Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման, ծառայության անցման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների ապահովման անհրաժեշտությունից ելնելով կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ինչի նպատակն է ծառայության համապատասխանությունը ըստ պաշտոնների վերադասության սահմանումը, որով հստակեցվում է ստորաբաժանումներում ծառայողների ենթակայությունը, աստիճանակարգությունը, ինչը կնպաստի փրկարար ծառայության կատարողական կարգապահությունը բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու, ստորաբաժանումներին ծառայողական և մարտական առաջադրանքները ճիշտ ու որակով հանձնարարելու, խնդիրների կատարման հսկողությունը կազմակերպելու նպատակով։ Հաստիքացուցակով փոփոխվել են այն պաշտոնների խմբերի դասակարգումները, որոնցով կամ հավասարեցվել են հաստիքով նախատեսված կոչումների խմբերին, կամ նպատակ է հետապնդել պաշտոնների ուղղահայաց դասակարգումը՝ ըստ աստիճանակարգության, հաշվի առնելով ստորաբաժանման կարևորությունը անձնակազմի թվաքանակով և իրենց առջև դրված խնդիրների կատարման բարդության։ 

  • Discussed

    25.10.2022 - 09.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3752

Print