Under development
ԺՈՒԼԻՈ ԱԴՐԻԱՆՈՅԻ ՍԵԶԱՐ ԲՐՈԼԼՈ ԶԱՆՈՏՏՈՅԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԺՈՒԼԻՈ ԱԴՐԻԱՆՈՅԻ ՍԵԶԱՐ ԲՐՈԼԼՈ ԶԱՆՈՏՏՈՅԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոյին, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի օգոստոսի 31-ի N 247-Ա հրամանագրով Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոյին շնորհվել է քաղաքացիություն: Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոնը այս պահին հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու ֆուտզալի ուսումնամարզական հավաքներին և Եվրոպայի նախընտրական փուլերի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոյին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոնը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոյին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
08.11.2022 - 28.11.2022
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Views 2462
Print