ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի փետրվարի 9-ի՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-35-Ն օրենքի պահանջներից, համաձայն որի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված բարեփոխումներ են իրականցվել:
- Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել վերապատրաստում անցած անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, որը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք։ Այդուհանդերձ, հավաստագրման գործող կարգը գործառնության շուրջ տասը տարիների ընթացքում ի հայտ է բերել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ի հայտ եկած խնդիրներից է այն, որ հավաստագրման գործընթացը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ ունեցած աշխատանքային փորձից, ինչպես նաև առկա է վերապատրաստման պարտադիր պայման: Բացի այդ, ներկայում հավաստագրումը համարվում է ամենաէական փուլը հավակնորդի համար, այնինչ, օրենքի տրամաբանությամբ տնօրենի գործառույթներում առանցքային է դարձել կրթության որոկի բարձրացման շեշտադրումը, հետևաբար, հավաստագրումը մնում է կարևոր՝ կոմպետենտության առումով, սակայն ոչ ամենաէականը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման նախագծով սահմանված կարգով հավակնորդի վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է, իչպես նաև փոխվում է քննության անցկացման գործընթացը՝ սահմանելով միայն թեստավորման փուլ:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Այս բարեփոխումների արդյունքում հավաստագրման գործընթացն անհրաժեշտ է դառնում, միայն տվյալ դպրոցում առաջին անգամ դիմող հավակնորդների համար, իսկ գործող տնօրենները զարգացման ծրագրի կատարողականի արդյունքով կարող են համարվել ատեստավորված, որի արդյունքում ևս 5 տարի ժամկետով պայմանագիրը կերկարացվի:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում:
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում ԿԳՄՍ նախարար 396-Ն հրամանում:
-
Discussed
21.10.2022 - 05.11.2022
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3444
Print