Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:27:08 2. Հայաստանի Հանրապետության բանակում ժամկետային ծառայություն իրականացրած կամ իրականացնող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցած, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարող եւ կատարած զինծառայողների հարազատներին տրամադրել պարտադիր վճարի արտոնություններ: Այդ նպատակով առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածից հետո լրացնել նոր հոդված` հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 12.1 Դրոշմանիշային վճարների արտոնությունները 1. Դրոշմանիշային վճարներ կատարելուց ազատվում են. 1.1 սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնց 1-ին կարգի հարազատները գտնվում են Հայաստանի Հանրապետության բանակում ժամկետային ծառայության մեջ` դրա ողջ ընթացքում, 1.2 սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնց 1-ին կարգի հարազատները գտնվում են Հայաստանի Հանրապետության բանակում անժամկետ եւ/կամ պայմանագրային ծառայության մեջ` դրա ողջ ընթացքում:»: Առաջարկը չի ընդունվել։ Մեր կարծիքով, առաջարկությունն անընդունելի է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կնվազեցի Հիմնադրամի եկամուտները` վտանգելով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող համակարգի ֆինանսական կայունությունը և նվազեցնելով շահառուների շրջանում նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Վերը նշվածը, մեր կարծիքով, անպատասխանատու վերաբերմունք է հենց այդ ընտանիքների հանդեպ:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:27:08 3. Խիստ վիճելի է Օրինագծի հիմնավորման մեջ նշված այն միտքը, որ. «… Ընդ որում, վերադարձված դրոշմանիշային վճարների դինամիկան պայմանավորված է կատարված օրենսդրական փոփոխություններով և ունի աճի միտումներ, ինչը Հիմնադրամի համար առաջացնում է լրացուցիչ վարչարարության անհրաժեշտություն: Մյուս կողմից, վիճահարույց է գործընթացի նպատակահարմարությունը և հասցեականությունը` հաշվի առնելով օրենքի նպատակները (օրինակ, պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներին դրոշմանիշային վճարների վերադաձը չի կարող դիտարկվել որպես մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի բաղադրիչ):» Մեր կարծիքով այդ հիմնավորումը և դրա հետ կապված Օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է հանվեն, քանզի Օրենքի ընդունումը ՀՀ քաղաքացիների կողմից հիմնականում ընդունվել է հայրենասիրական պարտքի զգացմամբ: Սակայն, միեւնույն ժամանակ, նրանց մոտ առաջացել է ոչ միայն իրենց սահմանադրական կարեւորագույն իրավունքներից երկուսի` օրենքի առջեւ հավասարության եւ խտրականության բացառման, իրավանորմերի ոտնահարման զգացում, այլև լուրջ դժվարություններ Օրենքի շահառուների համար: Դա արտահայտվեց նրանցից շատերի կողմից տարբեր առիթներով ներկայացվող հարցախույզներում, հարցազրույցներում: Այսպես, Օրենքով սահմանված նորմերն առավել անտանալի են Հայաստանի Հանրապետության բանակում ժամկետային ծառայություն իրականացրած կամ իրականացնող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցած, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարող եւ կատարած զինծառայողների հարազատների համար: Այսպես, նրանք լուրջ դժվարություններ ունենում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո իրենց եկամուտներից հիմնադրամին վճարված դրոշմանիշային վճարի, ինչպես նաև ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը ետ ստանալու հարցում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք զանգվածաբար ետ չեն վերադարձվում։ Իսկ մեր հարցումներին հիմնադրամը ֆիզիկական անձին վերադարձված ընդհանուր գումարի եւ անձանց թվի մասին կոնկրետ պատասխաններ չի տալիս։ Ընդունվել է ի գիտություն։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանկ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել է մեկ հիմնական նապատակով` ապահովել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների ու կամավորականների սոցիալական ապահովության որոշակի մակարդակ` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման միջոցով: Հաշվի առնելով վերը նշվածը` մեր կարծիքով, օրենքով նախատեսված ցանկացած կարգավորում պետք է բխի վերը նշվածից և նպատակաուղղված լինի այդ խնդրի լուծմանը: Հարկ է նաև նկատի ունենալ, որ ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր, ինչը ենթադրում է լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն, որոնք ուղղվելու են Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին: Իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները, նախատեսվում է ֆինանսավորել տարբեր աղբյուրներից, այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վճարվում են վարձու աշխատողներին` որպես վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումար: Վերադարձված դրոշմանիշային վճարներին մասին տեղեկատվությունը ներկայացված է տեղեկանքում և կազմել են. 2018 թ.` շուրջ 47 մլն դրամ (3,900 անձ), 2019 թ.` շուրջ 94 մլն դրամ (6,770 անձ), 2020 թ.` շուրջ 115 մլն դրամ (8,216 անձ), 2021 թ.` շուրջ 56 մլն դրամ (4,550 անձ), 2022 թ. (մինչև սեպտեմբեր)` շուրջ 222 մլն դրամ (4,660 անձ): Ընդ որում, առաջարկվող կարգավորումը նպատակ ունի լուծել առաջարկության մեջ նշված խնդիրը՝ կապված ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու հետԼ
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:28:04 4. Վերոհիշյալի ենթատեքստում ամբողոջովին համամիտ լիելով Օրինագծից ակնկալվող արդյունքների հետ, բոլորովին համաձայն չենք Օրինագծով աեռաջարկվող այն դրույթի հետ, որով առաջարկվում է «Ուժը կորցրած ճանաչել կամ խմբագրել վճարած դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու վերաբերյալ դրույթները,»: Ընդունվել է ի գիտություն։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանկ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել է մեկ հիմնական նապատակով` ապահովել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների ու կամավորականների սոցիալական ապահովության որոշակի մակարդակ` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման միջոցով: Հաշվի առնելով վերը նշվածը` մեր կարծիքով, օրենքով նախատեսված ցանկացած կարգավորում պետք է բխի վերը նշվածից և նպատակաուղղված լինի այդ խնդրի լուծմանը: Հարկ է նաև նկատի ունենալ, որ ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր, ինչը ենթադրում է լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն, որոնք ուղղվելու են Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին: Իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները, նախատեսվում է ֆինանսավորել տարբեր աղբյուրներից, այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վճարվում են վարձու աշխատողներին` որպես վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումար: Վերադարձված դրոշմանիշային վճարներին մասին տեղեկատվությունը ներկայացված է տեղեկանքում և կազմել են. 2018 թ.` շուրջ 47 մլն դրամ (3,900 անձ), 2019 թ.` շուրջ 94 մլն դրամ (6,770 անձ), 2020 թ.` շուրջ 115 մլն դրամ (8,216 անձ), 2021 թ.` շուրջ 56 մլն դրամ (4,550 անձ), 2022 թ. (մինչև սեպտեմբեր)` շուրջ 222 մլն դրամ (4,660 անձ): Ընդ որում, առաջարկվող կարգավորումը նպատակ ունի լուծել առաջարկության մեջ նշված խնդիրը՝ կապված ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու հետԼ
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:28:04 5. Տնտեսագիտորեն սխալ ենք համարում Հիմնավորումներ բաժնում ներկայացված տեղեկանքն այն մասին, որ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։»: Մինչդեռ Օրինագծի հիմնավորման առաջարկվող լուծումներ բաժնի 3-րդ մասում նշվում է, որ այդ նպատակով բյուջետային ծախսերը տարեկան կավելանան 78 մլն ՀՀ դրամի չափով: Ւնդ որում, շատ խնդրահարույց են այդ ծախսերը հիմնավորող աղյուսակներում բերված թվերը, որոնցում անհասկանալի են դրանց չափի միավորները, ծախսերի մեծություները: Ըստ այդմ կարծում ենք, որ լրջորեն պետք է փոփոխվեն աղյուսակային ցուցանիշները և լրացվեն ճշգրտորեն: Առաջարկն ընդունվել է մասնակիորեն։ Ներկայացված 78 մլն ՀՀ դրամի չափով ծախսի ավելացումը վերաբերում է Հիմնադրամի բյուջեին, որը չի հանդիսանում ՀՀ պետական բյուջեի մաս: Իսկ պետական բյուջեի ծախսը չի ավելանում, ինչպես իրավմամբ ներկայացված է տեղեկանքում: Հիմնավորման մեջ ներառված աղյուսակներում լրացվել են չափման միավորները։
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:28:41 6. Բոլորովին անհասկանալի է այն պնդումը, որ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:»: Այդ պարագայում արդարացիորեն հարց է առաջանում, թե արդյոք ՀՀ կառավարությունը մտահոգված չի եղել Օրենքի շահառուների սոցիալական ապահովության խնդիրներով: Այն, որ ՀՀ կառավարությունը մտահոգված է Օրենքի շահառուների սոցիալական ապահովության խնդիրներով, ապացուցվում է հենց այն հանգամանքով, որ շրջանառվում է այս օրենքը: Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրից, սակայն ուղղված է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացմանը։
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:28:41 Օրենքում նախատեսվող մեր առաջարկությունները հետապնդում են Օրինագծի և զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի իրավակարգավորումների համապատասխանեցումը ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ Հարկային օրենգրքով նախատեսված իրավանորմերին ու սկզբունքներին, ինչպես նաեւ դրանց համապապասխան Հայաստանի Հանրապետությունում այդ հատուկ համակարգի կիրարկման հարաբերությունների հստակեցումը: Այդ կապակցությամբ հուսով ենք, որ դրանք կքննարկվեն ըստ էության: Առաջարկն ընդունվել է ի գիտություն:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:29:07 Կ Ա Ր Ծ Ի Ք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետև՝ Օրինագիծ), գտնում է, որ դրանք հիմնականում ընդունելի են և փորձում են բարելավել Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը: Մեր համաձայնությունն ենք արտահայտում Հիմնադրամի այն մտահոգությանը, որ, ամսական հավասար վճարումները վճարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։ Կողմ արտահայտվելով Օրենքի նախագծին, միաժամանակ ներկայացնում ենք հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները. 1. Ողջունելի է ներկայացված Օրինգծի նպատակադրումը: Սակայն մեզ մտահոգում է այդ նպատակին հասնելու մարտավորությունը: Հասկանալով Հիմնադրամի մտահոգությունները այդ աշխատանքի կազմակերպման, ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ, կարծում ենք, որ Հիմնադրամը պետք է նախաձեռներ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) այնպիսի փոփոխություններ, որոնցով կամրապնդվեր Հիմնադրամի ֆինանսական կայունությունն ու կուտակված միջոցներով լուծել Օրինագծում նշված իրապես ընդունելի հիմնախնդիրները: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 1-ին կետի առաջարկն ևս ընդունվել է ի գիտություն: Մեր կարծիքով, ֆինանսական կայությունը ապահովելը իրականացվում է ոչ թե մեկ կոնկրետ նախագծով, այլ առկա իրողություններին, շահառուների կարիքներին և դրանց փոփոխություններին արագ և արդյունավետ արձագանքելու միջոցով: Ըստ այդմ, ներկայացվող նախագծով հիմքեր են ստեղծվում` հիմնադրամի շահառուների հիմնախնդիները արդյունավետ կերպով լուծելու համար` Հոգաբարձուների խորհրդին հնարավորություն տալով Կառավարության հետ համաձայնեցված, հաստատել և իրականացնել ծրագրեր:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.11.2022 19:29:44 2. Այսպես, մեր կարծիքով ինչպես Օրենքը, այնպես էլ Օրինագծով նախատեսվող փոփոխությունները հակասում են ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածներով սահմանված ՀՀ քաղաքացիների իրավունքներին՝ օրենքի առաջ հավասարության և խտրականության բացառման առումով: Այսպես, ՀՀ 2015 թ. Խմբագրությամբ Սահմանդրությամբ սահմանված է հետևյալը. 1) Հոդված 60. Սեփականության իրավունքը. «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: …. 8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:», 2) Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը «Բոլորը հավասար են օրենքի առջև:», 3) Հոդված 29. Խտրականության արգելքը «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»: Առաջնորդվելով ՀՀ սահմանադրության վերոհիշյալ նորմերով ակնհայտ է նախ այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված դրոշմանիշային վճարը կամ պարտադիր վճարը սահմանադրական չէ, քանի որ դրա դրույքաչափը` 1000 դրամ, խիստ անհավասար պրոգրեսիայով կիրառելով օրենքով նախատեսված բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ` անկախ նրանց եկամտային կամ որ նույնն է գույքային վիճակից, պարզապես անհավասարություն է ու խտրականություն: Այսպես, Օրենքի ներկայումս գործող իրավակարգավորումներով մինչև 100.000 ՀՀ դրամ եկամուտ ստացող անձի եկամտի 1.5 տոկոսն է վճարվում դրոշմանիշային վճարի համար, 100.001-200.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 3.0 տոկոսից մինչև 1.5 տոկոսը, 200.001-500.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 2.7 տոկոսից մինչև 1.1 տոկոսը, 500.001-1.000.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 1.7 տոկոսից մինչև 0.85 տոկոսը, իսկ 1.000.000 ՀՀ դրամից ավել ստացողը՝ 1.5 տոկոսը: Այստեղից հետևում է, որ 100.001 ՀՀ դրամ եկամուտ ունեցողի վրա դրոշմանիշային վճարի դրույքաչափը 2 անգամ մեծ է 100.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողից: Այդպիսի համամսնությամբ աստիճանաբար նվազում է նախանշված սանդղակի վերին սահմանում նշված եկամտի վրա դրոշմանիշային վճարի տոկոսային մասը՝ 500.000 ՀՀ դրամի դեպքում կազմելով 1.1 տոկոս, 1.000.000 ՀՀ դրամի եկամտի դեպքում՝ 1.5 տոկոս, 1.500.000 ՀՀ դրամի դեպքում՝ 1.0 տոկոս, 2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում՝ 0.75 տոկոս: Փաստորեն որքան շատ է եկամուտ, այնքան քիչ է այդ անձը վճարում դրոշմանիշյին վճար, ինչն անարդար, անհավասար է և խիստ խտրական է: Նույն կերպ անհավասար ու խտրական է անհատ ձեռնարկատերերի և նոտարների դրոշմանիշային վճարը: Այսպես. մինչև 2.400.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կազմում է եկամտի 0.75 տոկոսը, 2.400.001-ից մինչև 6.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.0 տոկոսից մինչև 0.4 տոկոս, 6.000.001-ից մինչև 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 0.8 տոկոսից մինչև 0.4 տոկոս, 12.000.001 և ավելի դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.0 տոկոս: Փաստորեն դրոշմանիշյին վճարի դրույքաչափերը ոչ միայնա անրդար են, խտրական ու անհավասար, այլ նաև անտրամաբանակն: Փաստորեն ստացվում է, որ 100.001 ՀՀ դրամ ստացող անձը իր աննշան եկամտից դրոշմանիշային վճարի համար վճարում է իր եկամտի 3.0 տոկոսը, իսկ ահա 6.000.000 եկամուտ ստացողը՝ սոսկ 0.4 տոկոսը: Այսպիսի անարդարություն ու խտրականություն ոչ մի տեղ չկա: Դրոշմանիշային վճարի այսպիսի անհավասար, խտրական ու անտրամաբանական դրույքաչափերի սանդղակի սահմանումը հակասում է նաեւ հետւյալ հիմնարար նորմատիվ ակտերի իրավանորմերին. 1) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 20. Քաղաքացու իրավունակությունը 1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: 2) ՀՀ Հարկային օրենսգիրք Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները  3) հավասարություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից.  4) խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից. 3) ՀՀ Հարկային օրենսգրքի հայեցակարգ. ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը մշակվել է՝ հիմքում ունենալով հարկային քաղաքականության հիմնարար տարրերին՝ հարկման դրույքաչափերին, հարկման բազաներին, հարկային արտոնություններին և հարկի հաշվարկման ու վճարման կարգին վերաբերող հետևյալ հիմնական մոտեցումները. Հարկման դրույքաչափերի չեզոքություն: Հարկային օրենսգրքի նախագծի մշակման ժամանակ կարևորվել է հարկման այնպիսի դրույքաչափերի կիրառությունը, որոնք մի կողմից չեզոք ազդեցություն կունենան հարկային միջավայրի վրա, մյուս կողմից հնարավորություն կընձեռեն տնտեսության տարբեր ոլորտների, տարբեր չափերի, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերում գտնվող հարկ վճարողների համար սահմանել հավասարակշռված և տնտեսապես հիմնավորված հարկային բեռ: Վերոհիշյալը թույլ է տալիս եզրակացնելու, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարը կամ պարտադիր վճարը հակասում է վերոհիշյալ հիմնարար նորմատիվ իրավական ակտերով սահմանված հավասարության պահպանման ու խտրականության արգելման սկզբունքներին, տնտեսագիտորեն հիմնավորված չեն ու անտրամաբանական են: Ընդ որում, այդ մասով Օրենքում 2019-2021 թվականներին կատարված փոփոխություններով անընդհատ բարելավվել են բարձր եկամուտ ստացող անձանց եկամտից դրոշմանիշների վճարների վճարման սանդղաները՝ ավելիցածր տոկոսադրույքներ սահմանելով: Այդպիսի քաղաքականությունը հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ անհավատալիորեն մեծացել են Օրենքի շահառուների թիվը, եղել է ոչ միայն անրադար ու խտրական, այլև լուրջ վտանգ է ներկայացրել ծրագրի ֆինանսկան կայունության համար, ինչի մասին նշվում է Օրինագծի հիմնավորման մեջ: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ձեւակերպել հետեւյալ բովանդակությամբ. «1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են. 1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Եկամտի ամսական մեծությունը Պարտադիր վճարի դրույքաչափը Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից մինչեւ 100.000 դրամը ներառյալ 1000 դրամ 100.001-ից մինչև 200.000 դրամը ներառյալ 1000 դրամ գումարած 100.000 դրամը գերազանցող գումարի 1,5 տոկոսը 200.001-ից մինչև 500.000 դրամը ներառյալ 2500 դրամ գումարած 200.000 դրամը գերազանցող գումարի 1,75 տոկոսը 500.001-ից մինչև 1,000.000 դրամը ներառյալ 7750 դրամ՝ գումարած 500.000 դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը 1,000.000-ից մինչև 1,500.000 դրամը ներառյալ 17.750 դրամ՝ գումարած 1,000.000 դրամը գերազանցող գումարի 2,5 տոկոսը 2,000.000-ից ավելի դրամ 30.250 դրամ՝ գումարած 2,000.000 դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը 2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Եկամտի ամսական մեծությունը Պարտադիր վճարի դրույքաչափը մինչև 1,000.000 դրամը ներառյալ 2 տոկոսը 1,000.001-ից մինչև 2,000.000 դրամը ներառյալ 7750 դրամ՝ գումարած 1,000.000 դրամը գերազանցող գումարի 2,5 տոկոսը 2,000.001-ից ավելի դրամ 30.250 դրամ՝ գումարած 2,000.000 դրամը գերազանցող գումարի 3,0 տոկոսը Առաջարկն ընդունվել է ի գիտություն, այն չի վերաբերում նախագծին։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է: Այսինքն, դրոշմանիշային վճարը Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարում է: Հարկ է նաև նկատի ունենալ, որ դրոշմանիշային վճարի, կամ այլ որևէ պարտադիր վճարի, պրոգրեսիվ սանդղակ սահմանելը որևէ կերպ առնչություն չունի այդ պարտադիր վճարի սահմանադրականության հետ և չի կարող դիտվել որպես Սահմանադրությամբ կամ Հարկային օրենսգրքով սահմանված` խտրականության արգելող դրույթի խախտում: Մեր կարծիքով, պրոգրեսիվ սանդղակը (դրույքաչափը) չի կարող նշանակել, որ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր հարկ վճարողների նկատմամբ՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից (հավասարության սկզբունք): Բացի դրանից, տնտեսագիտության մեջ կիրառելի են վճարների ինչպես պրոգրեսիվ, այնպես էլ ռեգրեսիվ համակարգեր։ Հաջորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Պնդրումը չի համապատասխանում իրականությանը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ երբեք չի բարելավվել բարձր եկամուտ ստացող անձանց դրոշմանիշային վճարի բեռը: Ավելին, կատարված փոփոխության արդյունքում, բացարձակ արժեքով կտրուկ աճել է հատկապես բարձր եկամուտներ ունեցողների համար: Օրինակ, Մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողի համար դրոշմանիշային վճարի բեռը աճել է 1,5 անգամ (1000 դրամի փոխարեն 1500 դրամ), 100 001-ից մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացողի համար դրոշմանիշային վճարի բեռը աճել է 3 անգամ (1000 դրամի փոխարեն 3000 դրամ), 200 001-ից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողի համար դրոշմանիշային վճարի բեռը աճել է 5,5 անգամ (1000 դրամի փոխարեն 5500 դրամ), 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում այն աճել է 8,5 անգամ (1000 դրամի փոխարեն 8500 դրամ), 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում այն աճել է 15 անգամ (1000 դրամի փոխարեն 15000 դրամ): Այսինքն, առավել քան ակնհայտ է, որ Օրենքում երբևէ կատարված փոփոխություններով միայն ավելացել են բարձր եկամուտ ստացող անձանց եկամուտներից հաշվարկվող դրոշմանիշների վճարների բեռը: Ընդ որում, եթե, օրինակ, մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողի համար դրոշմանիշային վճարի բեռը ավելացել է 1,5 անգամ, ապա 500 000 դրամ աշխատավարձ ստացողի համար ավելացումը կազմել է 5,5 անգամ, իսկ 1 000 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողի համար` 15 անգամ: