Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության որոշման նախագիծ (այսուհետ` Նախագիծ) մշակելու համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-240-Ն օրենքի 53-րդ հոդվածը և ՀՀ վարչապետի 28.09.2022թ. «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» թիվ 1114-Ա որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետը:
Ներկայումս ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշմամբ պրեկուրսորների զգալի չափերը սահմանված չեն, և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-240-Ն օրենքով կատարված լրացմամբ անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև պրեկուրսորների զգալի չափերը:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
3 Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել պրեկուրսորների զգալի չափը` այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի պահանջը: Լրացումը նախատեսվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման հավելված N 3-ում:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և փորձաքրեագիտական վարչության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Ակնկալվող արդյունքը.
Որոշման մեջ կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-240-Ն օրենքի 53-րդ հոդվածով նախատեսված նորմի կիրարկումը, ինչպես նաև կբարձրանա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
04.11.2022 - 19.11.2022
-
Type
Decision
-
Area
Fight against trafficking and illegal durg trade
-
Ministry
Police
Views 3171
Print