Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 421-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝

 պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «խախտելուն» բառից հետո լրացնել «, ինքնիշխանությունից հրաժարվելուն,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    22.10.2022 - 06.11.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9638

Print

Suggestions

Hayk Hovsepyan

24.10.2022

Պետք է սահմանել նաև կոլեկտիվ պատասխանատվություն՝ տարածքային ամբողջականության և սուվեներության խախտմանը վերաբերող օրենքի նախագծեր ներկակայացնելու, միջազգային պայմանագրեր կնքելու և դրանց օգտին քվեարկելու համար։ Այսպես ինչ է ստացվում՝ կառավարությունը կարող է ներկայացնել ցանկացած նախագիծ, պառլամենտական մեծամասնությունը կարող է ամեն ինչի օգտին քվեարկել, սակայն ոչ ոք պատասխան չտա։

Vig Abraham

23.10.2022

Հետաքրքիր է էս օրենքը օտարերկրացիներին էլ է վերաբերվում, թե ոչ? Կամ ՀՀ քաղաքացիները որոնք գտնվում են երկրից դուրս?

Համլետ Սարգսյան

23.10.2022

Քանի որ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների,հանրաքվեների միջոցով ընտրված պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց միջոցով,ապա Հայաստանի ինքնիշխանությունը որոշել է ժողովուրդը` հանրաքվեով անկախ պետություն հռչակվելով։ Որի պահպանման պատասխանատուն տվյալ պահին գործող պետական իշխանությունն է։ ԵՒ քանի որ ժողովուրդն է որոշողը,եթե նա որոշի ինքնիշխանությունը փոխել` հանրաքվեով,ապա կանի դա առանց ներկայացվող պատժաչափն կրելու, իշխանությունն էլ պարտավոր է երաշխավորել. Դա ժողովրդի` Սահմանադրական իրավունքն է:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: