շուրջ 77.5 մլն դրամի ծախս՝ տարբեր սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին անդամակցելու նպատակով: Հարց է առաջանում, թե ո՞ր օրենքների համապատասխան և թե ի՞նչու Երևանի քաղաքապետարանը պետք է մասնակցի տարբեր հասարակական կազմակերպություններին: Այդ մասին ոչինչ չի ասված ինչպես Ծրագրում, այնպես էլ բյուջետային ուղերձում: Հետևապես մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում ավելի քան 0.5 մլրդ դրամի ծախսերը, որոնք իբր ուղղված են լինելու հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով այդ ֆինանսական միջոցներն ուղղել հատկապես Երևան քաղաքի ծրագրերի և բյուջեի մոնիթորինգին ու վերահսկմանը՝ ՔՀԿ-ների ուժերով: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը կարող է տրամադրել իր փորձառությունը: | Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագիրը իրականացվում է ոլորտային մասնագետների կողմից՝ ըստ առաջարկվող ծրագրերի գնահատման և եզրակացության տրամադրման, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը՝ յուրաքանաչյուր ծրագրի մասով, իրականացվում է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրության հիմքով: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
21 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 20:56:02 | 15. Ծրագրով նախատեսվում է ներդնել «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել Երևան քաղաքի համար առանցքային որոշումների կայացմանը՝ առցանց տարբերակով, մասնակցել Երևանի առաջնահերթությունների սահմանմանը, հաշվետվություններ ստանալ՝ կատարված աշխատանքների և դրանց ընթացքի մասին, առաջարկություններով հանդես գալ և մասնակցել դրանց իրականացմանը։ Ի՞նչպես է դա իրականացվելու՝ անհայտ է: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվու՞մ է արդյոք համագործակցություն ՔՀԿ-ների հետ, հատկապես ծրագրերի մոնիթորինգի եւ վերահսկման ուղղությամբ: | Երևանի զարգացման 2023թ. ծրագրում «Ակտիվ քաղաքացի» համակարգի ներդնում չի նախատեսվում: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |
22 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 20:56:24 | 16. Ծրագրում նշվում է, որ Երեւանի զարգացման գերակայություն է. • Քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորում՝ բնակչությանը մասնակից դարձնելով հանրային նշանակություն ունեցող և բնակչությանը հուզող որոշումների կայացմանը՝ հարցումների, քննարկումների և տեղական հանրաքվեների միջոցով: • Քաղաքի կառավարման ներառականության ապահովում: • Իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակում և ձևավորում: ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՅԴ ՑՈՒՑԱՆԻՇԵՆՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՔՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ: | Չափելիությունը որոշվում է հանրային բաց լսումներին, ակտիվ քաղաքացիների, ՀԿ-ների, ՔՀԿ-ների մասնակցությամբ և նրանց կողմից ցուցաբերված ակտիվությամբ: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
23 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2022 20:56:53 | 17. Երեւան քաղաքի բյուջեն ի՞նչու չի կազմված ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել էնք նախկին հանրային քննարկումների ժամանակ: Փաստորեն Երևանի քաղաքապետարանը խուսափում է կատարել բյուջետային գործընթացի կարգավորման, պետական ու համայնքային բյուջեները ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու մասին հետևյալ փաստաթղթղերի պահանջները, ինչը էապես դժվարեցնելու է իրականացնել այդ ծրագրերի մոնիթորինգը և գնահատելու դրանց կատարման արդյունքներն ու ներառականությունը. ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը , ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության շրջանակներում մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին», ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան մեթոդական ուղեցույցները , «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները, և այլ իրավական նորմատիվ ակտեր: Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որ. պետական բյուջեն և համայնքների բյուջեները կազմելով ՀՀ համախմբված բյուջեն, պետք է կազմվեն նույն մեթոդաբանությամբ, Ծրագրային ձևաչափով բյուջետավորման նպատակն է պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, բյուջետային գործընթացում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: | Սկզբունքորեն համաձայն ենք ներկայիս ծախսային բյուջեի մոդելից ծրագրային բյուջետավորմանը անցնելու գաղափարին, սակայն հարկ է արձանագրել, որ Երևան համայնքը ունենալով բավականին խոշոր սեփական ծախսի ցուցանիշ և բազմաշերտ կառուցվածք, էապես տարբերվում է ՀՀ մյուս համայնքներից, որտեղ ըստ էության ծախսային մասում տեղ են գտնում պետության կողմից պատվիրակված կամ այլ ֆինանսական գործիքներով հատկացվող ծրագրերը , որոնք արդեն պետական հատվածի կողմից բյուջետավորված են լինում ծրագրային ձևաչափով: Ուստի Երևանի քաղաքապետարանը իհարկե ներկայումս ձեռնարկում է ինտենսիվ քայլեր՝ համագործակցելով նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ, սակայն ելնելով վերը նշվածի տրամաբանությունից ծրագրային բյուջետավորման անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված և կլինի փուլային: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Ձեր կողմից ներկայացված ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը վերաբերվում է միայն պետական բյուջեի գործընթացը սկսելուն և չի տարածվում համայնքների ինքնուրույն բյուջետային գործընթացը իրականացնելու վրա, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանով սահմանված մեթոդաբանությունը տարածվում է միայն պետական բյուջեի նախագծման վրա: Ներկայումս ՀՀ համայնքների բյուջեների նախագծման վերաբերյալ գործում է ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանը, որը նորմավորում է բյուջետային օրինակելի ձևաչափերը և դրանց լրացման մեթոդաբանությունը ՀՀ համայնքներում: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել; |
24 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 11:42:15 | 1. Ծրագրի և Բյուջեի նախագծի տարբեր հատվածներում նշվում են հիմնախնդիրներ, ծրագրեր ու միջոցառումներ, որտեղ նշվում է «հաշմանդամ» բառը, ինչը խիստ նվաստացնող է և հակասում է ՀՀ օրենսդրությանը: Առաջարկում ենք բոլոր նախագծերում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով և դրա հոլովաձևերով, | Երևան համայնքի 2023 թվականի բյուջեի ծրագրերի շրջանակում չի օգտագործվել «հաշմանդամ» բառը, իսկ առանձին միջոցառումները կվերանայվեն: | Նախագծում իրականացվել են համապատասխան փոփոխություններ: |
25 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.11.2022 12:18:56 | 3. Ծրագրի «Հանրակրթություն» բաժնի իրավիճակի նկարագրության մասում հստակորեն նշվել է կարևորագույն հիմնախնդիր, այն է՝ 2019թ.-ից Երևանի բոլոր դպրոցներում իրականացվող ներառական կրթության համատեքստում կարևորվում է դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավումը՝ հիմնանորոգման, վերանորոգման ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև մասնակի նորոգումների միջոցով հաշմանդամություն ունեցող սովորողների կարիքների հարմարեցմանը միտված աշխատանքները՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների, դասասենյակների հարմարեցում և այլն։ Ըստ այդմ այդ բաժնում նախատեսված է հիմնախնդիր. կրթական բարենպաստ ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված պայմանների ձևավորման անհրաժեշտություն: Սակայն այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ 2023 թ. նախատեսվող ծրագրերում ոչ մի միջոցառում նախատեսված չէ, բացառությամբ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման և/կամ քաղաքաշինության ծրագրերի շրջանակում Երևանի մի քանի պետական հանրակրթական դպրոցների հիմնանորոգման աշխատանքների: Ըստ մեր դիտարկումների և հարցախույզների այդ հիմնախնդիրը շատ սուր է Երևանի քաղաքի այն դպրոցներում, որոնք կառուցված են 50-60 տարի առաջ և չեն ենթարկվել հիմանորոգման: Դրա հետևանքով նշված դպրոցների սանհանգույցները գտնվում են անմխիթար վիճակում (շատերը խցանված են և չեն գործում՝ փակ են), ինչի հետևանքով դպրոցներում վտանգված է մնում սանիտարա-հիգիենիկ իրավիճակը, անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչի արդյունքում էլ ոչ միայն այդ անձինք, այլև աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը առողջական խնդիրների բարդացման վտանգի առջև են կանգնած: Բացի դրանից, այդ հին շենքերում միջհարկային ծածկերը-հատակները բաղդադից են, որոնք տարիների ընթացքում մաշվածության պատճառով ճոճվում ու ճռռում են՝ վտանգելով աշակերտների ու ուսուցչական անձնակազմի կյանքն ու առողջությունը: Լուրջ խնդիր է այդ դպրոցների շենքերում սպորտդահլիճների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված չափորոշիչներին: Արդյունքում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը շատ հաճախ անց են կացվում դասասենյակներում: Այդ դպրոցներից շատերում բացակայում են բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գծով նորագույն սարքերով համալրված լաբորատորիաները, որոնք նպաստելով սովորողների կրթադաստիարակչական աշխատանքներին, ինչպես նաև՝ բնագիտական առարկաների նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելով այդ առարկաների նկատմամբ՝ հետագայում կնպաստեն երկրում բարձրագույն կրթությամբ այդպիսի մասնագետների պատրաստմանը, ինչի կարիքն ունի երկրի տնտեսությունը: Հետևապես առաջարկում ենք. 1) Ծրագրի «Հանրակրթություն» բաժնի «Դպրոցական ոլորտի հիմնախնդիր» մասում Լրացներ հետևյալ հիմնախնդիրները և ըստ այդմ նախատեսել միջոցառումներ Ծրագրում և համապատասխան ծախսեր Բյուջեում. Լրացներ հետևյալ հիմնախնդիրները և ըստ այդմ նախատեսել միջոցառումներ Ծրագրում և համապատասխան ծախսեր Բյուջեում. 50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, սանհանգույցների վերանորոգում, դրանց հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց, 50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, միջհարկային բաղդադե ծածկեր-հատակների փոխարինում ժամանակակից տեխնոլոգիաներով և շինարարկան նորմերով միջհարկային ծածկերի, 50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գծով նորագույն սարքերով համալրված լաբորատորիաների ստեղծում և/կամ գործողների համալրում: 2) Ծրագրի «Կենտրոն վարչական շրջանի հիմնախնդիրներ» բաժնում չկա նախատեսված ոչ մի հիմնախնդիր և ծրագիր վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հետևապես առաջարկում ենք այդ բաժնում ի լրումն 15 հիմնախնդիրների լրացնել նոր հիմնախնդիր՝ հետևայալ բովանդակությամբ. «16. 50-60 տարուց առաջ կառուցված և չհիմնանորոգված դպրոցների շենքերի հիմնանորոգում, դրանց համարեցում հաշմանդամություն ունեցող անձանց և մարզադահլիճների, սանհանգույցների, միջհարկային ծածկերի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին»: Այդ հիմնախնդրի շրջանակներում 2023 թ. Բյուջեում նախատեսել ծախսեր 1954 թ. կառուցված, հիմնանորոգման չենթարկված և վերհիշյալ հիմնախնդիրների լուծման սուր և հրատապ կարիք ունեցող Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգումը, որի շրջանակներում իրականացնել. Դպրոցի սանհանգույցների համակարգի հիմնանորոգում, Դպրոցի միջհարկային ծածկերի-հատակների փոխարինում ժամանակակից տեխնոլոգիաներով ծածկերի, Նոր սպորտդահլիճի կառուցում, ինչի համար դպրոցի շենքի հարակից տարածքում կա համապատասխան տարածություն, Դպրոցի համալրում բնագիտական առարկաների նորագույն լաբորատորիաներով և/կամ առկա լաբորատորիաների համալրում նորագույն սարքավորումներով: | Հանրակրթական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից, մասնավորապես դրանց կապիտալ վերանորոգումները նախատեսվում և իրականացվում են պետական հատվածի կողմից: | Նախագծում փոփոխություններ չի կատարվել: |