«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետությունն ունի լիակատար և բացառիկ ինքնիշխանություն Հայաստանի Հանրապետության օդային տարածքի նկատմամբ։»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 20-րդ հոդվածի 6-րդ մասի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «երկրի» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետության» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 2-րդ կետի «, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին: Սույն կետում նշված փաստաթղթերն ապահովվում են ԻԿԱՕ-ի կողմից՝ աշխատանքային ճանաչված անգլերենով կամ ռուսերենով» բառերը փոխարինել «՝ ԻԿԱՕ-ի կողմից ճանաչված՝ անգլերեն կամ ռուսերեն աշխատանքային լեզուներով, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին» բառերով.
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
- 3-րդ մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Ավիացիայի տեսակները
1․ Ավիացիայի տեսակներն են քաղաքացիական և պետական։
- Քաղաքացիական ավիացիան ներառում է առևտրային ավիացիան և ընդհանուր նշանակության ավիացիան:
- Առևտրային ավիացիան առևտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղևորների, բեռի և փոստի կանոնավոր և/կամ ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար։
1) Կանոնավոր առևտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթների համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ և վճարի դիմաց իրականացվող չերթներն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար` ներառյալ կանոնավոր չվերթների հետ կապված ուղևորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթները:
2) Ոչ կանոնավոր առևտրային փոխադրումները ներառում են առևտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը և գործարարական ավիացիան.
- Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է.
1) ոչ առևտրային գործարարական ավիացիա.
2) ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիա․
3) անձնական թռիչքներ․
4) հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիա, ներառյալ գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, որոնողափրկարարական, պարեկային, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիա։
Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։
- Ընդհանուր նշանակության ավիացիա համարվում է նաև հետևյալ օդանավերով իրականացվող թռիչքները՝
1) փորձարարական օդանավեր, որոնք նախագծվել և վերափոխվել են հետազոտությունների, փորձարկումների կամ գիտական նպատակներով, և որոնք նախատեսվում է արտադրել սահմանափակ քանակությամբ,
2) օդանավեր, որոնց առնվազն 51 % ինքնաշեն կառուցված է անհատի կողմից, կամ անհատների ոչ առևտրային միավորման կողմից՝ իրենց անձնական ոչ-առևտրային նպատակների համար,
3) ոչ ավել քան երկու նստատեղ ունեցող ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ուժային սարք ունեցող պարաշյուտներ՝ հետևյալ առավելագույն թռիչքային քաշով.
ա. մեկտեղանի ցամաքային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 300 կգ, կամ
բ. երկտեղանի ցամաքային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 450 կգ, կամ
գ. մեկտեղանի ջրային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 330 կգ, կամ
դ. երկտեղանի ջրային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 495 կգ, այն պայմանով, որ երբ օգտագործվում է և որպես ջրային և որպես ցամաքային ինքնաթիռ կամ ուղղաթիռ, ապա կիրառվում են համապատասխանաբար երկու սահմանաչափերը,
ե. երկտեղանի ցամաքային ինքնաթիռ՝ իրանին ամրացված պարաշուտային համակարգով՝ 472,5 կգ,
զ. մեկտեղանի ցամաքային ինքնաթիռ՝ իրանին ամրացված պարաշուտային համակարգով՝ 315 կգ,
է. ինքնաթիռներ, որոնց կրիտիկական անկյան դեպքում նվազագույն արագությունը կամ վայրէջքի ժամանակ կայուն թռիչքի նվազագույն արագությունը չի գերազանցում 65 կմ/ժ.
4) մեկ և երկտեղանի գիրոպլաններ՝ ոչ ավել քան 560կգ առավելագույն թռիչքային քաշով,
5) 80 կգ առավելագույն դատարկ քաշով մեկտեղանի կամ 100 կգ առավելագույն դատարկ քաշով երկտեղանի սավառնակներ՝ ներառյալ ոտքով գործարկվող սավառնակներ,
6) ցանկացած այլ տեսակի օդանավեր, որոնց առավելագույն դատարկ քաշը՝ ներառյալ վառելիքի առավելագույն քաշը, կազմում է ոչ ավել քան 70կգ:
Սույն մասում նշված օդանավերով ավիացիոն հատուկ աշխատանքներ, ինչպես նաև առևտրային փոխադրումներ չեն կարող իրականացվել:
- Սույն հոդվածի 3-ին և 4-րդ մասերում նշված նպատակներով օգտագործվող օդանավերը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր:
- Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված օդանավերի հաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, տեխնիկական սպասարկման, օդանավերի անձնակազմերի անդամների ու ավիացիոն մասնագետների որակավորման, ապահովագրության, ավիացիոն իրադարձությունների քննության հետ կապված կանոնակարգումներն իրականացվում են այդ նպատակով ստեղծված հասարակական միավորումների կողմից, որոնց ավիացիոն գործունեության հիմնական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Հայաստանի Հանրապետության ռազմական, մաքսային և ոստիկանության մարմիններում օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր, իսկ նշված օդանավերով իրականացվող ավիացիոն գործունեությունը համարվում է պետական ավիացիա:
- Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեությունն իրականացվում է սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավերով: Ավիացիոն գործունեություն կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության պետական օդանավերով:
- Օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող քաղաքացիական օդանավերը կարող են թռչել կամ ավիացիոն գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում միայն համապատասխան իրավունքներ նախատեսող միջազգային պայմանագրի (համաձայնագրի) առկայության դեպքում կամ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Ավիացիայի բնագավառի լիազորված մարմինները
- Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմին է (այսուհետ՝ լիազորված մարմին), որն իրականացնում է օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և այդ նպատակով առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իրականացնում ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
- Լիազորված մարմնի լիազորություններն են՝
1) քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության պետական կառավարման իրականացումը.
2) օդային տրանսպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը.
3) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցությունների վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.
4) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը, դրանց ներդնումը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
5) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի համաձայն առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի և թույլտվությունների տրամադրումը.
6) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրությունը, վերլուծությունը և իրականացումը.
7) քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը.
8) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջների սահմանումը, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
9) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացումն ու տեսչական գործառույթների անցկացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.
10) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ տալը` անհրաժեշտության դեպքում համապատասխան քննությունների, թեստերի անցկացման ու տեսչական գործառույթների իրականացման նպատակով փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
11) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.
12) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
13) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով թռիչքային անվտանգության պետական ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը` հիմքում ունենալով Չիկագոյի կոնվենցիայի հավելված 19-ը և դրանում կատարվող փոփոխությունները.
14) օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.
15) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը.
16) իր սահմանած կարգով`
ա. ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և վկայականների տրամադրումը,
բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:
- Լիազորված մարմինն օդանավակայանների ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը և տեսչական գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջների կատարումն ապահովելու համար:
- Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` լիազորված մարմնի իրավասությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:
- Լիազորված մարմնի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Լիազորված մարմինն ունի արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած աղբյուրներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Լիազորված մարմնի արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, լիազորված մարմնի աշխատակիցների պարգևատրումը (այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների), ինչպես նաև սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:
- Լիազորված մարմինն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով`
1) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններն ապահովելու անհրաժեշտությունից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը` Հայաստանի Հանրապետության կողմից.
2) ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:
- Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է (այսուհետ՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:
- Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը և վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից ձևավորված մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից։
- Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազորված մարմնից և այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործառույթներին: Իրենց գործառույթներն իրականացնելիս՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը չեն ստանում և չեն ղեկավարվում որևէ այլ մարմնից ստացած ցուցումներով և ունեն Կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված լիազորություններ քննությունների անցկացման նկատմամբ:
- Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովն իրավունք ունի `
1) անարգել մուտք գործել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.
2) հետազոտել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ՝ օդանավային ինքնագրերը և օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները, պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաև օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները և ստանալ անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:
- Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կազմակերպում է օդանավի, նրա մասերի և պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանությունը՝ տվյալ տարածքներ կողմնակի անձանց մուտքն ու հափշտակության դեպքերը կանխելու և օդանավի ու նրա մասերի ֆիզիկական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով:»:
Հոդված 8. Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կարգավորման լրազորված մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազորված մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով լիազորված մարմինը քաղաքացիական ավիացիայի բնագավառում իր իրավասության շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):
Վերահսկողության նպատակով լիազորված մարմինն իրականացնում է ուսումնասիրություններ և տեսչական գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության ստանդարտների, հարցաշարերի, մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների հիման վրա: Վերահսկողությունը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգ սահմանված չէ:».
2) 2-րդ մասում՝
ա. 1-ին պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով.
բ. 2-րդ պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով, իսկ «, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո» բառերը հանել:
Հոդված 10. Օրենքի 3-րդ գլխի վերնագրի «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ» բառով:
Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում՝
- 1-ին մասի «Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո:» նախադասությունը հանել.
- 2-րդ մասի 1-ին պարբերության «օդային երթևեկության» բառերը փոխարինել «ավիացիայի» բառով, իսկ 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
- 3-րդ մասի «օրենսդրությամբ սահմանված» բառերը փոխարինել «կառավարության սահմանած» բառերով.
- 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աերոնավիգացիոն սպասարկումն ապահովող կապի, նավիգացիոն և դիտարկման միջոցներին ներկայացվող պահանջները սահմանում է լիազորված մարմինը:»:
Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածում՝
- վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Աերոնավիգացիոն սպասարկումը».
- 1-ին մասի 2-րդ պարբերության «կառավարվող» բառը հանել.
- 2-րդ մասի « և (կամ) ներքին կանոնավոր առևտրային» բառերը հանել.
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազորված մարմինը սահմանում է աերոնավիգացիոն սպասարկման՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության, որոնողական և վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և սահմանում է ապահովության պահանջները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները։ Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության մատուցումն իրականացնում է լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն կարող է իրականացվել լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) այլ կազմակերպությունների կողմից: Սույն մասով նախատեսված կազմակերպություններին թույլտվություն տալու (կազմակերպությունների սերտիֆիկացման) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Լիազորված մարմինն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության մատուցում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:».
- 5-րդ մասի «ատեստավորման վկայականի» բառերը փոխարինել «վկայականի» բառով, իսկ «Հատկացված օդային տարածքներում բացառապես ռազմական օդանավերի թռիչքների կառավարում իրականացնող ռազմական կարգավարների ատեստավորումն իրականացվում է միասնական համակարգի գործունեության կարգը սահմանող պահանջների հիման վրա:» նախադասությունը հանել.
- 6-րդ մասում՝
ա. 1-ին պարբերության «և այլ հարակից գործառույթների իրականացման», «կամ այլ համապատասխան մարմնի» և «և հարակից ծառայությունների մատուցման» բառերը հանել, իսկ «երկրի» և «երկրներից» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետության» և «պետություններից» բառերով.
բ. 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում աերոնավիգացիայի օդերևութաբանական ծառայություններ կարող են մատուցել սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազորված մարմնի համապատասխան թույլտվություն ստացած կազմակերպությունները: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով տվյալ տարածքում սպասարկվելիք օդային երթևեկության տեսակները:».
- 9-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հտևյալ խմբագրությամբ.
«Օդանավակայանների կառավարիչների կողմից սահմանվող սակագները կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, եթե այդպիսիք կան. Իսկ դրանց բացակայության դեպքում, ինչպես նաև աերոնավիգացիոն սակագները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:»:
Հոդված 13. Օրենքի 12-րդ հոդվածում՝
- 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ըստ փոխադրումների նշանակության՝ օդանավակայանները լինում են միջազգային և ներքին:».
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միջազգային օդանավակայան է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր։ Միջազգային օդանավակայանների աերոդրոմները ենթակա են սերտիֆիկացման:
Ներքին օդանավակայան է համարվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը: Ներքին օդանավակայանների աերոդրոմները և (կամ) ուղղաթիռադաշտերը, պայմանավորված ուղևորների և բեռների փոխադրումների ծավալով, շահագործվում են սերտիֆիկատի կամ թույլտվության հիման վրա:».
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ աերոդրոմի սերտիֆիկատը կամ աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի շահագործման թույլտվությունը տրվում է լիազորված մարմնի կողմից։
Աերոդրոմների և (կամ) ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման և թույլտվությունների տրման կարգերը և շահագործման պայմանները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության մեջ նշված ծավալները սահմանում է լիազորված մարմինը։
Քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման կանոնները, ինչպես նաև աերոդրոմի տարածքում վթարափրկարարական ծառայության գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
- 5-րդ մասի «Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջները:» նախադասությունը հանել.
- 6-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազորված մարմինն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն սերտիֆիկացված կամ շահագործման թույլտվություն ստացած աերոդրոմների և (կամ) ուղղաթիռադաշտերի, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ` բացառապես ԻԿԱՕ-ի, Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման վերահսկողությունը չպետք է խոչընդոտի օդանավակայանների կառավարիչների բնականոն գործունեությանը:».
- 7-րդ մասը «սերտիֆիկատի» բառից հետո լրացնել «կամ շահագործման թույլտվության» բառերով, իսկ «օդանավակայանը» բառը փոխարինել «աերոդրոմը» բառով.
- 8-րդ մասի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
- 10-րդ և 11-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Լիազորված մարմինն ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով կարող է սահմանել օդանավակայանի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ՝ բացառապես հիմնվելով ապահովության և անվտանգության վերաբերյալ ԻԿԱՕ-ի, Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վրա:
- Օդանավակայաններում իրականացվող բարեփոխումները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության բոլոր պահանջներին:».
- 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
- 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները կարող են հանձնվլ հավատարմագրային կառավարման, որով համապատասխան կառավարչին փոխանցվում են հետևյալ իրավունքները.
1) օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը.
2) գործելու որպես օդանավակայանի կառավարիչ՝ սահմանելով և կիրառելով օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը.
3) շահագործելու օդանավակայանը և ստանալու շահույթ դրա շահագործումից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված լիազորությունների շրջանակում տրամադրելու թույլտվություններ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնելու համար կամ իրականացնելու այդ գործունեությունն ուղղակիորեն՝ հավատարմագրային կառավարման պայմանագրին համապատասխան:».
- 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև հավատարմագրային կառավարման միջոցով:
Հավատարմագրային կառավարման միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Հավատարմագրային կառավարմամբ շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:
Հավատարմագրային կառավարման պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Օդանավակայանների հավատարմագրային կառավարման պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթահավատարմագրային կառավարման:
Ենթահավատարմագրային կառավարման պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի և (կամ) շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է համապատասխան վերահսկողություն օդանավակայանի հավատարմագրային կառավարչի գործունեության նկատմամբ՝ հավատարմագրային կառավարման պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով:».
- 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Սույն օրենքի իմաստով աերոդրոմների և (կամ) ուղղաթիռադաշտերի վերգետնյա միջոցներ և ծառայություններ են համարվում աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի շահագործողական վիճակի պահպանման, ուղևորների, ուղեբեռների, բեռների գրանցման և օդանավի կոմերցիոն (ուղևորների նստեցում/իջեցում, բեռնում/բեռնաթափում) և տեխնիկական (օդանավի կայանում, վառելիքալցավորում, էներգամատակարարում, հակասառցամշակում, կենցաղային սպասարկում) սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:»:
Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածում՝
- 5-րդ մասը «սերտիֆիկացված» բառից հետո լրացնել «կամ թույլտվություն ստացած» բառերով.
- 8-րդ մասի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով.
- 9-րդ մասի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:
Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրը
- Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցումը, հաշվառումը, օդանավերի պետական ռեգիստրի (ռեեստրի) և դրա հավելվածի վարումը, օդանավերի ապագրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ իր սահմանած կարգով:
- Սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում նշված օդանավերը ենթակա չեն գրանցման Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում: Դրանց հաշվառումն իրականացվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հասարակական միավորումների կողմից:»:
Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցվում է օդանավի, օդանավի սեփականատիրոջ և օդանավ ձեռք բերելու, օդանավը շահագործողի (եթե նա տարբերվում է սեփականատիրոջից), օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններին վերաբերող տեղեկությունները: Օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է ներկայացվել գրանցման «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) եթե օդանավին վերջին մեկ տարվա ընթացքում չի տրվել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը լիազորված մարմնի սահմանած ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը.».
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիազորված մարմինը սահմանում է օդանավերի ապագրանցման և արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը:»:
Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում՝
- 2-րդ մասում՝
ա. 1-ին պարբերության «վկայականների» բառերը փոխարինել «սերտիֆիկատների» բառերով.
բ. 2-րդ պարբերության «տիպի թռիչքային պիտանիության վկայականների» բառերը փոխարինել «տեսակի հավաստագրերի» բառերով.
- 4-րդ մասի «տիպի սերտիֆիկատը» բառերը փոխարինել «տեսակի հավաստագիրը» բառերով:
Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածում՝
- 2-րդ մասում՝
ա. 1-ին պարբերության «վկայական» բառը փոխարինել «սերտիֆիկատ» բառով.
բ. 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օդանավի շահագործման հետ կապված լիազորված մարմնի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության սերտիֆիկատում:».
- 3-րդ և 5-րդ մասերի «վկայականի» բառերը փոխարինել «սերտիֆիկատի» բառերով:
Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածում՝
- վերնագրի «վկայականի» բառը փոխարինել «սերտիֆիկատի» բառով.
- 1-ին մասի «վկայականը» բառը փոխարինել «սերտիֆիկատի գործողությունը» բառերով.
- 2-րդ մասի «դադարեցնում է» բառը փոխարինել «դադարեցնում կամ կասեցնում է» բառերով, իսկ «սերտիֆիկատը կամ կասեցնում է դրա» բառերը փոխարինել «սերտիֆիկատի» բառով.
- 3-րդ մասի «վկայականը» և «վկայական» բառերը փոխարինել համապատասխանաբար «սերտիֆիկատը» և «սերտիֆիկատ» բառերով:
Հոդված 21. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 1-ին կետի «վկայականը, կամ երկարաձգվի» բառերը փոխարինել «սերտիֆիկատը կամ երկարաձգվի դրա» բառերով.
- 2-րդ կետի «վկայական» բառը փոխարինել «սերտիֆիկատ» բառով:
Հոդված 22. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 23. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունում» բառերը հանել, իսկ «վկայական» բառերը փոխարինել «սերտիֆիկատ» բառերով:
Հոդված 24. Օրենքի 30-րդ հոդվածում․
1) 4-րդ մասի 3-րդ պարբերության «, ինչպես նաև նոր տիպի օդանավերի վրա վերապատրաստմանն ուղղված» բառերը փոխարինել «վերաբերյալ» բառով.
2) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
«7. Վկայականը և դրա մեջ նշվող որակավորման նիշերը տրվում են որոշակի գործողության
-
Discussed
23.10.2017 - 07.11.2017
-
Type
Law
-
Area
Aviation
-
Ministry
Civil Aviation Committee
Views 12432
Print