Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիության և շենքերի անձնագրավորման ապահովում:

  • Discussed

    01.11.2022 - 16.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3576

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

16.11.2022

Դրական գնահատելով Կառավարության հանձնառությունը բարելավելու հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար և դրա համատեքստում կատարվող որևէ միջոցառում՝ հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նախագծի 1-ին հավելվածով սահմանված՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ընգրկված չեն ՀՀ դատարանների շենքերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի շենքից), այնինչ դրանցից ոչ բոլորն են գոնե նվազագույնս հագեցված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերին համապատասխան (օրինակ թեքահարթակների առկայության, դրանց թեքության աստիճանի, ինչպես նաև բռնաձողերի առկայության առումով)։ Միևնույն ժամանակ դատարանները՝ վերը նշված ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը հասկանալիորեն թելադրվում է անձանց՝ դատարանի մատչելիության, իրենց գործով լսված լինելու իրավունքի գործնական ապահովման անհրաժեշտությամբ։ Նշվածի հաշվառմամբ առաջարկում ենք ընդլայնման առումով վերանայել Նախագծով սահմանվող՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։

See more