ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 35-րդ կետի 35.1-ին ենթակետը, ինչպես նաև Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությունը, փոստային ոլորտում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթաց, ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):
- Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Փոստային կապի մասին» օրենքում՝ սահմանելով նոր հասկացություններ, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակն ապահովող պահանջները և դրանց կատարման վերահսկման վերաբերյալ դրույթներ, ինչպես նաև ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար սահմանելով լիազորող նորմեր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի ««Փոստային կապի մասին» օրենքի մոտարկում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ-պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի Գլուխ V-ի՝ IV ենթաբաժնի (Փոստային և կապի ծառայությունները) հոդվածներով սահմանված դրույթներին, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների և փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում:
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից: Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:
Նախագծի մշակումը միտված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
19.10.2022 - 04.11.2022
-
Type
Law
-
Area
Postal service
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 3413
Print