ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
<<----->> <<---------------->> 2022 թվական N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարգադրոշմը պատվիրում և (կամ) պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձ): Տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:».
2) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը՝» բառերը փոխարինել «լիազոր մարմինը՝» բառերով:
3) Որոշման N 4 և N 5 ձևերում <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ>> բառերը փոխարինել <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ>> բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
26.10.2022 - 10.11.2022
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
Views 2684
Print