ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
<<----->> <<---------------->> 2022 թվական N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասի «1)» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»
- Որոշմամբ հաստատված Հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին) դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։».
2) Ամբողջ տեքստում «գործակալություն» բառը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.
3) Հավելվածի 4-րդ կետում «գործակալության ներկայացուցչին (ներկայացուցիչներին)» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ներկայացուցչին (ներկայացուցիչներին)», իսկ 6-րդ և 7-րդ կետերում «գործակալության ներկայացուցիչը (ներկայացուցիչները)» բառերը՝ «լիազոր մարմնի ներկայացուցիչը (ներկայացուցիչները)» բառերով.
4) Հավելվածի 7-րդ և 9-րդ կետերում «գործակալության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.
5) ձևում՝
ա. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով,
բ. «գործակալության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
26.10.2022 - 10.11.2022
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
Views 2879
Print