Add to favourites
Under development
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Agree
-
4 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:46:33 | Առաջարկվում է նախագծում Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունները և լրացումները նախատեսել առանձին կետերով, այս իրավական ակտերն են պարունակում անձի գործունակության սահմանափակման և իրավունքի իրացման հիմնարար դրույթները, ինչպես նաև այս օրենսգրքերով պետք է սահմանվեն որոշումների կայացման աջակցության մեխանիզմի իրավական բովանդակությունը, ինչպես նաև անձի իրավունքների ապահովման և պաշտպանության, վերահսկողության (ներառյալ՝ դատական) համակարգերը։ | Առաջարկն ընդունվել է։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:46:53 | Ի լրումն նախագծում նշված օրենքների՝ փոփոխություններ և լրացումներ նախատեսել նաև «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Նոտարիատի մասին», «Փաստաբանության մասին», «Բնակչության բժշկական օգնության և աջակցության մասին» ՀՀ օրենքներում։ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը արդեն իսկ ներառված է նախագծում, ավելացվել են «Նոտարիատի մասին», «Փաստաբանության մասին» օրենքները։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:47:08 | Առաջարկում ենք դիտարկել պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը՝ այդ միջոցով բարելավելու աջակցության ներդրվելիք համակարգը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:47:29 | Հավելվածի 1-ին գործողության արդյունքների սյունակից հանել 3-րդ կետը, քանի որ այն չի համապատասխանում նախագծում տեղ գտած նպատակներին և հակասության մեջ է մյուս գործողությունների հետ։ | Առաջարկն ընդունվել է։ | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:47:51 | Հավելվածի 1-ին գործողության 4-րդ արդյունքը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում ամրագրված են հոգեկան առողջության և (կամ) մտավոր խնդիր ունեցող անձանց առնչվող դատական գործընթացներում աջակցության մեխանիզմները»: | Առաջարկն ընդունվել է։ | |
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:48:09 | Հավելվածի 1-ին գործողության 5-րդ արդյունքը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ներդվել է հոգեբուժական օգնություն ստանալու նպատակով նախնական հրահանգավորման համակարգ»։ | Առաջարկն ընդունվել է։ | |
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:48:26 | Հավելվածի 1-ին գործողության արդյունքների սյունակից հանել 6-րդ արդյունքը՝ հաշվի առնելով, որ այն սահմանափակող, ոչ թե աջակցող բնույթ է կրում և ունի հավելյալ հիմնավորումների և միջազգային փորձի ներկայացման կարիք։ | Առաջարկն ընդունվել է։ | |
8 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:48:44 | Հավելվածի 2-րդ կետի 4-րդ արդյունքի «հոգեբուժության» բառը փոխարինել «հոգեկան առողջության» բառերով։ Նույն արդյունքը «մարդու իրավունքների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ տնտեսական իրավունքները,» բառերով։ | Նշված արդյունքը հանվել է՝ հիմք ընդունելով սույն առաջարկների 5-րդ կետը։ | |
9 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:49:02 | Հավելվածի 3-րդ գործողությունը համապատասխանեցնել նախագծի նպատակներին, այդ թվում՝ առաջնորդվելով անձի կարիքների և հասարակությունում առկա սահմանափակումների գույքագրման սկզբունքով, քանի որ աջակցության տեսակը, ձևը, ծավալը որոշելու հարցում չպետք է լինի գործունակության սահմանափակում։ Գործունակության սահմանափակման ցանկացած հնարավորություն հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար մոտեցումներին։ Կարևոր է նաև արձանագրել, որ աջակցության, աջակցության բովանդակության, ձևի, տեսակի, ծավալի մասին որոշումը պետք է կայացնի աջակցություն ստացող անձը։ Այն դեպքում, երբ զգալի ջանքերի դեպքում անձի հաղորդակցական կամ այլ դժվարություններից ելնելով չի հաջողվում որոշել նրա իրական կամքը և ցանկությունները, և այն ենթարկվելու է մեկնաբանության երրորդ անձանց կողմից, պետք է սահմանել լրացուցիչ երաշխիքներ՝ դատական վերահսկողության կամ, կախված աջակցության ոլորտից այլ տեսակի վերահսկողության միջոցով։ | Առաջարկն ընդունվել է։ Կետը խմբագրվել է։ | |
10 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:49:17 | Հավելվածի 4-րդ և 6-րդ գործողությունների ակնկալվող արդյունքները դարձնել չափելի, այդ թվում՝ 4-րդ գործողությունում նախատեսել մասնագետների թիվը և (կամ) կրթական ծրագրերի առկայությունը, վերապատրաստումն անցած մասնագետների մոտ գնահատված փոփոխությունը և այլն, իսկ 6-րդ գործողությունում՝ ձեռնարկների մշակված լինելը, իրազեկման արշավի իրականացումը մշակում։ | Առաջարկն ընդունվել է։ Կետը խմբագրվել է։ | |
11 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:49:32 | Նախագծի 4-րդ գործողությամբ սահմանված է. «Ոլորտը համալրել պատշաճ վերապատրաստված մասնագետներով՝ առաջնորդվելով մասնագետների որակավորման միջազգային լավագույն փորձով»։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որ մասնագետների մասին է խոսքը և ակնկալվող արդյունքներում նշել, թե ինչ կարողություններ պետք է ձեռք բերեն մասնագետները։ Եթե խոսքը ուղղակի աջակցող մասնագետների մասին է, ապա առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը. «աջակցող մասնագետներով, որոնք միջազգային լավագույն փորձի հիման վրա ձևավորված վերապատրաստումներից հետո կկարողանան արդյունավետորեն աջակցել անձին ֆինանսական գործարքներ կատարելիս, առողջապահական և իրավական հարցերով որոշումներ կայացնելիս և այլն»։ | Առաջարկն ընդունվել է։ Կետը խմբագրվել է։ Իսկ նախագծի 2-րդ գործողության արդյունքից հանվել է 4-րդ կետը։ | |
12 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:49:50 | Նախագծի 4-րդ գործողությամբ որպես արդյունք ամրագրել (ի թիվս նախագծում նշված անձանց) դատավորների, փաստաբանների, նոտարների համար վերապատրաստումների իրականացված լինելը։ | Առաջարկն ընդունվել է։ Կետը խմբագրվել է։ | |
13 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:50:05 | Նախագծի 6-րդ գործողության արդյունքներում ավելացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման նպատակով իրազեկվածության միջոցառումների իրականացված լինելը և վստահության շարունակական աճի գնահատումը։ | Առաջարկն ընդունվել է։ Կետը խմբագրվել է։ | |
14 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:50:20 | Նախագծի 6-րդ գործողության «դրանց մասնակից դարձնելով նաև խնդիրը կրող անձանց և նրանց ընտանիքներին» բառերը փոխել «դրանք իրականացնելով հոգեկան և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքների առաջնորդությամբ» բառերով։ | Առաջարկն ընդունվել է։, կետը խմբագրվել է։ | |
15 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 17.11.2022 17:50:33 | Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գործողությամբ «Իրականացնել իրավիճակի գնահատում և մշակել անգործունակ ճանաչված անձանց գործունակության վերականգման ժամանակացույց»։ Անձինք, ովքեր այժմ ճանաչված են անգործունակ, հայտնվել են այդ կարգավիճակում Հայաստանում աջակցության մեխանիզմների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ է վերականգնել նրանց գործունակությունը արտադատական կարգով և փոխարենը առաջարկել աջակցության միջոցով որոշումների կայացման հնարավորություններ։ Միջոցառման ծածկույթը պետք է ներառի ինչպես հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձանց, այնպես էլ համայնքում ապրող անգործունակ ճանաչված այլ անձանց։ | Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ, այն կարելի է իրականացնել նախագծի ընդունումից հետո, առանձին ծրագրային ձևաչափով՝ ուղղորդելով շահառուներին օգտվել առաջիկայում ընդունվելիք իրավական ակտերի կարգավորումներից։ |