ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
2 - Disagree
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի <<դ.>> ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում:
Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 31), 32) և 34)-ի համաձայն ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, ինչպես նաև իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը, հետևաբար առավել նպատակահարմար է ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ կողմից իրականացվող հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
-
Discussed
26.10.2022 - 10.11.2022
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
Views 3024
Print