Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Arman Sargsyan 03.11.2022 10:03:44 Գովելի է այն հանգամանը, որ ուշադրություն է սևեռվում նաև արդեն իսկ սովորող ասպիրանտների նկատմամբ։ Ընդունվել է
2 Խաչատուր Խաչատրյան 03.11.2022 10:55:38 Նշված ՀՀ կառավարության փոփոխությունը շատ հիմնավորված է քանի, որ տարկետում ստացած ասպիրանտները ունեն խնդիր ատենախոսական աշխատանքը ավարտին հասցնելու համար։ Վերոնշյալ հարցը այս փոփխություններով կարգավորվում է, որի համար շնորհակալ ենք։ Ընդունվել է
3 Davit Mkheyan 08.11.2022 19:45:27 Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։ Չի ընդունվել 11-րդ կետով սահմանված ժամկետը վերաբերվում է հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուն այլ ոչ թե նոր ընդունվելու վերաբերյալ:
4 Davit Mkheyan 08.11.2022 19:45:34 Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։ Չի ընդունվել 11-րդ կետով սահմանված ժամկետը վերաբերվում է հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուն այլ ոչ թե նոր ընդունվելու վերաբերյալ:
5 Մարինա Հովհաննիսյան 09.11.2022 23:09:23 Շնորհակալություն եմ հայտնում նախագծով սահմանված փոփոխությունների համար և կցանկանայի մի փոփոխություն առաջարկել: Առաջարկում եմ Որոշման հավելվածի 14-րդ կետը «…հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած….>> թողնել նույն խմբագրությամբ, հստակեցնելով, որ պաշտպանության օրը պետք է պաշտոնապես նշանակվի և որոշվի ամենաուշը հայտարարված զորակոչի ընթացքում և ասպիրանտը պետք է պաշտպանվի և ստանա ԲՈԿ-ի հաստատումը կամ գիտական աստիճանի համապատասխանեցումը մինչև հաջորդ զորակոչի սկիզբը: Այս ձևով, Որոշմամբ սահմանված նույն ժամանակահատվածը մինչև հաջորդ զորակոչ, ևս օպտիմալ կերպով օգտագործվում է ատենախոսության և գիտական գործունեության համար` բացառելով ճգնաժամային իրավիճակը, որում հայտնվում են հատկապես արտերկրյա համալսարաններում ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ սովորող ՀՀ քաղաքացիները, ելնելով նշված ԲՈՒՀ-երի ուսումնական պրոցեսների կազմակերպման, տևողության և ատենախոսության պաշտպանության գործընթացների առանձնահատկություններից (օրինակ՝ արտերկրյա համալսարաններն ունեն իրենց ատենախոսության նշանակման օրենքներն ու ժամկետները, որոնք հնարավոր չէ փոփոխել)։ Չի ընդունվել Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից հաջորդ զորակոչին զորակոչելու հիմքը հանդիսանում է ոչ թե ատենախոսության պաշտպանության օրը նշանակված լինելու հանգամանքը, այլ բուն ատենախոսության պաշտպանությունը, նման կարգավորում նախատեսված է եղել ինչպես ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2002 թվականի N 2140-Ն որոշմամբ, այնպես էլ փոփոխվող հոդվածում: Իսկ ասպիրանտական կրթության շարունակականությունը ապահովելու համար նախագծով առաջարկվում է 26 տարեկանը փոխարինել 27 տարեկանով:
6 Գագիկ Բադադյան 11.11.2022 11:25:28 Բնականաբար, փոփոխությունը գովելի է կրթության շարունակականության և ամբողջականության ապահովման համատեքստում: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք այս փոփոխությունից հետո նաև նախաձեռնվելու է 451-Ն որոշումից բխող այլ որոշումներում ևս իրականացնել փոփոխություն, թե ոչ: Քանի որ դրանից բխող որոշումներում տարկետման առավելագույն ժամկետի մասով հավելվածում ոչ թե հղում է արվում 451-Ն որոշմանը, այլ առանձին նշվում է մինչև 26 տարին լրանալու օրը /տե՛ս օրինակ Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման կետ 1/: Հետևաբար, արդյո՞ք չկա անհրաժեշտություն փոփոխության ենթարկել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների 3-րդ հավելվածների 1-ին կետերը ևս՝ 26 տարին լրանալու օրը փոխարինելով 27 տարին լրանալու օրը կապակցությամբ, քանի որ քաղաքացիների կցագրման վկայականներում տարկետման հիմք է սահմանվում ոչ թե 451-Ն որոշումը, այլ առանձին անվանական որոշումները, և եթե չփոփոխվեն այդ որոշումները ևս, ապա զինկոմիսարիատների համար առկա չի լինի հիմք փոփոխելու տարկետման ժամկետները և իրականացնել փաստաթղթավորում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար: Պարզաբանվել է Բարձրացված հարցը կարգավորվում է նախագծի 2-րդ հոդվածով. որով սահմանվում է, որ «2-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է սույն կարգով տարկետում ստացած քաղաքացների վրա, որի մասին համապատասխան նշագրումը քաղաքացու կցագրման վկայականում կատարվում է համապատասխան զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ծառայության կողմից»