Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրինագծերի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը:
Իսկ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին օրենքում լրացում նախատեսող օրինագծի նախապատրաստումը պայմանավորված է հաղորդակցման պաշտոնական միջոց հանդիսացող պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեատերերի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությամբ՝ սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման համատեքստում: Գործող իրավակարգավորման շրջանակում պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձին տրվում է նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք ևս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում է նաև ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների)։
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ներկայիս գործող խմբագրության համաձայն` 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։ Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ։
Նշված նպատակի իրագործման համար ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ, որի նպատակներից և խնդիրներից է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ՝ ովքեր արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ։ Կառավարությունն իր թվայնացման ռազմավարության ներքո ձեռնամուխ է եղել թվային հասարակության և տնտեսության հիմնարարաների ներդրմանը, որի կարևորագույն հենասյունն է էլեկտրոնային նույնականացման և ստորագրության անվտանգ՝ քաղաքացու համար երաշխավորված, համակարգը:
Մինչև 2022 թվականի վերջ կներդրվեն «խելացի» և «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաև մինչև նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն բարձր որակի և ավելի հարմարավետ ծառայություն:
Հաշվի առնելով վերոգրյալը, մինչև նշված բարեփոխումների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ ունենալու իրավունքն անարգել իրացնելու նպատակով մշակվել են սույն օրինագծերը՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման (փոխանակման) գործընթացը մեկ տարի ժամկետով երկարաձգելու համար։
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա այն համարվում է հաղորդակցության պաշտոնական միջոց, որը շնորհվում և հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար: Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի թողարկման պահից բոլոր ֆիզիկական անձանց շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե: Հարկ է նշել, որ անձի առցանց խիստ նույնականացումը իրականացվում է ոչ միայն նույնականացման քարտով, այ նաև այլ միջոցներով, օրինակ բջջային նույնականացում (mID)։ Ապագայում նախատեսված է խիստ նույնականացման այլ միջոցների ներդրում, որոնց օգնությամբ հնարավոր է մուտք գործել պաշտոնական էլեկտրոնային փոստի հարթակ։
Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրել ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ՝ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից և 16 տարին լրացած անձանց համար։
Սույն օրինագծի ընդունմամբ ընթացիկ տարվա բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում, իսկ ՀՀ ոստիկանության 2023-2025 միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտով ներկայացված 2023թ. պետական բյուջեի գծով եկամուտները կնվազեն 854.500,0 հազ. դրամով, իսկ ծախսերը՝ 480.895,5հազ. դրամ գումարով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
«Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից։


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    04.11.2022 - 19.11.2022

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3906

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

04.11.2022

Ես Հայաստանի Հանրապետության Մարդ քաղաացի եմ ու դեմ եմ կենսաչափական անձնագրին ու դեմ եմ ընդհանրապես այդ համակարգի ներդրմանը Հայաստանի հանրապետությունում ու պահանջում եմ որպեսզի չեղարկվի այդ համակարգը Հայաստանի Հանրապետությունում Տեղացի հայերիս համար, ես չեմ ցանկանում հանձնել երրորդ անձի իմ անհատական տվյալները ու կենսաչափական տվյալները քանի որ դա հուսալի չէ և կոնկրետ հիմա մոսկվա քաղաքում մի քանի տասնյակ հազարավոր ռուբլիների արդյունքում հնարավոր է գնել մի ամբողջ պետության մարդկանց անհատական բոլոր տվյալները, ինչու եմ գրում որ դա վտանգավոր է և բացի այդ հատուկ բոլոր հնարավոր ծառայություններում աշխատող մարդկանց համար է վտանգավոր ուստի ես դեմ եմ նոր նմուշի անձնագրերի և կողմ հին սովորական թղթյա անձնագրերին...և պահանջում եմ որպեսզի կենսաչափական անձնագրերի գաղափարը ընդհանրապես չեղարկվի հայաստանի հանրապետությունում, իսկ աշխարհի շատ երկրներում օրինակ ԱՄՆ և այլ երկրներում այդ գաղափարը հանված է այսինքն նաղկին պահանջի փոխարեն որ վիզա ստանալու համար պարտավորրցնում էր կենսաչափական անձնագիր ունենալ այժմ հանված է դատավարության արդյունքում ինչ եք ուզում որ ԱՄՆ ի քաղաքացիների նման այստեղ էլ մեծ դատավարություն լինի կենսաչափական անձնագրերի ու այդի քարտերի նախագծի դեմ? Հասարակության մեծ մասը դեմ է այդի քարտերին ու կենսաչափական անձնագրերին, թե կարծում եք տեղյակ չի հասարակությունը սխալվում եք ու մենք միշտ պետք է դեմ արտահայտվենք կենսաչափությանը, չինաստանի նման էլէկտրոնային համակենտրոնացման ճամբարի ու ռեյտինգային համակարգին մենք դեմ ենք, ու հատ հատ այդ գլոբալիզացիայի ծրագրեր իրականացնողները ենթակա են պատասխանատվության, քանի որ դա հանցագործություն

See more